Ալեշ Վիդալ

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ալեքս Վիդալից)

Ալեշ Վիդալ Պառեու (կատ. և իսպ.՝ Aleix Vidal Parreu, օգոստոսի 21, 1989(1989-08-21)[1][2], Պուչպելատ, Alt Camp, Կամպ դե Տառագոնա, Tarragona Province, Կատալոնիա, Իսպանիա[3]), իսպանացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Բարսելոնայի» կազմում։ Նրա հիմնական խաղային դիրքը աջ վինգերն է, սակայն կարող է խաղալ նաև որպես հետ քաշված կիսապաշտպանի դիրքում։

Ալեշ Վիդալ
կատ.՝ Aleix Vidal
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեշ Վիդալ Պառեու
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 21, 1989 (34 տարեկան)
Ծննդավայր Իսպանիա Վալս, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 76 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Համար 22
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Իսպանիա Մալյորկա 35 (6)
2011 Իսպանիա Ալմերիա Բ 1 (2)
2011-2014 Իսպանիա Ալմերիա 120 (17)
2014-2015 Իսպանիա Սևիլյա 31 (4)
2015- Իսպանիա Բարսելոնա 2 (0)
Ազգային հավաքական
2013 Կատալոնիա Կատալոնիա 2 (0)
2015- Իսպանիա Իսպանիայի 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալեշ Վիդալը 2015 թվականին «Սևիլյայի» հետ հաղթեց Եվրոպայի Լիգան, որից հետո 18 մլն-ի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է Կատալոնիայում, 2007 թվականին պայմանագիր է ստորագրել «Էսպանյոլի» հետ, բայց ոչ մի անգամ առաջին թիմի խաղերին մասնակցություն չի ունեցել, ավարտել է մրցաշրջանը հունական Պանտրիակոսի կազմում, որտեղ խաղում էր վարձավճարով։

2010 թվականի ամռանը Վիդալը միացավ «Մալյորկային», որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիայում։

«Ալմերիա» խմբագրել

2011 թվականի հունիսի կեսերին, Վիդալը միացավ «Ալմերիա Բ-ին», որտեղ իր դեբյուտը նշեց 2011 թ., օգոստոսի 27-ին՝ խաղալով «Կորդոբայի» դեմ։ Կարճ ժամանակում նա միացավ առաջին թիմին, որտեղ ստացավ 8 համարի մարզաշապիկը։

Իր երկրորդ մրցաշրջանում Վիդալը խփեց 4 գոլ 37 խաղերում, որից 30-ում դուրս էր եկել մեկնարկային խաղացողի կարգավիճակով։ Նա անցկացրեց 2600 րոպե խաղադաշտում և նպաստեց Ալմերիայի՝ Լա լիգա վերադառնալուն։

«Սևիլյա» խմբագրել

2014 թվականի հունիսի 16-ին, Վիդալը պայմանագիր ստորագրեց «Սևիլյայի» հետ 3 միլիոն աշխատավարձով[4]։ Նրա դեբյուտի խաղը եղավ օգոստոսի 12-ին ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի շրջանակներում, որտեղ թիմը 2-0 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին», իսկ Վիդալը խաղալով 66 րոպե՝ փոխարինվեց։ Առաջին գոլը խփեց 11 օր հետո՝ «Վիլյառեալ»ի դեմ խաղում, որը ավարտվեց 1-1 հաշվով, իսկ Վիդալը բացեց խաղի հաշիվը։

«Բարսելոնա» խմբագրել

2015 թվականի հունիսի 7-ին, Վիդալը հինգամյա պայմանագիր ստորագրեց կատալոնական գրանդի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմեց 18 մլն Ֆունտ։ Նա հաջող անցավ բժշկական զննումը և պաշտոնապես ներկայացվեց։

Ձեռքբերումներ խմբագրել

«Սևիլյա» խմբագրել

«Բարսելոնա» խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 Sport (իսպ.)Barcelona: 1979.
  4. Aleix Vidal pasa reconocimiento médico con el Sevilla

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեշ Վիդալ» հոդվածին։