Քաղաքագլխի տուն (Տագանրոգ)

Քաղաքագլխի տուն (ռուս.՝ Дом градоначальника, ժողովրդի մեջ` Ալեքսանդր I-ի պալատ, ռուս.՝ дворец Александра I), Տագանրոգի պատմության և ճարտարապետության հուշարձաններից մեկը։ Միահարկ քարե շենք է` կառուցված ռուսական կլասիցիզմի ոճով։ Հասցեն` Հունական փողոց, 40։ Հայտնի է գլխավորապես նրանով, որ 1825 թվականին այստեղ է մահացել Ռուսաստանի Ալեքսանդր I կայսրը։ 2016 թվականի դրությամբ այստեղ գործում է մանկական «Բերյոզկա» առողջարանը։

Քաղաքագլխի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Այցելողներ0 մարդ
Հիմնադրված է1826
Քանդվել է1928
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Առանձնատունը 1806 թվականին կառուցել է աստիճանավոր տիկին Սիվերեն։ 1816 թվականին շենքը վերակառուցվել է ճարտարապետ Ֆ. Մոլլի նախագծով և վաճառվել քաղաքին որպես քաղաքագլխի բնակարան։ Առանձնատունը տարբեր ժամանակահատվածներում պատկանել է տարբեր տերերի։ Նրանցից առավել ազդեցիկը եղել է Տագանրոգի քաղաքագլուխ Պյոտր Պապկովը, որը գնել է տունը կառուցվելուց չորս տարի հետո[1]։ Ալեքսանդր I կայսրը այստեղ կանգ է առել երկու անգամ` 1818 և 1825 թվականներին։ Վերջին այցը նրա համար դարձել է ճակատագրական։ Ալեքսանդր I-ը մահացել է այստեղ նոյեմբերի 19-ին տենդից։ Նրա մահից հետո տունը գնել է այրացած կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան։ Այստեղ ստեղծվել է Ռուսաստանում առաջին հուշաթանգարանը, որը նվիրված է եղել կայսրին։ Ալեքսանդր I-ի պալատ այցելել են Ալեքսանդր II-ը և Ալեքսանդր III-ը, բանաստեղծներ Վասիլի Ժուկովսկին և Ալեքսանդր Պուշկինը` նրան աքսոր ուղեկցող գեներալ Նիկոլայ Ռաևսկու և նրա դստեր՝ Մարիա Վոլկոնսկայայի հետ, նկարիչ Հովհաննես Այվազովսկին, լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին, որը հյուրերի հուշամատյանում կատարել է հետևյալ գրառումը. «Այս հնագույն անկյունն անհրաժեշտ է պահպանել որպես պատմական կենցաղային հուշարձան, գլխավորապես, ուսումնական նպատակներով...», և բազմաթիվ այլ անվանի գործիչներ։

Սկսած 1864 թվականից, 12 տարվա ընթացքում, դիրիժոր Պավել Չեխովի (Անտոն Չեխովի հոր) սիրողական երգչախումբը հանդես է եկել տան Խաչվերաց եկեղեցում, որը կառուցվել է առանձնատանը կայսեր հիշատակին։ 1860-ականների վերջում - 1870-ականների սկզբին Ալեքսանդր, Նիկոլայ և Անտոն Չեխովները նույնպես երգել են այդ երգչախմբում։ 1928 թվականին թանգարանը փակվել է, իսկ որոշ ցուցանմուշներ տեղափոխվել են Ալֆերակիի պալատ։

Ճարտարապետություն

խմբագրել

Մեկհարկանի առանձնատան ճակատն ունի 13 պատուհան։ Շենքը չունի սյունաշար, բայց իր մեջ կրում է ռուսական կլասիցիզմի հիմնական հատկանիշները։ Հարթ ճակատի անկյունները զարդարված են կոպտատաշ քարերով, քիվը զարդարում են օրդերային ատամնիկները։ Կողպեքային քարերն ավարտում են բոլոր պատուհանների կոմպոզիցիան, թեև ոչ բոլորն են պարակալված։ Նրանց ռիթմը փոքր-ինչ խախտված է։ Պատուհանների մի մասի վերևում կան եռանկյունաձև զարդաքիվեր, մյուսների վրա` ուղղանկյուն խորշեր, բայց առանց դեկորի։ Կոմպոզիցիոն առանցքն արտահայտված է ոչ հստակ։ XIX դարի առաջին կեսի Տագանրոգին բնորոշ շենք է[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Дворец Александра 1 в Таганроге». Памятники Дона. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  2. «Русский классицизм» (ռուսերեն). Rostov Region. Վերցված է 2017 թ․ հունվարի 24-ին.

Գրականություն

խմբագրել
  • Энциклопедия Таганрога / Гл. ред. В. И. Тимошенко. — 2-е изд., перераб. и доп. — Ростов н/Д: Ростиздат, 2003. — 510, [1] с. : ил., [4] л. ил., портр., карт. — 3000 экз. — ISBN 5-7509-0662-0.