Սողդերեն
Սողդերեն, սողդերի լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական խմբի արևելքա-իրանական ենթախմբին։ Սողդերենը վկայված է մ․թ․ա․ 1-ին դարից-մ․ թ․ 19-րդ դար գլխավորապես կրոնական բովանդակությամբ հուշարձաններով, որոնք գտնվել են Միջին Ասիայի տարբեր վայրերում։ Կան բուդդայական, մանիքեական և քրիստոնեական տեքստերը։ Սողդերեը, միջին իրանական այլ լեզուների պես, բնորոշվում է հին իրանական թեքման նկատելի վերացումով և քերականական հարաբերությունների արտահայտման համադրական ձևերից վերլուծական ձևերի անցնելով։ Հնչյունաբանության մեջ նկատվում է ձայնեղ շփականների հետևողական շնչեղացում։ Սողդերենից սերել է յաղնոբերենը։
Տեսակ | լեզու, հին լեզու և մեռած լեզու |
---|---|
Ենթադաս | արևելաիրանական լեզուներ |
Մասն է | միջին իրանական լեզուներ |
Երկրներ | Սոգդիանա |
Խոսողների քանակ | 0 մարդ |
Գրերի համակարգ | Sogdian?, Syriac? և Manichaean? |
IETF | sog |
ԳՕՍՏ 7.75–97 | сог 613 |
ISO 639-2 | sog |
ISO 639-3 | sog |
![]() |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |