Ալֆրեդ Ուորդեն (փետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3][4], Jackson, Միչիգան, ԱՄՆ - մարտի 18, 2020(2020-03-18)[5][6], Sugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[7]), ԱՄՆ-ի տիեզերագնաց օդաչու, ռազմածովային ուժերի գնդապետ։ ԱՄՆ-ի ռազմական ակադեմիան ավարտելուց (1955) հետո ստացել է ռազմական գիտությունների բակալավրի, իսկ Միչիգանի համալսարանն ավարտելուց (1963) հետո՝ ավիացիայի և տիեզերական տեխնիկայի մագիստրոսի աստիճան։ Ծառայել է ԱՄՆ-ի ավիացիոն տարբեր զորամասերում։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1971 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը, Դ․ Սկուոի և Ջ․ Իրվինի հետ, որպես հիմնական բլոկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-15» տիեզերանավով։ Ուորդենը լուսնաշուրջ ուղեծրում մնացել է 145 ժ 15 ր, առաջինը (Երկրից 315 հզ․ կմ հեռավորության վրա) դուրս եկել բաց տիեզերք (18 ր տևողությամբ)։

Ալֆրեդ Ուորդեն
անգլ.՝ Alfred Worden
Al Worden Apollo 15 CMP.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1932(1932-02-07)[1][2][3][4]
ԾննդավայրJackson, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էմարտի 18, 2020(2020-03-18)[5][6] (88 տարեկանում)
Մահվան վայրSugar Land, Ֆորտ Բենդ շրջան, Տեխաս, ԱՄՆ[7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և ԱՄՆ Ռազմական ակադեմիա
Մասնագիտությունսպա, տիեզերագնաց, օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ
ԱշխատավայրՆԱՍԱ
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ՄԱԿ-ի խաղաղության մեդալ և ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ
Alfred Worden Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։