Առևտրական Մարկելովի տուն

Առևտրական Մարկելովի տուն (ռուս.՝ Дом купца Маркелова), առևտրային տարածքներով բնակելի շենք Վիբորգում։ Շենքը տեղակայված է քաղաքի գլխավոր փողոցում` Լենինի պողոտայում։ Վիբորգ քաղաքի կենտրոնում գտնվող հյուսիսային մոդեռն ոճով կառուցված հինգ հարկանի բնակելի շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Առևտրական Մարկելովի տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ և Լենինի պողոտա
Ճարտարապետական ոճՀյուսիսային մոդեռն ոճ
Մասն էԼենինի պողոտա
Հիմնադրված է1904
ՃարտարապետԱլլան Շուլման
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Գլխավոր մուտք

20-րդ դարի սկզբին Վիբորգի ամենահարուստ և ազդեցիկ ձեռներեցներից մեկը եղել է Դեմյան (Դամյան, Դոմյան) Մարկելովիչ Մարկելովը (մոտ. 1842 - 1913): Տվերի նահանգի Սիդորովո գյուղում ծնված գյուղացի երիտասարդը ճորտատիրական իրավունքի վերացումից հետո դարձել է առևտրական և Վիբորգում զբաղվել կարագի, կաթի և հացի արտադրանքի առևտրով[2]։ Վիբորգի գավառական առաջատար առևտրականների ցուցակում 1915 թվականի մարտի 30-ի դրությամբ «Դ. Մարկելով և Կօ» ընկերությունը զբաղեցրել է չորրորդ տեղը[3]։

 
Արջերի արձանները

Իր տան կառուցման համար հաջողակ վաճառական և հայտնի բարերար, ավելի քան քսան տարի շարունակ Վիբորգի տաճարի ծխական ավագը հողամաս է գնել քաղաքի գլխավոր փողոցում՝ պատվիրելով նախագիծ Վիբորգի գավառական ճարտարապետ Ալլան Շուլմանին։ 1903-1904 թվականներին կառուցված հինգ հարկանի շենքը գտնվում է Շուկայի հրապարակի հարևանությամբ, որտեղ այդ ժամանակ տեղակայված են եղել պարենային տաղավարները և Մարկելովի պահեստը կլոր աշտարակում։ Տանից մի փոքր հեռավորության վրա է գտնվում Սուրբ Փրկչի տաճարը, որտեղ Դոմյանը և ապա նրա որդին՝ Պյոտր Մարկելովը, ծառայել են որպես եկեղեցական ավագ։

 
Ընդհանուր տեսքը
 
Կառուցման տարեթվեր

Դ. Մ. Մարկելովի տունը համարվում է Ալլան Շուլմանի նախագծած ամենահաջողված շենքերից մեկը։ Ֆիննական ազգային ռոմանտիզմի ոճով ձևավորված սիմետրիկ ճակատը` պատմական տարրերով, առանձնանում էր Կարելիայի բուսական և կենդանական աշխարհը ներկայացնող նատուրալիստական զարդանախշերով։ Զարդաքանդակների առավել ուշագրավ տարրերից են արջերի չորս քանդակները։ Վիբորգի ճարտարապետներն ու քանդակագործները հետագայում էլ անդրադարձել են արջի պատկերին` որպես Կարելիայի խորհրդանիշերից մեկի (մասնավորապես, հայտնի դարձան արջերի կայարանների քանդակները և արջուկով երիտասարդի արձանը)։ Մարկելովի տան զարդերը դարձել են Վիբորգը գրականության մեջ որպես «յոթ արջի քաղաք» բնորոշելու պատճառներից մեկը։

Արջի արձանների հետ մեկտեղ, որոնք զարդարում էին չորրորդ հարկի պատուհանների քիվերն ու բազմանկյուն կարկառամասերը, ճակատային զարդաքանդակները ընդգրկում են կաղնու ճյուղերի պատկերներ, սկյուռներ և թռչուններ։ Առաջին հարկը, որը նախատեսված է առևտրային նպատակներով, հարդարված է գրանիտով, իսկ հիմնական մուտքը, որը զարդարված է հռոմեական ոճով, իրենից ներկայացնում է շքամուտք։ Վերին հարկերից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ մեծ բնակարան` պատուհանները զարդարված Տյուդորի ժամանակաշրջանի ոճով։ 

Ֆինլանդիայի անկախության հռչակումից հետո «Դ. Մարկելով և Կո» ընկերության գործերը վատացել են։ 1925 թվականին մահացել է Պիտեր Դամիանովիչ Մարկելովը, որը, ինչպես և իր հայրը, հայտնի էր որպես Վիբորգի ռուս համայնքի բարերար։ 1929 թվականին ընկերությունը փակվել է։ 1927 թվականից ի վեր Մարկելովի տունը պատկանել է Torkkeli ընկերությանը, որն այնտեղ ունեցել է իր սեփական խանութը։ Վերակառուցման ընթացքում ավելացել են բնակարանների քանակը, որոնցից մեկում շարունակել է ապրել սնանկ ճանաչված ընկերության հիմնադրի թոռը` Սերգեյ Պետրովիչ Մարկելովը։ 1939 թվականի ամռանը շենքն ընդլայնելու նպատակով Torkkeli ընկերության կողմից քանդվել է հարևան տարածքում գտնվող փայտե տունը, բայց նոր շենքի կառուցումը, որը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերին, ընդհատվել է խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1944) պատճառով։

Պատերազմի ընթացքում առևտրականի վնասված տունը վերականգնվել է պարզեցված նախագծով։ Շենքը զրկվել է իր բարձր տանիքից և գմբեթավոր պատուհանների կարկառամասից։ Հետագա նորոգումների (այդ թվում՝ 2018 թվականին կատարված վերանորոգումները) ընթացքում չեն նախատեսել բարձր տանիքի և գմբեթավոր պատուհանների կարկառամասի վերականգնում։                                  

2012 թվականին ձախողվել է «Տորկելյան ռատուշայի» կառուցման փորձը. դա բնակելի շենք էր, որը նախագծվել էր այն տեղամասում, որտեղ Torkkeli ընկերության կողմից 1939 թվականին նախատեսվել էր նոր շենք կառուցել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Решение Исполкома Ленинградского областного совета народных депутатов № 325 от 27.07.1987
  2. Выборгские меценаты
  3. ИЗ ИСТОРИИ ВЫБОРГСКИХ КУПЦОВ МАРКЕЛОВЫХ

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга в эпоху модерна. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 128 с. — ISBN 978-5-91882-026-1.
  • Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9.
  • Мысько А.С. Символы Выборга. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2011. — 136 с. — ISBN 978-5-91882-010-0.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Արտաքին հղումներ խմբագրել