Ալիգարհ
Ալիգարհ (հինդի՝ अलीगढ़, ուրդու՝ علی گڑھ, անգլ.՝ Aligarh, Alīgaṛh), քաղաք Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի արևմտյան մասում։ Ալիգարհ շրջանի վարչական կենտրոն։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալիգարհ | ||
հինդի՝ अलीगढ़ ուրդու՝ علی گڑھ անգլ.՝ Aligarh | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Aligarh district? | |
Հիմնադրված է | 1753 թ. | |
ԲԾՄ | 178±1 մետր | |
Բնակչություն | 1 131 160 մարդ (2018)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 571 | |
Փոստային դասիչ | 202001 | |
Ավտոմոբիլային կոդ | UP-81 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԾովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 183 մետր[2]։ Գտնվում է Գանգես և Ջամունա գետերի միջև, Կանպուրից 291 կմ հյուսիս-արևմուտք և մայրաքաղաք Դելիից՝ 140 կմ հարավ-արևելք։
Բնակչություն
խմբագրել2013 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 933 119 մարդ է[3]։
Քաղաքի բնակչության դինամիկան տարիների ընթացքում․
1991 | 2001 | 2013 |
---|---|---|
480 520 | 669 087 | 933 119 |
Տնտեսություն և տրանսպորտ
խմբագրելԶարգացած են բամբակաթղթային, ապայա և մետաղի վերամշակման արդյունաբերությունները։ Քաղաքը հայտնի է կողպեքների արտադրությամբ, որոնք արտահանվում են ամբողջ աշխարհով մեկ։ Ալիգարհը գյուղատնտեսական շրջանի մեծ առևտրի կենտրոնն է (հացահատիկային, բամբակենի, շաքարեղեգ), այստեղ անցկացվում են ամենամյա տոնավաճառներ[4]։ Հարդուագանջի ԱԷԿ-ը գտնվում է Ալիգարհ քաղաքից 15 կմ հեռավորության վրա, իսկ «Նարորա» ԱԷԿ-ը՝ քաղաքից 50 կմ հեռավորության վրա։ Չնայած երկու էլեկտրակայանների հարևանությանը, քաղաքում տեղի են ունենում հոսանքազրկումներ։
Ալիգարհը խոշոր տրանսպորտային հանգույց է։ Քաղաքով անցնում են թիվ 91 և թիվ 93 մայրուղիները։ Առկա է երկաթուղային կապ։ Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում է Դելիում։
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքում է գտնվում հայտնի Ալիգարհ մուսուլմանական համալսարանը։ Այստեղ պահպանվել է 16-րդ դարի բերդ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://population.city/india/aligarh/
- ↑ «Atrauli, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Alīgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «India9.com». India9.com. 2005 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Алигар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Аллигар». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Алигарх // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.