Ալեքսան Ասատրյան (գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ)

գյուղատնտեսական արտադրության խորհրդային հայ կազմակերպիչ

Ալեքսան Ասատուրի Ասատրյան (1907, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - անհայտ), գյուղատնտեսական արտադրության խորհրդային հայ կազմակերպիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)[1][2]։

Ալեքսան Ասատրյան
Ծնվել է1907
ԾննդավայրԲուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսան Ասատրյանը ծնվել է 1907 թվականին, Արևմտյան Հայաստանի Մշո գավառի Բուլանիկ շրջանի Խոշգելդի գյուղում, աղքատ գյուղացու ընտանիքում։ 1914 թվականի հայերի ջարդերի ժամանակ Ալեքսանի ծնողները մահացել են, ինքն էլ գաղթել է Ղարաքիլիսա քաղաք (այժմ՝ Վանաձոր)[3]։

Մինչև 1919 թվականը Ալեքսան Ասատրյանն զբաղվել է բատրակությամբ, որից հետո տեղափոխվել է մանկատուն։ Որոշ ժամանակ անց Ասատրյանը տեղափոխվել է Լենինական քաղաք և աշխատանքի անցել որպես բեռնակիր[3]։ 1929 թվականին համալրել է ՀամԿ(բ)Կ/ ԽՄԿԿ շարքերը[4]։ 1930 թվականին Ասատրյանը աշխատանքի է ընդունվել որպես հանքագործ բանվոր տուֆի արդյունահանմամբ զբաղվող շինանյութերի արդյունաբերության ձեռնարկությունում՝ ՀԽՍՀ Արթիկի շրջանի Արթիկտուֆ գործարանում[5]։ Լավագույն կողմից դրսևորելով իր աշխատանքային ընդունակությունները՝ 1931 թվականին Ասատրյանն ընտրվել է Արթիկի բանվորական կոոպերատիվի նախագահի տեղակալ, որից հետո դարձել է նախագահ[6]։

1933 թվականին Ալեքսան Ասատրյանն ընդունվել և 1936 թվականին ավարտել է Երևանի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը։ Ասատրյանը կրթություն ստանալուց հետո նշանակվել է Ալավերդու մեքենատրակտորային կայանի (ՄՏԿ) փոխտնօրեն, իսկ ավելի ուշ՝ տնօրեն։ 1938 թվականին Ասատրյանին ուղարկում են Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա՝ բարձրագույն կրթության ստանալու համար։ 1941 թվականին ակադեմիան ավարտելուց հետո նշանակվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Շահրիար ՄՏԿ-ի տնօրեն։ Ասատրյանի ղեկավարությամբ մեքենատրակտորային կայանն աջակցել է շրջանի կոլտնտեսություններին գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման գործում։ 1945 թվականին Ասատրյանն իր աշխատանքային ձեռքբերումների համար պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։ Մինչև 1949 թվականը Շահրիար ՄՏԿ-ի կողմից սպասարկվող կոլտնտեսությունները մեծ հաջողությունների են հասել բամբակի բերքատվության բարձրացման գործում. պլանավորված արտադրական ծրագրերը գերակատարվել են 43,9%-ով[6]։

1949 թվականին ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր մատակարարումների պայմանագրային պարտավորությունները կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքի համար բնամթերքով վճարումները կատարելու և բոլոր մշակաբույսերի գարնանացանի սերմացուով լիարժեք ապահովելու համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագրով Ալեքսան Ասատուրի Ասատրյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[7]։

1958 թվականին մեքենատրակտորային կայանների լուծարումից հետո Ալեքսան Ասատրյանն ընտրվել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Նոր Արմավիր գյուղի կոլտնտեսության խորհրդի նախագահ։ Ասատրյանի ղեկավարությամբ արդեն յոթնամյա ծրագրի առաջին տարում կոլտնտեսությունում զգալիորեն բարձրացել է անասնաբուծության արտադրողականությունը[8]։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1950 թվականի հոկտեմբերի 16-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ և մանգաղ մեդալ)՝ ոռոգելի հողերից բամբակի բարձր բերք ստանալու, կոլտնտեսությունների կողմից բոլոր տեսակի գյուղատնտեսական մթերքների պարտադիր մատակարարումների պայմանագրային պարտավորությունները կատարելու, ՄՏԿ-ի աշխատանքի համար բնամթերքով վճարումները կատարելու և բոլոր մշակաբույսերի գարնանացանը սերմացուով լիարժեք ապահովելու համար[7]։
  • Պատվո նշան շքանշան (24.11.1945)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 666. — 688 с.
  2. «Асатрян Алексан Асатурович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 11-ին.
  3. 3,0 3,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 130
  4. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 132
  5. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 130—131
  6. 6,0 6,1 Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 131
  7. 7,0 7,1 7,2  Ալեքսան Ասատրյան (գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ) «Երկրի հերոսներ» կայքում
  8. Герои Социалистического Труда Армении, 1960, էջ 131—132

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Асатрян Алексан Асатурович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ер.: Айпетрат, 1960. — С. 130—132. — 325 с.

Արտաքին հղումներ խմբագրել