Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ

Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ (ռուս.՝ Институт хирургии имени А. В. Вишневского), գիտահետազոտական բժշկական կենտրոն, բազմապրոֆիլ վիրաբուժական հաստատություն Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության համակարգում։

Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և բժշկական կազմակերպություն
Երկիր Ռուսաստան[1]
Հիմնադրված1945[1]
Վերադաս կազմակերպությունՌուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն[2]
Կայքvishnevskogo.ru(ռուս.)(անգլ.)

Պատմություն խմբագրել

Ինստիտուտն իր գործունեությունն սկսել է 1945 թվականի նոյեմբերին[3] և համարվում է Բժշկական գիտությունների ակադեմիայի համակարգի առաջին բժշկական հետազոտական կենտրոններից և բազմապրոֆիլ վիրաբուժական հաստատություններից մեկը։

Մինչև 1947 թվականը ինստիտուտը գլխավորել են վիրաբույժներ Միխայիլ Նիկոֆորովիչ Ախուտինը, Սերգեյ Սերգեևիչ Յուդինը և Բորիս Վասիլևիչ Պետրովսկին։ 1947 թվականին ինստիտուտը ղեկավարել է պրոֆեսոր Ալեքսանդր Վասիլևիչ Վիշնևսկին։ Նրա մահից հետո` 1948 թվականին ինստիտուտը կոչվել է նրա անունով, իսկ ինստիտուտը ղեկավարել է նրա որդին` ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Վիշնևսկին[3], 1976-1988 թվականներին ինստիտուտը ղեկավարել է ակադեմիկոս, պրոֆեսոր Միխայիլ Իլյիչ Կուզինը[3], 1988-2010 թվականներին` Վլադիմիր Դմիտրիևիչ Ֆյոդորովը[4], 2011 թվականից` ակադեմիկոս, պրոֆեսոր Կուբիշկին Վալերի Ալեքսեյևիչը, 2015 թվականից` Ռևիշվիլի Ամիրան Շոթաևիչը։

Գործունեություն խմբագրել

Յուրաքանչյուր տարի ինստիտուտն իրականացնում է մոտ 3500 վիրահատություններ[5]։ Ինստիտուտը մասնագիտացած է հետևյալ ոլորտներում` որովայնային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն, սրտային վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, թարախային վիրաբուժություն, ջերմային վնասվածքների բուժում, դիմածնոտային վիրաբուժություն[5]։ Ինստիտուտի հիմնական խնդիրներից մեկը նոր վիրահատությունների մշակումն ու իրականացումն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստր
  3. 3,0 3,1 3,2 «История института имени А. В. Вишневского». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  4. Владимир Дмитриевич Фёдоров на сайте biograph.ru
  5. 5,0 5,1 «Институт хирургии имени Вишневского отмечает 65-летие». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ» հոդվածին։