Ալեքսանդր Ջանելիձե

վրացի խորհրդային երկրաբան և հնէաբան

Ալեքսանդր Իլլարիոնի Ջանելիձե (վրաց.՝ ალექსანდრე ჯანელიძე, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1888, Նիկործմինդա (գյուղ), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1975(1975-01-16), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային երկրաբան և հնէաբան։ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Ալեքսանդր Ջանելիձե
վրաց.՝ ალექსანდრე ილარიონის ძე ჯანელიძე
Ծնվել էհոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1888
Նիկործմինդա (գյուղ), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 16, 1975(1975-01-16) (86 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան և հնէաբան
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնէաբանություն
Ալմա մատերՔութայիսի դասական գիմնազիա և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Եղել է գիտական ղեկավարArchil Tsagareli? և Ivane Kacharava?
Պարգևներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզի համալսարանը (19101915 թվականից աշխատել է Կազանի համալսարանում։ 1924 թվականից՝ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, 1925-1956 թթ.՝ վրացական ԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն։

Եղել է Վրաստանի երկրաբանական ընկերության նախագահ։

Հիմնական աշխատություններ խմբագրել

Հիմնական աշխատությունները վերաբերում են Վրաստանի շերտագրությանը, տեկտոնիկային, ռեգիոնալ երկրաբանությանը և հնէաբանությանը, հատկապես մեզոզոյի ֆաունայի հետազոտություններին։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։