Ալեքսանդր Վիշնևսկի
Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վիշնևսկի (մայիսի 11 (24), 1906[1], Կազան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 19, 1975[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1957), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։
![]() | |
Ծնվել է | մայիսի 11 (24), 1906[1] |
Ծննդավայր | Կազան, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | նոյեմբերի 19, 1975[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Մասնագիտություն | ռազմական բժիշկ, անեսթեզիոլոգ, cardiac surgeon, գյուտարար, ֆիզիոլոգ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Ուսուցիչ | Ալեքսանդր Վասիլևիչ Վիշնևսկի |
Աշխատավայր | Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Զավակներ | Ալեքսանդր Վիշնևսկի կրտսեր |
Պարգևներ |
1929 թվականին ավարտել է Կազանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1948 թվականից եղել է ԽՍՀՄ ԲԳԱ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, միաժամանակ (1956 թվականից)՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր վիրաբույժը։ Աշխատանքները հիմնականում վերաբերել են սրտի, թոքերի վիրահատությունների ժամանակ կիրառվող տեղային ցավազրկման մեթոդների մշակման, վիրահատությունների ժամանակ պոլիմերների օգտագործման հարցերին։ 1953 թվականին Վիշնևսկին աշխարհում առաջինը տեղային ցավազրկմամբ վիրահատել է միտրալ ստենոզով հիվանդ սիրտը։ 1957 թվականին Խորհրդային Միությունում առաջինն է հաջողությամբ վիրահատել «բաց սիրտը» արյան արհեստական շրջանառության ապարատի միջոցով։
Տեղային ցավազրկման աշխատանքների համար 1955 թվականին արժանացել է Ռ․ Լերիշի անվան միջազգային մրցանակի։ Եղել է Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ, Յա․ Պուրկինեի անվան չեխոսլովակյան բժշկական գիտությունների ընկերության և այլ ընկերությունների պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Вишневский Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Վիշնևսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 460)։ |