Ալեքսեյ Կոզլով

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Անատոլևիչ Կոզլով (ռուս.՝ Алексей Анатольевич Козлов, դեկտեմբերի 25, 1986(1986-12-25), Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, մոսկովյան «Դինամո» ակումբի պաշտպան։ Մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը։

Ալեքսեյ Կոզլով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1986(1986-12-25) (37 տարեկան)
Ծննդավայր Պետրոզավոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 186 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Դինամո
Համար 25
Պատանեկան կարիերա
199?-2001 Ռուսաստան Զարյա (ՆՉ)
2001-2002 Ռուսաստան Նեֆտեխիմիկ
2002-2004 Գերմանիա Համբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2006 Գերմանիա Բերգեդորֆ 85 41 (6)
2006-2007 Գերմանիա Լյուբեկ 0 (0)
2007 Ռուսաստան Էստար (ՆՉ) սիր.
2007-2010 Ռուսաստան ԿԱՄԱԶ 70 (3)
2010-2013 Ռուսաստան Կուբան 91 (0)
2014-մ.հ. Ռուսաստան Դինամո 88 (5)
Ազգային հավաքական
2013-2015 Ռուսաստան Ռուսաստան 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Կոզլովը Նաբերեժնիե Չելնիի ֆուտբոլի սան է, ուր ընտանիքի հետ տեղափոխվել է յոթ տարեկանում Պետրոզավոդսկից։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Նաբերեժնիե Չելնիի «Զարյա» թիմում, որտեղ նրա մարզիչը եղել է Գենադի Կադիլսկին։ Իններորդ դասարանում ստորագրել է իր առաջին պայմանագիրը՝ տեղափոխվելով Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբ։ 16 տարեկանում տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շարունակել է սովորել «Համբուրգի» պատանեկան թիմում[1]։

2004-2006 թվականներին հանդես է եկել «Հյուսիս» օբերլիգայի «Բերգեդորֆ-85» թիմում։ Դրանից հետո՝ 2006 թվականի հուլիսից սեպտեմբեր, եղել է «Լյուբեկ» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս «Հյուսիս» մարզային լիգայում։

«ԿԱՄԱԶ» խմբագրել

2007 թվականին վերադարձել է Ռուսաստան, որտեղ և սկսել է պրոֆեսիոնալ կարիերա՝ օգոստոսին համալրելով Առաջին դիվիզիոնի ԿԱՄԱԶ ակումբի կազմը։ Նախքան այդ խաղացել է Նաբերեժնիե Չելնիի քաղաքային առաջնությունում սիրողական «Էստար» ակումբի կազմում (ըստ գերմանական ակումբի հետ գործող պայմանագրի՝ իրավունք չի ունեցել հանդես գալու պրոֆեսիոնալ մակարդակում)[2]։ Հաջորդ մրցաշրջանում «ԿԱՄԱԶ» ակումբի կազմում անցկացրել է երկու խաղ։ Հաջորդ տարի նույնպես հանդես է եկել ԿԱՄԱԶ ակումբի կազմում՝ մասնակցելով 14 խաղի և խփելով 1 գոլ առաջնությունում և 1 հանդիպում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Նույն մրցաշրջանում թիմի հետ միասին հասել է իր կարիերայի առաջին լուրջ հաջողությանը՝ գրավելով երրորդ տեղը Առաջին դիվիզիոնում։

