Ահմեդ I (օսմ. آحمد اول‎ — Âhmed-i evvel, թուրքերեն՝ Birinci Ahmet, ապրիլի 18, 1590(1590-04-18)[1], Մանիսա, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 22, 1617(1617-11-22)[1][2][3][…], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1603 - 1617 թթ.։ Մուհամմեդ III-ի որդին է։ Ահմեդը մեծ ճանաչում է ստացել Կապույտ մզկիթի կառուցման համար, որը Թուրքիայի ամենահայտնի մզկիթներից է։

Ահմեդ I
Ծնվել է՝ապրիլի 18, 1590(1590-04-18)[1]
ԾննդավայրՄանիսա, Օսմանյան կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 22, 1617(1617-11-22)[1][2][3][…] (27 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Q55698720?
ԵրկիրՕսմանյան կայսրություն
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրՄուհամմեդ III
ՄայրԽանդան Սուլթան
ԵրեխաներՕսման II, Մուրադ IV, Իբրահիմ I, Գևհերխան Սուլթան, Խանզադե, Ֆաթիմա Սուլթան, Şehzade Kasim?, Şehzade Suleiman?, Şehzade Mehmed?, Ayşe Sultan?, Abide Sultan?, Şehzade Bayezid?, Şehzade Selim?, Şehzade Orhan?, Atike Sultan?, Şehzade Hasan?, Zahide Sultan?, Übeyde Sultan?, Ümmügülsüm Sultan? և Şehzade Hüseyin?
Հավատքսուննի իսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Կառավարում

խմբագրել
 
Կապույթ մզկիթը

Ահմեդը Մուհամմեդ III-ի որդին է, իսկ նրա մայրը եղել է հույն ստրկուհի Հանդան սուլթանը։ Երբ նա բազմեց գահին, նրա հորաքույներն էին Այշե սուլթանը, Ֆաթմա սուլթանը, Միհրիմահ սուլթանը, Ֆահրի սուլթանը, Միհրիբան սուլթանը և Ռուքե սուլթանը, ինչպես նաև հզոր տատիկը` Սաֆիե սուլթանը դեռևս կենդանի էին։ Նա ուներ մեկ եղբայր` Մուստաֆա I–ը և մեկ քույր, ով ամուսնացել էր Կարա Դավուդ–փաշայի հետ։

Նրա կառավարման առաջին տարիներին Օսմանյան կայսրությունը պատերազմներ մղեց Հունգարիայի և Պարսկաստանի դեմ, ինչը շատ վատ անդրադարձավ կայսրության տնտեսության և վարկանիշի վրա, քանի որ 1606 թվականին կնքվեց Սիտվատորոկի պայմանագիրը, որով չեղարկվեց Ավստրիայի կողմից վճարվելիք տուրքը։ Օսմանյան կայսրությունը այնուհետև պարտություն կրեց Սեֆյանների կայսրությունից Աբբաս I Սեֆիի գլխավորությամբ, ինչի արդյունքում Արևելյան Հայաստանը, Վրաստանը և այլ տարածքներ անցան Պարսկաստանին[4]։

Օսմանա-սեֆյան պատերազմ 1604-06

խմբագրել

Գահ բարձրանալուց հետո Ահմեդը Սիգալազադե Յուսուֆ Սինան փաշային նշանակեց արևելյան բանակի հրամանատար։ Նրա բանակը դուրս եկավ Կոստանդնուպոլսից 1604 թվականի հունիսի 15-ին, ինչը չափազանց ուշ էր, որովհետև պարսիկները արդեն նվաճել էին Երևանը և մտել էին Կարս, և միայն դիմադրության հանդիպեցին Ախալցխայում։ Սինան փաշան որոշեց ձմեռել Վանում, սակայն տեղափոխվեց Էրզրում, որպեսզի կանգնեցնի պարսիկների գրոհը։ Այն դժգոհությունների առիթ դարձավ օսմանցիների համար[5]։

1605 թվականին Սինան փաշան շարվեց դեպի Թավրիզ, սակայն նրան չմիացավ Կյոսե Սեֆեր փաշան, նրա բանակը շարժվեց անկախ Սինանի բանակից։ Օսմանյան բանակը պարտություն կրեց Ուրմիայում և նահանջեց Վան, որց հետո Դիարբեքիր։ Այստեղ Սինան փաշայի դեմ ապստաբություն եղավ, որը կազմակերպեց Հալեպի բեյը։ Սինան փաշան մահացավ և պարսիկները կարողացան նվաճել Գանձակը, Շիրվանը և Շամախին Աղվանքում[5]։

Պատերազմ Հաբսբուրգների դեմ 1604-06

խմբագրել

Գլխավոր Վեզիր Մալկոչ Ալի փաշան ուղևորվեց արևմտյան ռազմաճակատ Կոստանդնուպոլսից 1604 թվականի հունիսի 3-ին և հասավ Բելգրադ, սակայն մահացավ այստեղ։ Նրան փոխարինեց Լալա Մեհմեդ փաշան։ Նրա գլխավորությամբ օսմանցիները վերանվաճեցին Պեստ և Վակը, սակայն ձախողվեցին Էցտերգոմում, քանի որ եղանակային պայմանները լավը չէին։ Մինչդեռ Տրանսիլվանիայի արքա, Ստեֆան Բոսկեյը, ով տարածքը հայտարարել էր անկախ, ձևական աջակցում էր Հաբսբուրգներին և օսմանցիները նրանից օգնություն խնդրեցին։ Ստեֆանը օգնեց օսմանցիներին նվաճել Էցտերգոմը 1605 թվականի նոյեմբերին։

Սակայն Ջալալինների ապստամբությունը Անատոլիայում և արևելյան ճակատում պարտությունները ստիպեցին Մեմեդ փաշային վերադառնալ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Ga ́bor A ́goston,Bruce Alan Masters Encyclopedia of the Ottoman Empire pp 23 Infobase Publishing, 1 jan. 2009 ISBN 1438110251
  5. 5,0 5,1 «Ahmed I» (PDF). İslam Ansiklopedisi. Vol. 1. Türk Diyanet Vakfı. 1989. էջեր 30–33.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ I» հոդվածին։