Ալպիական փայլ (անգլ.՝ Alpenglow, от գերմ.՝ Alpenglühen, նաև իտալ.՝ enrosadira), օպտիկական երևույթ, որը իրենից ներկայացնում է հորիզոնական կարմրավուն փայլ Արեգակի հակառակ հորիզոնի մոտ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից ներքև (մինչև 4–5°)։ Էֆեկտը հստակ տեսանելի է լեռների լուսավորման ժամանակ, սակայն այն կարելի է նկատել նաև լուսավորված ամպերի վրա։ Այս երևույթը երբեմն նաև անվանում են «Ալպերի այրում»[1]։

Ալպիական փայլը Փորբս լեռան վրա՝ Կանադական ժայռոտ լեռներում։

Նկարագրություն խմբագրել

Ալպիական փայլ հասկացությունը բավականին լայն հասկացություն է։ Այն կարող է վերաբերել կա՛մ ոչ ուղիղ արևային լույսին, որը արևի մայր մտնելուց հետո կամ էլ արևածագից մի փոքր շուտ արտացոլվում է ամպերին, կա՛մ ուղիղ արևային լույսին, որը հայտնվում է մայրամուտին կամ արևածագին։

 
Ալպիական փայլը արևածագին, Maroon Bells և Maroon Lake, Կոլորադո։ Երկնքում դեռ երևում են աստղեր։

Արտացոլված արևային լույս խմբագրել

Երբ Արեգակը գտնվում է հորիզոնից ներքև, արևի լույսը ուղիղ ճանապարհ չունի դեպի լեռը։ Ի տարբերություն արևածագի կամ մայրամուտի ուղիղ արևի լույսը, որը առաջացնում է ալպիական փայլ, արտացոլվում է մթնոլորտային տեղումներից, սառույցի բյուրեղներից կամ մթնոլորտի ստորին հատվածում գտնվող մասնիկներից․ հենց այս պայմանների շնորհիվ է, որ արևի ուղիղ ճառագայթները արևածագի կամ մայրամուտի ժամանակ տարբերվում են իրական ալպիական փայլից[2]։

Այս եզրույթը սովորաբար կապված է ցանկացած արևածագի կամ մայրամուտի լույսի հետ, որը արտացոլվում է ամպերից կամ լեռներից, սակայն իրական ալպիական փայլը արևի ուղիղ ճառագայթ չէ, և այն տեսանելի է միայն մայրամուտից անմիջապես հետո կամ արևածագից անմիջապես առաջ[3]։

Եթե չկան լեռներ, ապա մայրամուտից հետո արևելյան երկնքի աերոզոլները կարող են նույն կերպ լուսավորվել Երկրի ստվերից վեր մնացած ցրված կարմրավուն լույսով։ Այս ետ ցրված լույսը ստեղծում է վարդագույն գոտի՝ Արեգակին հակառակ ուղղությամբ, որը կոչվում է Վեներայի գոտի։

 
Արեգակնային ճառագայթ 1՝ ճառագայթներից ամենաներքևինը, որը տեսանելի չէ դիտողին, որի համար աևը արդեն Արեգակը մայր է մտել։ Արեգակնային ճառագայթ 2–ը արտացոլվում է ամպերի մեջ և տեսանելի է դիտողի համար։

Ուղիղ արեգակնային ճառագայթ խմբագրել

Այլ աղբյուրները ալպիական փայլը մեկնաբանում են որպես ծագող կամ մայր մտնող Արեգակի վարդագույն կամ կարմրագույն փայլ[4][5][6]։ Որոշները ենթադրում են, որ այս երևույթի համար անհրաժեշտ է մաքուր և պարզ երկինք (ինչպես ցույց է տրված հոդվածի սկզբի Փորբս լեռան լուսանկարում)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Альпийское сияние - Метеорологический Словарь». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Cushman, Ruth Carol (2009 թ․ դեկտեմբերի 28). «Catch Boulder's 'alpenglow' -- blushing mountains -- this winter». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  3. «What Is Alpenglow?». Digital Photography School (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  4. «Lexico, powered by Oxford: 'Alpenglow'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Merriam-Webster: 'Alpenglow'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Wicktionary: 'alpenglow'» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.