Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկո

Ալեքսանդր Պավլովիչ Օլենիչ-Գնենենկո (ռուս.՝ Александр Павлович Оленич-Гнененко, օգոստոսի 30, 1893(1893-08-30)[1], Կեգիչյովկա, Poltava Okruha, ԽՍՀՄ - մարտի 13, 1963(1963-03-13)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկո
Ծնվել էօգոստոսի 30, 1893(1893-08-30)[1]
ԾննդավայրԿեգիչյովկա, Poltava Okruha, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 13, 1963(1963-03-13)[1] (69 տարեկան)
Վախճանի վայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պոլտավայի նահանգի Կեգիչովկա գյուղում, գրականության հանդեպ բուռն հակում ունեցող ընտանիքում. հայրը զբաղվում էր լրագրությամբ, «Միխայիլ Բրոդյագա» կեղծանվամբ լույս էր ընծայել բանաստեղծությունների ժողովածու, քեռին գրում էր ռուսերեն և ուկրաիներեն։

20-րդ դարի սկզբին Ալեքսանդրը հոր հետ տեղափոխվել է Սիբիր։ Ավարտել է Օմսկի գիմնազիան (1912)[2]։

Էքստեռնով հանձնել է Խարկովի համալսարանի քննությունները, հեղափոխության և քաղաքացիական պատերազմի տարիներին միացել է բոլշևիկներին, անդամագրվել կոմկուսին։

Նույն տարիներին նա հայտնվել է Արևմտյան Սիբիրում։ 1920 թվականին դարձել է համընդհանուր աշխատապարհակի Օմսկի նահանգային հանձնաժողովի անդամ։ 1921 թվականին Օմսկի նահանգում եղել է գործերի կառավարիչ։ Այստեղ նա ապրել է մինչև 1931 թվականը, որից հետո տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ստեղծագործություն խմբագրել

Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն գրել է բանաստեղծություններ, հրատարակել բանաստեղծական ժողովածուներ (քաղաքացիական և բնապատկերային քնարերգություն, մանկական պոեզիա), սակայն ամենամեծ ճանաչումը ստացել է որպես թարգմանիչ։ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի նրա թարգմանությունը, որը լույս է տեսել 1940 թվականին, վերահրատարակվել է չորս անգամ։ Կա կարծիք, որ Սամուիլ Մարշակի ուշ թարգմանությունների մի մասը հիմնված էր Օլենիչ-Գնենենկոյի աշխատանքների վրա կամ նույնիսկ խմբագրված գրագողություն էր[3]։ Բացի այդ, Ալեքսանդր Օլենիչ-Գնենենկոն թարգմանել է Էդգար Ալան Պոյին, ուկրաինացի բանաստեղծներին (այդ թվում՝ Տարաս Շևչենկոյին)։ Կյանքի վերջում նա գրել է հուշագրություններ։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1953)
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ[4]
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում փառապանծ աշխատանքի համար» մեդալ[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. «Александр Павлович Оленич-Гнененко». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. Александр Оленич-Гнененко
  4. Руманова, էջ 92—93
  5. Руманова, էջ 93

Գրականություն խմբագրել

  • Оленич-Гнененко А. П. Душевое потребление населения города Западной Сибири сравнительно с данными по городу Саратову. Омск. 1916
  • Оленич-Гнененко Александр Павлович. Материалы к словарю «Русские писатели Сибири XX века». Н. Н. Яновский. Новосибирск. 1997
  • Энциклопедия Омской области. Том 2. Омск. 2010
  • Писатели Советского Дона: Био-библиогр. справочник. Вып. 1 и 2 / [Сост.: Д. И. Руманова, Д. К. Жак и др.]. — Ростов н/Д: Тип. изд-ва «Молот», 1948. — С. 72—74. — 112 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса). — 2500 экз.
  • Руманова Д. И. Писатели Советского Дона: Био-библиогр. справочник / [Под ред. Л. П. Громова]. — Ростов н/Д, 1958. — С. 91—96. — 160 с. — (Рост. гос. науч. б-ка им. К. Маркса).
  • Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. — Ростов н/Д: Кн. изд-во, 1976. — С. 179—183. — 288 с. — 10 000 экз.
  • Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 244—248. — 416 с. — 20 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել