Ալեքս Բելոս

բրիտանացի գրող և հաղորդավար

Ալեքս Բելոսը (նոյեմբերի 22, 1969(1969-11-22), Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի գրող և հաղորդավար։ Բրազիլիայի և մաթեմատիկայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակ։

Ալեքս Բելոս
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1969(1969-11-22) (54 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ԿրթությունՔորփուս Քրիսթի քոլեջ և Richard Taunton Sixth Form College?
Մասնագիտությունգրող, հաղորդավար, լրագրող և մաթեմատիկոս
Ծնողներհայր՝ David Bellos?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքalexbellos.com
 Alex Bellos Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքս Բելլոսը ծնվել է Օքսֆորդ քաղաքում, մեծացել՝ Էդինբուրգում և Սաութհեմփթոնում։ Նա սովորել է մաթեմատիկա և փիլիսոփայություն Կորպուս Քրիստի քոլեջում՝ Օքսֆորդում, որտեղ նա եղել է ուսանողական թղթերի խմբագիր։ Նրա հայրը՝ Դեյվիդ Բելոսը թարգմանիչ և ակադեմիկոս էր[2]։

Հինգ տարվա ընթացքում (1998-2003 թվականներին), որպես Հարավային Ամերիկայի «The Guardian»[3][4] թղթակից, գրել է բրազիլական ֆուտբոլի կյանքի ուղու մասին[5]։ Գիրքը լավ ընդունվեց Մեծ Բրիտանիայում, որտեղ այն առաջադրվեց բրիտանական գրքի մրցանակաբաշխության «տարվա գիրք» անվանակարգում։ ԱՄՆ-ում այն համարվում էր տարվա լավագույն գրքերից մեկը։ Ամերիկյան մի շարք թերթեր և ամսագրեր նրա ստեղծագործությունները համարում էին զվարճալի և գունեղ։ 2006 թվականին Բելոսը գրում է ևս մեկ գիրք, որը նվիրված էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեյին։ Հետագայում այս գիրքը դառնում է Բրազիլիայում ամենալավ վաճառվող գրքերից մեկը[6][7]։

Վերադառնալով Մեծ Բրիտանիա, Բելլոսը որոշում է գրել մաթեմատիկայի մասին։ 2010 թվականին լույս է տեսնում նրա «Ալեքսի արկածները թվերի աշխարհում» գիրքը և չորս ամիս անց այն հայտնվում է Sunday Times- ի լավագույն տասնյակում։ The Daily Telegraph- ը գիրքը նկարագրում է այսպես. «գիրք, որը կթողնի ձեզ թվերի հետ միասին»։ Գիրքը Մեծ Բրիտանիայում առաջադրված էր երեք մրցանակների համար։ 2010 թվականին այն ստացավ BBC- ի Սամուել Ջոնսոնի անվան մրցանակը[8]։ Ժուրիներից շատերը խոստովանում են, որ լավ կլիներ, որ նրանք 14 տարեկանում կարդացած լինեին այս գիրքը։

Գիրքը թարգմանվեց նաև մի քանի լեզուներով։ Իտալական տարբերակը՝ «Il meraviglioso mondo dei numeri», արժանացավ է ինչպես «Գալիլեո»-ի գիտական գրքերի հատուկ մրցանակին, այլ նաև ստացավ 10 հազար եվրոյի մրցանակ[9][10][11]։ 2011 թվականին գիրքը արժանացավ մեկ այլ մրցանակի ևս[12]։ Միացյալ Նահանգներում գիրքը ստացավ մեկ այլ անուն ևս[13]։

2014 թվականին լույս է տեսնում Բելոսի մեկ այլ գիրք, որը կոչվում էր՝ «Ալեքսը ապակու միջից», այն ևս մաթեմատիկայի մասին էր։ Ամերիկյան թերթերից մեկը գրքի մասին հետագայում գրում է. «Եթե ինչ-որ բանով «Ալեքսը ապակու միջից» գիրքը ավելի լավ աշխատանք է, քան «Ալեքսի արկածները թվերի աշխարհում»- ը, ապա վերջինս ավելի զվարճալի է և անմիջական»[14]։ Նյու Յորք Թայմսը գրում է գրքի մասին. «մի հմայիչ ու հստակ ուղեցույց դեպի մաթեմատիկա... գրեթե ամեն էջում հետաքրքիր փաստեր են մաթեմատիկայի մասին։ Եվ իր խելացի շարադրանքի շնորհիվ, այն երբեք մակերեսային չի դառնա։ Բելոսը երբեք չի դադարի զարմացնել և զվարճացնել»։

Բելոսը BBC հեռուստաընկերությանը ներկայացրել է «Բրազիլիան ներսից և դրսից» (2003)[15] բազմասերիանոց հաղորդումը։ Նա հեղինակ է նաև National Geographic[16] հեռուստաընկերության ֆուտբոլի մասին վավերագրական ֆիլմերի։ Ամազոն հեռուստաընկերությում ցուցադրվող նրա կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են BBC- ի 4-րդ և «Ալ Ջազիրա»[17] -ի բարձր հորիզոնականներում։ Բելոսը հաճախ է հայտնվում BBC ալիքում՝ խոսելով մաթեմատիկայի մասին։ Այժմ Բելոսը ապրում է Լոնդոնում։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • 2017 թվական՝  Blue Peter Book մրցանակ
  • 2012 թվական՝ «Գալիլեո» գիտական գրքերի հատուկ մրցանակ
  • 2012 թվական՝ Peano մրցանակ
  • 2011 թվական՝  Royal Society Winton գիտական գրքերի մրցանակ
  • 2010 թվական՝ Amazon.com- ի կողմից 2010 թվականի լավագույն գիտական գիրք անվանակարգի հաղթող
  • 2010 թվական՝ «Տիեզերք» բրիտանական գրքերի մրցանակ
  • 2010 թվական՝ Բրիտանական գրքերի մրցանակ

Աշխատություններ խմբագրել

  • «Ֆուտբոլ։ Բրազիլական ապրելակերպ» (2002 թվական)
  • «Պելե» կենսագրություն (2006 թվական) 
  • «Ալեքսի արկածները թվերի աշխարհում» (2010 թվական)
  • «Բրազիլիան ներսից և դրսից» (2003 թվական)
  • «Ալեքսը ապակու միջից» (2014 թվական)
  • «Ֆուտբոլի դպրոց» (2016 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Bellos, Alex (2014). The Grapes of Math: How Life Reflects Numbers and Numbers Reflect Life. էջ 324.
  3. «Biography from Alex Bellos's official website». Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Alex Bellos Guardian profile». The Guardian. London. 2007 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Guardian review of 'Futebol: The Brazilian Way of Life'». London: Bloomsbury Publishing. 2002 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  6. «Alex Bellos's agency profile – Janklow & Nesbit (UK) Ltd». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Alex Bellos official website – 'Pele'». Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  8. «Samuel Johnson Award shortlist 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին.
  9. «Galileo prize winner – website». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Alex Bellos at the Premio Galileo 2012 Awards Ceremony». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «PadovaCultura article on Alex Bellos».
  12. «Premio Peano shortlist 2011». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 18-ին.
  13. «Here's Looking at Euclid». Simon & Schuster (US). Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  14. «The Daily Telegraph - Alex Through the Looking Glass review».
  15. «BBC Brazil Inside Out». Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  16. «'Et Dieu Crea le Foot', National Geographic Channel». Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  17. Alex Bellos (2008 թ․ փետրվարի 27). «The road to development – Part 1». People & Power. Al Jazeera. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Բելոս» հոդվածին։