Ալիսոն Քեննեդի
Ալիսոն Քեննեդի (Էլիսոն Քեննեդի, անգլ.՝ Alyson Kennedy, հունիսի 11, 1950, Ինդիանապոլիս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, Սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ, 2016 թվականի նախագահական ընտրություններին Սոցիալիստական բանվորական կուսկացությունից եղել է նախագահի թեկնածու։
Ալիսոն Քեննեդի | |
Կուսակցություն՝ | Socialist Workers Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հանքափոր և retail worker |
Ծննդյան օր | հունիսի 11, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կենսագրություն
խմբագրելԲանվորական դասի ներկայացուցիչ Ինդիանապոլիսի բնիկ Ալիսոնը սկսել է մասնակցել Լուիսվիլում անցկացվող (Կենտուկի նահանգ) ԱՄՆ-ի սոցիալիստական շարժմանը։ Աշխատել է Ալաբամայի, Կոլորադոյի, Յուտայի և Արևմտյան Վիրջինիայի հանքերում։ 1977 թվականին Սոցիալիստական բանվորական կուսակցությունից առաջադրվել է Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) քաղաքապետի պաշտոնում՝ պայքարի մեջ մտնելով այդ պահին գործող Հանրապետական կուսակցության քաղաքապետ Ռալֆ Փերքի դեմ, հավաքել է 1225 ձայն և պարտվել դեմոկրատական կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ Դենիս Կուսինիչին[1]։
1981 թվականին միացել է Ամերիկայի հանքագործների միավորմանը, 2004 թվականին դարձել Յուտա նահանգում անցկացվող գործադուլի առաջնորդներից մեկը[2], որի համար ենթարկվել է դատական հետապնդման[3]։ 2000 թվականին առաջադրվել է ԱՄՆ Սենատում՝ որպես ընտրություններում «ներգրված թեկնածու» Միսսուրիի նահանգի նախկին նահանգապետ և թեկնածո Մել Կարնախանին մահվանից հետո[4]։ Ներկայումս աշխատում է դերձակուհի։
2008 թվականի նախագահական ընտրություններում Սոցիալիստական բանվորական կուսակցությունից առաջադրվել է որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու (նախագահի թեկնածու՝ Ռոջեր Կալերո, իսկ որոշ նահանգներում՝ Ջեյմս Հարիս, քանի որ Կալերոն ուներ միայն գրին քարտ, բայց ոչ ԱՄՆ քաղաքացիություն), իրենց ընտրարշավի ընթացքում Կալերոն և Քեննեդին հատուկ ուշադրություն էին դարձնում երիտասարդ ընտրողների ձայներին[5]։ Արդյունքում՝ Կալերոյի/Քեննեդիի ցուցակը ստացել է 5127 ձայն, իսկ Հարիս/ Քեննեդիինը՝ 2424 ձայն[6]։
2016 թվականի փետրվարի 12-ին Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից Քեննեդին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում (փոխնախագահի պաշտոնում առաջադրվել էր Օսբորն Հարթը)[7]։ Քեննեդին դարձել է երկրորդ կինը, որը Սոցիալիստական բանավորական կուսակցությունից առաջադրվել է նախագահի պաշտոնում (առաջինը Լինդա Յենսենն էր 1972 թվականին)[8]։ Քեննեդին առաջադրվել է յոթ նահանգներում՝ Յուտա, Լուիզիանա, Կոլորադո, Մինեսոտա, Թենեսի, Վաշինգտոն և Նյու Ջերսի[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Cleveland Election Upsets Perk». Daytona Beach Morning Journal. Vol. 53, no. 238. 1977 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Erickson, Tiffany (2004 թ․ հուլիսի 3). «Miners plan to return to their jobs». Deseret News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «INTERNATIONAL ASSOCIATION OF UNITED WORKERS UNION v. United Mine Workers of America, Dist. Court, D. Utah, Central Div. 2005». Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Sloca, Paul (2000 թ․ նոյեմբերի 4). «State election officials seek to clarify Carnahan». Southeast Missourian. 4A. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Russell, Julia (2008 թ․ հոկտեմբերի 24). «Airing 'Excluded' Third Party Views». The Diamondback. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
- ↑ http://www.fec.gov/pubrec/fe2008/2008presgeresults.pdf
- ↑ «Join the Socialist Workers Party 2016 US presidential campaign!». The Militant. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Winger, Richard (2016 թ․ փետրվարի 13). «Socialist Workers Party Announces National Ticket». Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Powell, Chris (2016 թ․ օգոստոսի 3). «Who is on the presidential ballot where?». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Prez candidate: Utah rejection rate of signatures for ballot ‘not credible’. The Salt Lake Tribune (անգլ.)
- «Рабочие ненавидят и Клинтон, и Трампа». Интервью с кандидатом в президенты США от Социалистической рабочей партии Элисон Кеннеди
- Американские президентские выборы 2016 года: три партии, два класса