Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (Տագանրոգ)

Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը Տագանրոգում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Պուշկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Пушкину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Պուշկինի առափում, որը տեղադրվել է 1986 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ներոդան, ճարտարապետը` Պյոտր Բոնդարենկոն։

Picto infobox architecture.png
Ալեքսանդր Պուշկինի հուշարձան
Пушкин1.jpg
Պուշկինի հուշարձանը
Կոորդինատներ47°12′47″ հս․ լ. 38°56′25″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՏագանրոգ
Կառուցվել է1986
Կառուցել էԳեորգի Ներոդա
Ներկա վիճակըկանգուն

Հուշարձանի նկարագրությունԽմբագրել

  • Նյութ` բրոնզ
  • Քանդակագործ` Գեորգի Ներոդա
  • Ճարտարապետ` Պյոտր Բոնդարենկո («Սպեցպրոյեկտռեստավրացիա» ինստիտուտ)[1]

Հուշարձանի պատվանդանը բետոնե է, այն երեսպատված է գրանիտե սալիկներով։ Բանաստեղծը պատկերված է բնական հասակով[2]։

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանը կառուցվել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի` 1820 թվականի հունիսին Տագանրոգ կատարած այցի փաստը հավերժացնելու նպատակով։ Ալեքսանդր Պուշկինը եղել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ, Ակսայ, Դոնի Ռոստով և Տագանրոգ քաղաքներում։ Տագանրոգում ցերեկը նա զբոսնել է առափում, եղել Դուբկիում, զբոսանավով շրջել է ծովով, իսկ երեկոյան ներկա է եղել իր պատվին տրված ճաշին։ Բանաստեղծը գիշերել է քաղաքագլխի տանը (Հունական փողոց, 40), ինչի մասին վկայում է այդ շենքի պատին փակցված հուշատախտակը[2]։

Ի սկզբանե հուշարձանը տեղադրվել էր դեմքով դեպի Պուշկինյան առափ, նրա առանցքին, Քարե աստիճաններից 10-15 մետր դեպի հյուսիս-արևմուտք։

2002 թվականին Պուշկինյան առափը վերակառուցելու և Տագանրոգի 300-ամյակի հուշարձանը տեղադրելու կապակցությամբ Պուշկինի հուշարձանը տեղափոխվեց 150 մետր դեպի յախտ-ակումբ[3]։ Տեղափոխելու ժամանակ հուշարձանի նախկին ուղղանկյուն պատվանդանը փոխարինեցին կլորով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Киричек М. С. Памятник Пушкину на Пушкинской набережной // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 542.
  2. 2,0 2,1 «Памятник Пушкину в Таганроге»։ Վերցված է 2017 Ապրիլ 8 
  3. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 41.