Ալիո Ադամիա (վրաց.՝ ალიო კონსტანტინეს ძე ადამია, մայիսի 7 (20), 1914, Բաթում, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1980(1980-10-19), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող, բանաստեղծ, լրագրող և հրատարակիչ[1]։

Ալիո Ադամիա
ალიო ადამია
Ծնվել էմայիսի 7 (20), 1914
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1980(1980-10-19) (66 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր, լրագրող, հրատարակիչ
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Ժանրերպոեզիա
Ալիո Ադամիա Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ալիո Ադամիան ծնվել է 1914 թվականի մայիսի 20-ին, Բաթում քաղաքում։ 1934 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1930-1936 թվականներին աշխատել է «Ախալգազդրա կոմունիստի» թերթում (ახალგაზრდა კომუნისტი, հայերեն՝ Երիտասարդ կոմունիստ1942 թվականից աշխատել է «Կոմունիստի» թերթում։

  • 1954-1963 — «Խելովնեբա» (վրաց.՝ ხელოვნება, հայերեն՝ Մշակույթ) գրական-գեղարվեստական հրատարակչության տնօրեն
  • 1963-1968 — «Մերանի (հրատարակչություն)» (վրաց.՝ მერანი) հրատարակչության բաժնի վարիչ
  • 1968-1980 — «Սաբչոտա Սաքարթվելո» (վրաց.՝ საბჭოთა საქართველო, հայերեն՝ Խորհրդային Վրաստան) հրատարակչության գլխավոր խմբագիր

Ալիո Ադամիան մահացել է 1980 թվականի հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում[1]։

Ստեղծագործություններ

խմբագրել

Ալիո Ադամիայի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են 1931 թվականին։ Նրա պոեզիան գովաբանել է 1930-ական թվականների կոմերիտականներին և երիտասարդներին, ովքեր մասնակցել են Մեծ Հայրենականից հետո սկսված լայնածավալ շինարարական աշխատանքներին[2]։

«Մեծ և Փոքր Եկատերինեներ» վեպի հերոսը (1972) պատերազմի մասնակից գիտնական է, որը տեղափոխվել է գյուղ, հիմնել է կոլտնտեսություն, որտեղ սկսել են զբաղվել խաղողի բացառիկ տեսակների մշակմամբ։ Նրա ճակատագիրը միահյուսվել է համագյուղացիների՝ հատկապես տեղի դպրոցի ուսուցչուհիների՝ Եկատերինի և նրա հոգեդստեր ճակատագրերի հետ, որոնց անունով էլ կոչվել է վեպը[3]։ Ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 1979 թվականին և բազմիցս վերահրատարակվել է։

  • «Մեծ և Փոքր Եկատերինեներ» վեպ (վրաց.՝ დიდი და პატარა ეკატერინე, 1972)[4]
  • «Մահ մեկ օր շուտ» վեպ (վրաց.՝ სიკვდილი ერთი დღით ადრე, 1979)

Բանաստեղծական շարքեր

խմբագրել
  • «Մի քանի բանաստեղծություններ» (վրաց.՝ რამდენიმე ლექსი, Թբիլիսի, 1932, 38 էջ)
  • «Բանաստեղծություններ» (վրաց.՝ ლექსები, Բաթումի, 1936 , 96 էջ)
  • «Հարսանեկան Կոլխիդա» (վրաց.՝ ქორწილი კოლხიდაში, Թբիլիսի, 1941, 60 էջ)
  • «Զինվորի բանաստեղծություններ» (վրաց.՝ მებრძოლთა ლექსები, Թբիլիսի, 1945, 52 էջ)
  • Հանդիպում Մերխեուլում» (վրաց.՝ შეხვედრა მერხეულში, Թբիլիսի, 1946, 96 էջ)
  • «Մեսխեթինյան գարուն» (վրաց.՝ მესხეთის გაზაფხული, Թբիլիսի, 1949, 79 էջ)
  • «Բանաստեղծություններ» (վրաց.՝ ლექსები, Սուխումի, 1951, 36 էջ)
  • Բանաստեղծություններ և բալլադներ» (վրաց.՝ ლექსები, ბალადები, Թբիլիսի, 1955, 155 էջ)
  • «Կին-ծառ» (վրաց.՝ ხექალა, Թբիլիսի, 1958, 80 էջ)
  • «Երկնագույն պատշգամբ» (վրաց.՝ ცისფერი აივანი, Թբիլիսի, 1964, 142 էջ)
  • «Ջավախքի արահետներДжавахетия» (վրաց.՝ ჯავახეთის ბილიკები, Թբիլիսի, 1967, 169 էջ)
  • «Բալլադ սիրո և մահվան մասին» (վրաց.՝ სიყვარულის და სიკვდილის ბალადა, Թբիլիսի, 1969, 169 էջ)
  • «Երգեցողություն մայիսյան կերպարով» (վրաց.՝ სიმღერა მაისის ცვარში, Թբիլիսի, 1970, 25 էջ)[1]։

Պատմվածքների ժողովածու

խմբագրել
  • «Առավոտը Կուրի կիրճում» վիպակ (վրաց.՝ დილა მტკვრის ხეობაში, 1952)
  • «Խերգան հաղթում է Ռիոնին» (վրաց.՝ «ხერგა» ამარცხებს «რიონს» , 1967)

Հայերեն թարգմանությամբ

խմբագրել
  • Ալիո Ադամիա Մեծ և փոքր Եկատերինեներ վեպ։ Թարգմ.՝ Ա. և Մ. Սահակյաններ; խմբ.՝ Վ. Հ. Բաբայան.. — Երևան ։ Սովետական գրող,, 1982.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ალიო ადამია Ալիո Ադամիի կենսագրությունը Վրացական կենսագրական բառարանում (վրաց.)
  2. АДА́МИА․ Краткая литературная энциклопедия (КЛЭ)
  3. Алио Адамиа mikbookmarket.ru Большая и маленькая Екатерины․
  4. Մեծ և փոքր Եկատերինեներ ։ [Վեպ] Հայաստանի Ազգային Գրադարան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիո Ադամիա» հոդվածին։