Ալեքսանդր II (Իմերեթի արքա)

Իմերեթի արքա

Ալեքսանդր II (վրաց.՝ ალექსანდრე II, 15-րդ դար - ապրիլի 1, 1510, Քութայիս), Իմերեթի թագավոր 1483 թվականից 1510 թվականներին[2]։

Ալեքսանդր II
ალექსანდრე II
Դրոշ
Դրոշ
Իմերեթի արքա
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 15-րդ դար
Վախճանի օր ապրիլի 1, 1510
Վախճանի վայր Քութայիս
Թաղված Քութայիս
Դինաստիա Բագրատիոնիներ
Քաղաքացիություն Վրաստան
Հայր Բագրատ VI
Մայր Elene?[1]
Ամուսին Tamar of Imereti?
Զավակներ Բագրատ III և Prince Vakhtang of Imereti?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդրի ծննդյան ամսաթիվը պատմությանն անհայտ է։ Հոր՝ Բագրատ IV-ի մահից հետո՝ 1478 թվականին, դարձել է Վրաց թագավոր։ Իշխել է Վրաց թագավորության երկու խոշոր երկրամասերում՝ Իմերեթում և Քարթլիում։ Դառնալով վրաց թագավոր, նա արտաքսել է իր մրցակցին՝ Կոնստանտին իշխանին։

Շուտով Ալեքսանդր II-ը հրաժարվել է Ռաճայի և Լեչխումի պատմական երկրամասերի իր կալվածքներից և այն հանձնել անհնազանդ իշխաններին։ Որոշ ժամանակ անց Կոնստանտինը վերադարձավ աքսորից և 1483 թվականին գրավեց Քութայիսը։ Ալեքսանդրի թուլացումից և թագավորական իշխանության պառակտումից ոգևորված ակ-կոյունլուները ներխուժեցին Քարթլի և վրաց թագավորից խլեցին Իմերեթի վերահսկողությունը։

1491 թվականին Ալեքսանդրը ստիպված էր ճանաչել իր մրցակից Կոնստանտինին, որպես անկախ և ինքնիշխան Քարթլիի թագավորության միապետ։ Նրանց միջև կնքվեց հաշտություն, որը երկար չտևեց։ 1509 թվականի օգոստոսին իմերեթական զորքերի գլուխն անցած Ալեքսանդրը ներխուժեց Քարթլի և պաշարեց Գորի բերդաքաղաքը։

Նույն շրջանում օսմանյան թուրքերը գրավեցին Քութայիսը, որը ստիպեց Իմերեթի թագավորին վերադառնալ հայրենիք։ Առանց ղեկավարի մնացած իմերեթական զորքրերը շուտով նահանջեցին Գորիից։ Մահացել է 1510 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pas L. v. Genealogics — 2003.
  2. «Իմերեթիի թագավորության արքայացանկ». 2007 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.
Նախորդող՝
Բագրատ IV
Վրաստանի թագավոր
1478
Հաջորդող՝
Կոնստանտին II
Նախորդող՝
Բագրատ IV
Իմերեթի թագավոր
1483–1510
Հաջորդող՝
Բագրատ III
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր II (Իմերեթի արքա)» հոդվածին։