Ալֆրեդ Ամեդե Դոդս (ֆր.՝ Alfred Amédée Dodds, փետրվարի 6, 1842(1842-02-06)[1][2], Սեն Լուի, Ֆրանսիական Սենեգալ - հուլիսի 17, 1922(1922-07-17), Փարիզ), ֆրանսիացի ռազմական գործիչ, դիվիզիայի գեներալ (այդ զինվորական կոչումը հավասար է գեներալ-մայոր կոչմանը)։ Առավել հայտնի է որպես Աֆրիկայում Ֆրանսիայի գաղութային գործողությունների մասնակից, որ եղել է Երկրորդ ֆրանս-դահոմեյական պատերազմի ֆրանսիական ստորաբաժանումների հրամանատարը։

Ալֆրեդ Դոդս
ֆր.՝ Alfred Dodds
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1842(1842-02-06)[1][2]
ԾննդավայրՍեն Լուի, Ֆրանսիական Սենեգալ
Մահացել էհուլիսի 17, 1922(1922-07-17) (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՀատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր
Մասնագիտությունսպա և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ
 Alfred Dodds Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ֆրանսիացի վերաբնակների ընտանիքում ժամանակակից Սենեգալի տարածքում։ 1867 թվականին ստացել է ծովային հետևակի լեյտենանտի կոչում։ Առաջին անգամ առանձնահատուկ կարևոր դեր է կատարել Ռեյունյոնի անկարգությունների ճնշման գործողությունների ժամանակ։

1869 թվականի դեկտեմբերին ստացել է կապիտանի կոչում։ Մասնակցել է Պրուսիայի դեմ պատերազմին 1870-1871 թվականներին և գերազանց ծառայության համար ստացել է Պատվավոր լեգեոնի շքանշանի։ Նապոլեոն Երրորդի կապիտուլյացիայից հետո Սեդանի մոտ փախչել է մարտադաշտից և դրա հետևանքով տեղափոխվել է Շվեյցարիա։

1871 թվականից գտնվել է Սենեգալում, իսկ 1878 թվականից մինչև 1879 թվականը՝ Կոխինխինում։ 1883 թվականին մասնակցել է ֆրանս-չինական պատերազմին։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Սենեգալ, որտեղ պարբերաբար զբաղվել է ապստամբությունների և գաղութային իշխանությունների նկատմամբ դժգոհությունների ճնշմամբ։ 1887 թվականին ստացել է գնդապետի կոչում։

1892 թվականին ստացել է բրիգադային գեներալի կոչում՝ դառնալով ծովային հետևակի տեսուչ։ Դահոմեայի դեմ երկրորդ պատերազմում գլխավորել է ֆրանսիական զորքերը։ Ընդունել է Դահոմեայի թագավոր Բեհանզինի կապիտուլյացիան։

1895 թվականին դառնալով Պատվավոր լեգեոնի Մեծն սպա՝ ստացել է Հնդկաչինում ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատարությունը։

1899 թվականին ստացել է դիվիզիայի գեներալի վերջին կոչումը։ 1903 թվականից մինչև 1907 թվականը եղել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ավագ հրամանատարը։

1935 թվականին Փարիզի 12-րդ շրջանի փողոցներից մեկը ստացել է Դոդսի անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.

Գրականություն խմբագրել

  • Pierre Gentil, Les Troupes du Sénégal, 1816—1890, tome 2 Les Troupes du Sénégal : du colonel Pinet-Laprade au colonel Dodds (1865—1890), Paris, université de Paris, 1978, 545 p. (thèse d'État)
  • François Manchuelle, " Métis et colons : la famille Devès et l'émergence politique des Africains au Sénégal, 1881—1897. ", Cahiers d'études africaines, 1984, 24, n° 96, pp. 477–504.

Արտաքին հղումներ խմբագրել