Ալֆոնսո II (Արագոնի թագավոր)

Արագոնի թագավոր

Ալֆոնսո II (մարտի 25, 1157[1], Ուեսկա, Արագոնի թագավորություն - ապրիլի 25, 1196[1], Պերպինյան, County of Roussillon, Արագոնյան թագ[1][3][4][5]), անվանում էին Ողջամիտ կամ Տրուբադուր, եղել է Արագոնի թագավոր և որպես Ալֆոնս I, Բարսելոնայի կոմս 1164 թվականից մինչև իր մահը[3][6]։

Ալֆոնսո II
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1157[1]
ԾննդավայրՈւեսկա, Արագոնի թագավորություն
Մահացել էապրիլի 25, 1196[1] (39 տարեկան)
Մահվան վայրՊերպինյան, County of Roussillon, Արագոնյան թագ[1]
ԳերեզմանՊոբլետի վանք
Քաղաքացիություն Արագոնյան թագ
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունտրուբադուր, բանաստեղծ, կոմպոզիտոր և քաղաքական գործիչ
ԱմուսինSancha of Castile, Queen of Aragon?[2]
Ծնողներհայր՝ Ramon Berenguer IV?, մայր՝ Petronilla of Aragon?
Զբաղեցրած պաշտոններmonarch of the Crown of Aragon?, count of Provence?, count of Roussillon?, Count of Barcelona?, monarch of the kingdom of Aragon? և Count of Pallars Jussà?
ԵրեխաներԿոնստանցիա Արագոնացի[2], Peter II of Aragon?[2], Alfonso II, Count of Provence?, Ferdinando d'Aragona?, Sancha d'Aragona?, Leonor de Aragón y de Castilla?, Ramon Berenguer of Aragon? և Dulcia of Aragon?
 Alfonso II of Aragon Վիքիպահեստում

Բարսելոնայի կոմս Ռամոն Բերենգուր IV-ի և Արագոնի թագուհի Պետրոնիլայի թագուհու ավագ որդին։ Նա եղել է Արագոնի առաջին թագավորը, ով նաև Բարսելոնայի կոմսն էր։ Նա նաև Պրովանսի կոմսն էր, որը նա նվաճել էր Դուլսա II-ից, 1166 թվականից մինչև 1173 թվականին, որից հետո այն զիջեց իր եղբորը` Ռամուն Բերենգուր III-ին։ Կատալոնացի պատմաբանները նրա կառավարումը բնորոշել են որպես ազգայնական և նոստալգիկ, քանի որ նա Պիրենեյան թերակղզու շատ տարածքներ միավորել է Բարսելոնայի հարստության ներքո։

Կառավարում խմբագրել

Ծնվելով Հուեսկայում[4]` Ալֆոնսոյին ծննդյան ժամանակ անվանել են Ալֆոնսո և Ռամոն[7], ժառանգեց Արագոնի և Բարսելոնայի միավորված գահերը որպես Ալֆոնսո[8]։

Իր կառավարման մեծ մասում նա դաշնակցել է Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VIII-ի հետ, ընդդեմ Նավառայի և ընդդեմ մարրական տայֆաների հարավում։ Նա իր ներդրումն է ունեցել Ռեկոնկիստայում` հասնելով Տերուել և նվաճելով այս կարևորագուն բնակավայրը Վալենսիայի ճանապարհին։ Նույն թվականին նա նվաճեց նաև Կասպեն։

Իր դաշնությունը Կաստիլիայի հետ ամրապնդելու համար 1174 թվականի հունվարի 18-ին Սարագոսայում Ալֆոնսոն ամուսնացավ Կաստիլիայի թագավորի քրոջ` Սանչայի հետ[9]։ Այս դաշինքի մեկ այլ հիմնաքար էր Կասորլայի պայմանագիրը երկու թագավորների միջև 1179 թվականին, որով սահմանվեց երկու թագավորությունների նվաճումների գոտիները Յուկար և Սեգուրա գետերի միջև։ Վալենսիայի հարավային տարածքները ներառյալ Դենիան ընկան Արագոնի նվաճման տիրույթներում։ Ալֆոնսոն նաև կնքեց Սանգոեսայի պայմանագիրը (1168) Նավառայի թագավոր Սանչո VI-ի հետ` բաժանելով Մուրսիայի տայֆայի տարածքը միմյանց միջև։