2009 թվականի մրցաշրջանում Ալեքսեյը ամրապնդել է իր դիրքը հիմնական կազմում, մասնակցել է «ԿԱՄԱԶ» ակումբի31 խաղի և խփել 1 գոլ առաջնությունում, ևս մեկ հանդիպում անցկացրել է երկրի գավաթի խաղարկությունում։ Ցույց տված խաղի շնորհիվ Ալեքսեյ Կոզլովը գրավել է մի շարք ակումբների ուշադրությունը, որոնց թվում են եղել մոսկովյան «Սպարտակ» և «Դինամո», ինչպես նաև ղազախական «Ռուբին» ակումբը[3], ուր տեղափոխվելուն խաղացողը մոտ էր 2009 թվականի օգոստոսին[4]։ Առաջնության ավարտից հետո Կոզլովը կարող էր համալրել Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի կազմը, որտեղ համաձայություն էր ձեռք բերել ԿԱՄԱԶ ակումբի հետ տրանսֆերի վերաբերյալ[5], բայց հաջորդ մրցաշրջանն Ալեքսեյը նորից սկսել է ԿԱՄԱԶ ակումբում։ Մասնակցել է 23 խաղի և խփել է 1 գոլ առաջնությունում և 2 խաղ անցկացրել է գավաթի խաղարկությունում, որից հետո՝ 2010 թվականի օգոստոսին[6], լքել է ակումբը՝ տեղափոխվելով «Կուբան» ակումբ, ընդ որում՝ նույն թվականի հուլիսին նրանով նորից հետաքրքրվել է «Կռիլյա Սովետով» ակումբը[7]։

«Կուբան» խմբագրել

«Կուբանի» հետ Կոզլովը կնքել է 3 տարվա պայմանագիր[1]։ Նոր ակումբում իր նորամուտը կատարել է օգոստոսի 23-ին՝ խաղադաշտ դուրս գալով առաջնության 25-րդ տուրի՝ «Խիմկի» ակումբի դեմ տնային խաղում[8], այդ հանդիպման ժամանակ Կոզլովը ստացել է վնասվածք[9]։ Ընդհանուր առմամբ՝ այդ մրցաշրջանում Ալեքսեյը «Կուբան» ակումբում անցկացրել է 13 խաղ և թիմի հետ միասին դարձել Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող։ 2011 թվականի մարտի 13-ին կատարել է իր նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ ղազախական «Ռուբին» ակումբի դեմ տնային խաղին[10]։

«Դինամո» խմբագրել

2014 թվականի փետրվարի 27-ին՝ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Ալեքսեյ Կոզլովը տեղափոխվել է մոսկովյան «Դինամո» ակումբ[11]։ Մոսկովյան թիմ նրան հրավիրել է մարզիչ Դան Պետրեսկուն, որի հետ նա արդեն աշխատել էր «Կուբան» ակումբում։ Թիմի մեկնարկային կազմում իր նորամուտը նշել է 2014 թվականի մարտի 9-ին՝ ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում։

2015 թվականի հունիսին ներկայացվել է տրանսֆերի[12], բայց մնացել է «Դինամոյում»

«Դինամոյի» կազմում Կոզլովը դարձել է ՖԱԼ առաջնության հաղթող 2016/17 մրցաշրջանում և թիմի հետ վերադարձել է ՌՖՊԼ։

Ռուսաստանի հավաքականում խմբագրել

2008 թվականին հրավիրվել է մասնակցելու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հավաքներին[13]։

2011 թվականի օգոստոսի 19-ին Ալեքսեյը հրավիրվել է Ռուսաստանի երկրորդ հավաքականի՝ մասնակցելու Բելառուսի երկրորդ հավաքականի դեմ խաղին[14]։

2013 թվականի մայիսի 24-ին առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի գլխավոր հավաքական՝ մասնակցելու ԱԱ-2014 որակավորման փուլի՝ Պորտուգալիայի դեմ խաղին[15]։ խաղղ

Հավաքականում իր նորամուտը կատարել է 2013 թվականի հունիսի 7-ին՝ մասնակցելով ԱԱ-2014 ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղին՝ հանդիպման 31-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Անյուկովին։

Աելքսեյ Կոզլովը մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությանը Բրազիլիայում։ Մասնակցել է Բելգիայի և Ալժիրի դեմ խաղերին։

Բնութագիր խմբագրել

Առաջին մարզչի՝ Գենադի Կադիլսկու խոսքով՝ Ալեքսեյ Կոզլովը ժամանակակից ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարողանում է միանալ հարձակումներին և հուսալիորեն խաղում է պաշտպանությունում՝ մշտապես աչքի ընկնելով իր հզորությամբ և ձգտումով[16]։

