HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալզի (այլ կիրառումներ)


Ալզի (նաև՝ Ալզինինի, Էնզիտա), հնագույն թագավորություն և երկրամաս Հայկական լեռնաշխարհում, նրա հարավ-արևմտյան կողմում, Արածանիի ստորին հոսանքի հովտում[1]։

Ալզի
մ.թ.ա. 3-րդ հազարամյակ - մ.թ.ա. 6-րդ դար Վանի թագավորություն 
Քարտեզ

Urartu820-785-hy.png
(Վանի թագավորությունը և Ալզին՝ մ․թ․ա․ 820-785 թվականներին)

Ազգություն սուբարիներ, հայասացիներ

Անվան ստուգաբանությունԽմբագրել

Ուրարտերեն Ալզի նշանակում է ժայռ։ Մի շարք ուսումնասիրողներ Ալզիի տարբերակներ Ալզինինիի, Էնզիտայի և մյուսների հնչյունական նմանությունը տեսնելով՝ այն տեղադրում են հետագայի Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի կամ Ծոփք աշխարհի Անձիտ գավառի տեղում։ Ոմանք էլ ուղիղ կապ են գտնվում նոր ժամանակների Խարբերդի շրջանի Աղվան գյուղի և Ալզիի տարբերակ «Իշվան»-ի մեջ[1]։

ՊատմությունԽմբագրել

Ալզին առաջին անգամ հիշատակվում է խեթական թագավոր Սուպպիլուլիումաս Ա-ի թողած արձանագրության մեջ (մ․թ․ա․ 14-րդ դար)։ Ալզին մ․թ․ա․ 13-րդ դարում նվաճվում է Ասորեստանի, մ․թ․ա․ 12-րդ դարում՝ փռյուգացիների, իսկ մ․թ․ա․ 9-րդ դարում՝ ուրարտացիների կողմից[1]։

Ալզին Հայկական լեռնաշխարհի ամենաուժեղ ցեղային միություններից էր․ նրա ժողովուրդները՝ սուբարիները և հայասացիները սերտ կապված էին իրար հետ, զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ, արհեստներով։ Ալզիից պղինձ և պղնձյա իրեր էին արտահանում Ասորեստան ու Եգիպտոս[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 125 — 1008 էջ։

ԳրականությունԽմբագրել