Հուսիսում նույնպես մեծացավ Արագոնի ազդեցությունը, քանի որ օքսիտանները, կատալոնացիները և արագոնացիները միավորվեցին Արագոնի թագի ներքո։ Նրա թագավորությանը չէր միացել ոչ միայն Պրովանսը[10], այլ նաև Սերդանիան (1168) և Ռոսելյոն (ժառանգվել է 1172 թվականին)[11]։ Բեարնը և Բիգոռը տուրք էին վճարում 1187 թվականից։ Ալֆոնսոյի միջամտումը Լանգեդոկի գործերին կարող էր առժենալ իր ժառանգորդ Պեդրո II, որի միջոցով Արագոնը կարող էր ընդլայնել իր առևտուրը և ճանապարհ բացել նոր նվաճումների։

1186 թվականին Ալֆոնսոն օգնեց Արագոնին ազդեցություն հաստատել Սարդինիայում, երբ նա օգնեց իր զարմուհի Ագալբուրսային, ով Արբորեայի մահացած ոստիկան Բարիսոն II-ի այրին էր, և նշանակեց նրա թոռն Հյուգոյին Արբորեայի գահին։

Ալֆոնսոն հողեր նվիրաբերեց Ցիստերցիանսցի վանականներին Էբրո գետի հովտում, որտեղ կառուցվեց առաջին Ցիստերցիանական մենաստանը տարածաշրջանում։

Նա մահացավ Պերպինյանում 1196 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Callicó J. S. i., Montoya M. M. i. Comtes, reis, comtesses i reines de CatalunyaEditorial Base, 2011. — ISBN 978-84-15267-24-9
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
  3. 3,0 3,1 Benito Vicente de Cuéllar (1995), «Los "condes-reyes" de Barcelona y la "adquisición" del reino de Aragón por la dinastía bellónida», p. 630-631; in Hidalguía. XLIII (252) pp. 619–632.
  4. 4,0 4,1 "Alfonso II el Casto, hijo de Petronila y Ramón Berenguer IV, nació en Huesca en 1157;". Cfr. Josefina Mateu Ibars, María Dolores Mateu Ibars (1980). Colectánea paleográfica de la Corona de Aragon: Siglo IX-XVIII. Universitat Barcelona, p. 546. 84-7528-694-1, 978-84-7528-694-5.
  5. Antonio Ubieto Arteta (1987). Historia de Aragón. Creación y desarrollo de la Corona de Aragón. Zaragoza: Anúbar, pp. 177–184 § "El nacimiento y nombre de Alfonso II de Aragón". 84-7013-227-X.
  6. Ernest Belenguer (2006), "Aproximación a la historia de la Corona de Aragón" Արխիվացված 2012-03-20 Wayback Machine, p. 26, in Ernest Belenguer, Felipe V. Garín Llombart and Carmen Morte García, La Corona de Aragón. El poder y la imagen de la Edad Media a la Edad Moderna (siglos XII – XVIII), Sociedad Estatal para la Acción Cultural Exterior (SEACEX); Generalitat Valenciana and Ministerio de Cultura de España: Lunwerg, pp. 25–53. 84-9785-261-3
  7. Ubieto (1987:184–186)
  8. Luis Suárez Fernández (1976). Historia de España Antigua y Media. Madrid: Rialp, p. 599(չաշխատող հղում). 978-84-321-1882-1.
  9. Ubieto (1987:202) Արխիվացված 2012-03-16 Wayback Machine
  10. Víctor Balaguer. § "Muerte del Conde de Provenza. Guerras entre el Rey de Aragón y el Conde de Tolosa. Don Alfonso se apodera de la Provenza. (De 1166 a 1168)", in Historia de Cataluña y de la Corona de Aragon. Barcelona: Salvador Manero, 1861, vol. II, book V chap. 2, pp. 11–18.
  11. Gerardo II of Rosellon (1164–1174) willed in his testament that "the entire Rosellon I give to my lord the king of Aragón" for the loyalty that he had in his sovereign, Alphonso II, who was immediately recognized as king in Perpignan. See José Ángel Sesma Muñoz (2000). La Corona de Aragón. Zaragoza: CAI (Colección Mariano de Pano y Ruata, 18), pp. 59–60.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո II (Արագոնի թագավոր)» հոդվածին։