Անձնական կյանք խմբագրել

Ալեքսեյ Կոզլովը 2011 թվականի հուլիսի 2-ին ամուսնացել է[17] Յանա Սալախովայի հետ[18]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2017 թվականի սպետեմբերի 19-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԿԱՄԱԶ 2008 14 1 0 0 14 1
2009 32 1 0 0 32 1
2010 23 1 2 0 25 1
Ընդհանուր 69 3 2 0  —  — 71 3
Կուբան 2010 13 0 0 0 13 0
2011/12 35 0 1 0 36 0
2012/13 25 0 1 0 26 0
2013/14 18 0 0 0 10 0 28 0
Ընդհանուր 91 0 2 0 10 0 103 0
Դինամո
2013/14 6 0 0 0 6 0
2014/15 12 0 0 0 7 1 19 1
2015/16 22 4 2 0 24 4
2016/17 16 0 1 0 17 0
2017/18 6 0 0 0 6 0
Ընդհանուր 62 4 3 0 7 1 72 5
Ընդհանուր կարիերայում 222 7 7 0 17 1 246 8

Հավաքականում խմբագրել

2015 թվականի մարտի 30[19]-ի դրությամբ

Արդյունք՝ 14 խաղ/ 0 գոլ, 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 2 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  ԿԱՄԱԶ

  •   Ռուսաստանի առաջին դիվիզիոնի բրոնզե մեդալակիր – 2008

  Կուբան

  •   Ռուսաստանի առաջին դիվիզիոնի հաղթող – 2010

  Դինամո

  •   ՖԱԼ առաջնության հաղթող – 2016/17

Անձնական խմբագրել

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում – 2013/14 (№ 3)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Алексей Козлов: «Приехав в „Кубань", вспомнил Германию»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 21.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  2. «Официальная заявка ФК «КАМАЗ» на сезон 2007 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  3. ««Рубин», «Динамо» и «Спартак» интересуются защитником «КАМАЗа»» (ռուսերեն). sports.ru. 22.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  4. ««Рубин» может приобрести защитника «КАМАЗа» Козлова» (ռուսերեն). sports.ru. 04.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  5. «Хавбек «КАМАЗа» Козлов начнёт следующий сезон в «Крыльях Советов»» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 18.11.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  6. «Официальная заявка ФК «КАМАЗ» на сезон 2010 года» (ռուսերեն). Официальный сайт ПФЛ. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  7. ««Крылья Советов» хотят приобрести хавбека «КАМАЗа» Козлова» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт-Экспресс»). 19.07.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  8. «Статистика матча «Кубань» — «Химки»» (ռուսերեն). stats.sportbox.ru. 21.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  9. «Алексей Козлов: «Стадион по-настоящему впечатлил»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 22.08.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  10. «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն). championat.ru. 13.03.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  11. Игрок сборной и «Кубани» Алексей Козлов перешел в «Динамо»
  12. Козлов рассказал о том, как узнал о решении «Динамо» выставить его на трансфер
  13. «Борис Стукалов: «Состав молодёжной сборной объявим 11 августа»» (ռուսերեն). sports.ru (со ссылкой на «Спорт день за днём»). 08.08.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  14. «Тренерский штаб второй сборной России назвал состав на товарищеский матч с олимпийской сборной Белоруссии» (ռուսերեն). RFS.com. 19 августа 2011. Վերցված է 19 августа 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  15. «Состав на Португалию» (ռուսերեն). RFS.ru. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  16. «Первый тренер Козлова: «Вижу Алексея в сборной России»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 24.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  17. «Свадебный «покер»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 04.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.
  18. «Алексей Козлов: «Бегаю даже при минус 20»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Кубань». 27.12.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
  19. «Aleksey Kozlov - National Football Teams» (անգլերեն). national-football-teams.com. 2013 թ․ նոյեմբերի 24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Կոզլով» հոդվածին։