Ալին Գութան (Ալին Բենիամինի Քայմակչյան, մայիսի 29, 1969(1969-05-29), Ստամբուլ, Թուրքիա), կանադահայ օպերային երգչուհի[1][2]։

Ալին Գութան
Ծնվել էմայիսի 29, 1969(1969-05-29) (54 տարեկան)
Ստամբուլ, Թուրքիա
Երկիր Կանադա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Կայքalinekutan.com
 Aline Kutan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալին Գութանը ծնվել է 1969 թվականի մայիսի 29-ին՝ Ստամբուլում։ 1979 թվականին տեղափոխվել է Վանկուվեր։ 10 տարեկանում սովորել է հայտնի տենոր Դեյվիդ Միքի մոտ[3]։ Երաժշտական կրթություն է ստացել Մոնրեալի «Բրիթիշ Քոլոմբիա», ապա՝ Քվեբեքի «Լավալ» համալսարաններում։ 1995 թվականին եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի «Ազգային ունկնդիր» խորհրդի ընտրած հաղթողներից, ապա՝ Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի վոկալիստների մրցույթի երկրորդ և Վանկուվերի օպերային ընկերության մրցույթի առաջին մրցանակակիր։ Արիզոնայի օպերայում հաջողությամբ հանդես է եկել Լակմեի (Լեո Դելիբի «Լակմե») և Սիլվիայի (Անտոնիո Վիվալդիի «Սիլվիա») դերերգերով Նյու Յորքի «Լինքոլն» կենտրոնում։ Ֆրանսիայում հանդես է եկել Աննա Ստրավինսկու «Ռեյքս Պրոգրեսում», ապա Օնտարիոյի օպերայում՝ Գիշերվա թագուհու դերերգով (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ»)։ Վերջին դերերգով հանդես է եկել նաև Ավինյոնի օպերայում։

Երգել է բազմաթիվ հանրահայտ օպերային ներկայացումներում՝ կրտսեր Շտրաուսի «Չղջիկը» (Ադել), Մոցարտի «Կոսի ֆան տուդդե», «Այդպես են վարվում բոլորը», «Առևանգում հարեմից» (Կոնստանցա), Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» (Վիոլետտա), Հոֆմանի «Օլիմպիա» (Օլիմպիա) և այլն։

Շուրջ երկու տարի շրջագայել է Կանադայում՝ հանդես գալով Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականում»։ Կատարել է Գլիերի «Կոնցերտ կոլորատուրային սոպրանոյի համար», Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» ստեղծագործությունները, մի շարք մեներգեր։ Հանդես է եկել Մոնրեալի, Վանկուվերի CBS, Վանկուվերի սիմֆոնիկ, Համիլթոնի ֆիլհարմոնիկ, «Մետրոպոլիտեն» օպերայի և այլ նվագախմբերի հետ՝ դիրիժորներ Շառլ Դիուտուայի, Մարիո Բերնարդիի, Գրժեգորժ Նովակի, Ժակ Լակոմբի, Դանիել Լիպտոնի, Նուրհան Արմանիի, Ջուլիոս Ուդելի և այլոց ղեկավարությամբ։

Դասավանդում է Մոնրեալի կոնսերվատորիայում և տեղի երաժշտական դպրոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալին Գութան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։