Օպտիկական երևույթներ
Օպտիկական երևույթներ մթնոլորտում, մթնոլորտում արեգակնային ճառագայթների ցրման, բեկման, անդրադարձման և դիֆրակցիայի հետևանքով դիտվող երևույթներ։ Հայաստանում նկատվում են՝
- ծիածան, որը պայմանավորված է ջրային կաթիլներում արեգակնային ճառագայթների բեկմամբ և անղրադարձմամբ,
- գալո, լուսավոր, գունավոր շրջանակներ, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բծեր, որոնք առաջանում են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից,
- միրաժ (օդատեսիլք), լույսի անկանոն բեկման արդյունք, երբ մթնոլորտում լրիվ ներքին անդրադարձման հետևանքով, բացի առարկայից, երևում է նաև նրա կեղծ պատկերը։ Լուսնի բեկումով է պայմանավորված նաև երկնայիև լուսատուների իրական դիրքից բարձր երևալը։
Ունի երկնակամարում ձգվող բազմերանգ աղեղի տեսք, հայոց մեջ ծիածանը կոչվում է նաև ծիրանի գոտի, աստվածակամար։ Հորիզոնի մոտ գտնվելիս արեգակի և լուսնի սկավառակները թվում են սեղմված։ Օպտիկական երևույթներից են նաև արևածագը, աղջամուղջը, մթնշաղը, երկնակամարի գույնը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպտիկական երևույթներ» հոդվածին։ |