Պոբլետի վանք
Սանտա Մարիա դե Պոբլետ Արքայական Աբբայություն (Catalan: Reial Monestir de Santa Maria de Poblet), Ցիստերցիանների միաբանության վանական համալիր է, որը հիմնադրվել է 1151 թվականին։ Գտնվում է Պրադեսի լեռների ստորոտում, Կատալոնիայում (Իսպանիա)։ Հիմնադրվել է ֆրանսիացի ցիստերցիան վանականների կողմից։ Հիմնական ճարտարապետն էր Արնաո Բարգուեսը (Arnau Bargués)։
Պոբլետի վանք Reial Monestir de Santa Maria de Poblet | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Cistercian monastery? և Իսպանիայի ազգային հուշարձաններ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Իսպանիա |
Վանականություն | Cistercians? |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն, Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն |
Ճարտարապետ | Արնաո Բարգուես |
Ճարտարապետական տիպ | վանք |
Ճարտարապետական ոճ | Cistercian architecture? |
Հիմնադրված | 1150 |
Բարձրություն | 11 մետր |
Շինանյութ | քար |
Մակերես | 18 հեկտար |
![]() | |
![]() | |
poblet.cat |
Այս վանքը եղել է երեք քույր վանքերից առաջինը, որ հայտնի էր որպես Ցիստերցիան եռանկյունի։ Նպաստել է համախմբել իշխանությունը Կատալոնիայում 12-րդ դարում (Մյուս երկու վանքերն են Vallbona de les Monges and Santes Creus)։
ՆշանակությունԽմբագրել
Պոբլետը Արագոնյան թագավորների արքայական պանթեոնն էր Ջեյմս I Արագոնից հետո։ Մի քանի կարևոր թագավորական գերեզմաններ ունեն ալաբաստրի արձաններ, որոնք տեղադրված են գերեզմանի վրա։ Թագավորները ունեն առյուծի քանդակներ իրենց ոտքերին, իսկ թագուհիները՝ շներ[2]։
Պեդրո IV Արագոնը (1319 – 1387) թագադրվելու ժամանակ հանդիսավոր երդում տալիս նշում է, որ այստեղ պետք է ամփոփվեն բոլոր Արագոնյան թագավորների մարմինները։ Այդ ավանդույթը խախտել է միայն Ֆերդինանդ II արքնան։ Նրա թագավորութունը միավորվել է Կաստիլիայի թագավորության հետ, և նրա մարմինն ամփոփվել է Գրանադայում[3]։
ՀուղարկավորվածներԽմբագրել
Պոբլետի վանական համալիրում թաղված են Արագոնի հետևյալ թագավորներն ու թագուհիները։
- Ալֆոնսո II 1196 թվական
- Ջեյմս I 1276 թվական
- Պեդրո IV 1387 թվական և նրա առաջին երեք կանայք
- Խուան I 1396 թվական և նրա կինը
- Մարտին 1410 թվական և նրա առաջին կինը
- Ֆերդինանդ I 1416 թվական և նրա առաջին կինը
- Ալֆոնսո V 1458 թվական
- Խուան II 1479 թվական և նրա երկրորդ կինը
Կործանում և վերակառուցումԽմբագրել
Վանքը, որն արդեն վնաս էր կրել Առաջին Կառլիստական Պատերազմի ժամանակ, փակվեց 1835 թվականին։ Նույն տարվա հուլիսի 24-ին վանքը առևանգվել էր Մենդիզաբալի (Mendizábal's) նահանգի իշխանության ներկայացուցիչների և անխոհեմ մոլի ներկայացուցիչների կողմից։ Այս իրադարձությունների ընթացքում վանքի բոլոր արժեքավոր նկարներն ու կահույքը հանվել և ցրվել են։ Հրդեհների պատճառով վանքի ավերակները նույնպես ոչնչացվեցին։
Հետագա տարիների ընթացքում Պոբլետի վանական համալիրը ավերվեց և կործանվեց։ Արագոնյան թագավորության ղեկավարների գերեզմանները խեղաթյուրվել էին, իսկ մնացորդները տեղափոխվել և պահվել են Տառագոնայի տաճարում, Անտոն Անտոնեի միջամտությամբ։
Վերջապես, վանքը վերանորոգվեց 1940 թվականին, իտալական վանականների կողմից։ Հին Արագոնյան արքայական տան զոհվածների մնացորդները ետ վերադարձվեցին գերեզմաններ։
1991 թվականից Պոբլետի վանքը ներգրավվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Tombes reials»։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին։ Վերցված է 2017-07-27
- ↑ Màrius Domingo & Antoni Borau, Muntanyes de Prades. Paisatge i fauna, Cossetania Editions, ISBN 84-89890-06-4
Արտաքին հղումներԽմբագրել
- UNESCO: Монастырь Поблет Archived 2008-04-11 at the Wayback Machine.
- Monestir de Poblet (официальный сайт на каталонском, испанском и английском)
- Фотографии монастыря Поблет Archived 2007-03-11 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոբլետի վանք կատեգորիայում։ |