Բուլանըք (Մուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոփ (այլ կիրառումներ)
Կոփ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Բուլամա (Բուալն) լճի հյուսասային կողմում, համանուն լեռներից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան ստորոտում, Կոփ գետի ափին։ Հանդիսանում էր Բուլանըխ գավառակի վարչական կենտրոնը։
Ավանդապատում
խմբագրելԸստ ավանդության Տիրան թագավորի հրամանով սուրբ Դանիել ասորու դիակը սայլով տեղափոխու ժամանակ սայլի կոփն ընկնում է։ Դրա պատճառով էլ գյուղը կոչում են Կոփ։
Աշխարհագրություն
խմբագրելԱվանը գտնվում էր գյուղամիջյան բանուկ խաչմերուկում, որը կապված էր Մանազկերտ և Մուշ քաղաքների հետ։
Պատմություն
խմբագրելԿոփ գյուղի մասին առաջին հիշատակությունները եղել են X դարի ձեռագրերում։ Հնագույն ժամանակներում գյուղի մոտ Մենուա թագավորը կառուցել է ոռոգիչ ջրանցք։
1895 թ.-ին Կոփը կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թ.-ի հուլիսի 13-ին ռուսական զորքերը գրավեցին Կոփը, սակայն շուտով թուրքական զորքը վերագրավեց այն, և Կոփի բնակիչների մեծ մասը զոհվեց, մի մասին հաջողվեց ռուսական զորքի և հայ կամավորների հետ անցնել Արևելյան Հայաստան։
Բնակչություն
խմբագրել1890 թվականին ուներ 450, 1909 թվականին ուներ 500 տուն բնակիչ, որից 340-ը՝ հայեր, մնացածը իսլամ դավանանքի, 1914 թվականին՝ 600 տուն հայ և 150 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելXIX դարի վերջին Կոփում կար երեք եկեղեցի` Ս. Աստվածածին, Ս. Թուխ Մանուկ և Ս. Գևորգ։ Բացի այդ կային 3 կիսավեր մատուռ և մի մզկիթ։ Ավանից մոտ 1 կմ հարավ–արևելք կար վանք՝ Ս. Դանիել անունով։
Հասարակական կառույցներ
խմբագրելԱվանն ուներ վարժարան, որը 1871 թվականին կառուցվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Վարժարանում ուսանում էր 55 աշակերտ։
Անվանի մարդիկ
խմբագրելԿոփում են ծնվել.[1]
- Սողոմոն Տարոնցին (1905-1971) - գրող
- Քրիստափոր Թափալցյանը (1911-1967) - գրող
- Զարզանդ Դարյանը (1912-1984) - գրող
- Մկրտիչ Ասլանյանը (1906-անհայտ) - գրող
- Սահակ Մովսիսյանը` Բենսե (1867-1939) - բանահավաք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 239
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 665)։ |