Ալոիզա (ֆր.՝ Aloïse Corbaz, dite Aloïse, (լրիվ անունը Ալոիզա Կորբազ), հունիսի 28, 1886(1886-06-28)[1][2][3][…], Լոզան, Շվեյցարիա և Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա - ապրիլի 5, 1964(1964-04-05)[2][3][4][…], Gimel), շվեյցարացի նկարչուհի, Ար բրյուտ Շվեյցարիայի մասնաճյուղի հիմնադիր։

Ալոիզա
Ի ծնեֆր.՝ Aloïse Blanche Corbaz
Ծնվել էհունիսի 28, 1886(1886-06-28)[1][2][3][…]
ԾննդավայրԼոզան, Շվեյցարիա և Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա
Վախճանվել էապրիլի 5, 1964(1964-04-05)[2][3][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրGimel
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունարվեստագետ և նկարչուհի
ՈճԱր բրյուտ և art brut?[5][6]
Թեմաներգծանկար և գեղանկար
Ուշագրավ աշխատանքներMyth Atalanta throws Golden Apples?[7], Imperial Violets?[8], Carousel makes your head spin?[8], Q114564476?[9], Mrs. Cotty - bracelet found?[7] և Carnaval Nice est en folie?[10]

Կենսագրություն խմբագրել

Ալոիզա Կորբազ ծնվել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում, 1886 թվականին[11]։ 11 տարեկանում կորցրել է մորը։ Նա ծառայել է որպես մասնավոր ուսուցիչ Պրուսիայի ազնվական ընտանիքներում (Լայպցիգ, Պոտսդամ)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ստիպված է եղել վերադառնալ Շվեյցարիա։ 1918 թվականին նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ 1920 թվականից հետո նա այլևս դուրս չեկավ հոգեբուժական կլինիկաներից։ Այդ ժամանակահատվածում նա սկսել է նկարել, առաջին տարիների աշխատանքների մեծ մասը չի պահպանվել։ 1936 թվականից բժիշկները հետաքրքրվել են նրա նկարներով և սկսել հավաքել դրանք։

Արվեստ խմբագրել

Նա նկարել է շագանակագույն թղթի և ստվարաթղթի վրա․ կարել է մի քանի թերթ կամ կտոր միասին և փորձել ամբողջ տարածքը լրացնել վառ գույներով։ Ամենից հաճախ նրա թեմաներն էին սիրահար զույգերը (պատանեկության տարիներին նա կրքոտ սիրահարված էր կայզեր Վիլհելմ II-ին), թատրոնի, Տրավիատա օպերայի կերպարները, Մանոն Լեսկոն (նա մանկուց երազում էր երգչուհի դառնալ), պատմական գործիչներ՝ Նապոլեոնը, Կլեոպատրան, Մարի Ստյուարտը, Ելիզաբեթ թագուհին։

Ժառանգություն խմբագրել

Ալոիզայի աշխատանքների մի մասն այսօր ընդգրկված է Ժան Դյուբյուֆեի կողմից հավաքված Լոզանի Ար Բրյուտի հավաքածուում, ինչպես նաև Շվեյցարիայի համանուն կանտոնում գտնվող Զոլոթուռն քաղաքի արվեստի թանգարանի ցուցադրությունում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Aloyse; Corbaz, Aloïse Blanche Aloïse [Corbaz] — 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  5. https://livinginartbrut.com/index.php/en/artists/artists-a-f/aloise-corbaz
  6. https://awarewomenartists.com/en/artiste/aloise-aloise-corbaz-dite/
  7. 7,0 7,1 Collection de l'art brut — 1976.
  8. 8,0 8,1 SIKART — 2006.
  9. SIKART — 2006.
  10. SIKART — 2006.
  11. Dubuffet, Jean, 1901-1985, editor. Lombardi, Sarah, 1972- editor. Brun, Baptiste, editor. Monod, Vincent, editor. Almanach de l'art brut. — ISBN 9788874397372, 8874397372

Գրականություն խմբագրել

  • Porret-Forel J. Aloïse et le théâtre de l’univers. — Genève: Skira, 1993.
  • Discovery of art brut: works by three Swiss artists, Wölfli, Aloïse, Müller. — Hong Kong: The Center, 1997
  • Porret-Forel J. La voleuse de mappemonde: les écrits d’Aloïse. — Carouge-Genève: Editions Zoé, 2004.

Արտաքին հղումներ խմբագրել