Ալեքսանդր Նևսկու տաճար (Թեոդոսիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Նևսկու տաճար (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Նևսկի՝ Թեոդոսիայի կործանված տաճար, սրբավայրերից մեկը։ Այն գտնվել է ներկայիս ծովային այգու տարածքում։

Ալեքսանդր Նևսկու տաճար
Александро-Невский собор
Թեոդոսիա, 9-րդ դարի բացիկ
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունԹեոդոսիա
Դավանանքուղղափառություն
ԹեմՍիմֆերոպոլի և Ղրիմի թեմ
Հիմնական ամսաթվերը1871
ԱնվանվածԱլեքսանդր Նևսկի
Կառուցման սկիզբ1871
Կառուցման ավարտ1873
Հիմնադրված1873
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այն վերակառուցվել է հնագույն թուրքական Բիյուկ Ջամի մզկիթից (Սուլթան-Սելիմ)։ Մզկիթը վերակառուցվել է հնագույն Սուրբ Ագնեսսի կաթոլիկ եկեղեցուց մոտավորապես 1522 թվականին[1]։ 1817 թվականին Ալեքսանդր առաջին կայսրի հրամանագրով որոշում կայացվեց, որ այդ պատմական վայրում պետք է ուղղափառ տաճար կառուցվի։

Հին հիմքը քանդելու ժամանակ հայտնաբերվել է հնագույն քարե սալիկ, որի վրա պատկերված է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի հրաշագործը և Ավետարանը, որը հետագայում իր տեղն է գտել եկեղեցու խորանում։

Իրական կառուցումը սկսվեց միայն 1871 թվականին և ավարտվեց 1873 թվականին, եկեղեցին օծվել է եպիսկոպոս Գուռիայի (Կառպովա) ներկայությամբ։ Տաճարը կառուցվել էր եռանավ բազիլիկի տեսքով, որը ներսից զարդարված էր մարմարյա սյուներով, պահպանված հնագույն բյուզանդական տաճարից։ Շենքի հատակագիծը խաչաձև էր։ Տաճարում գտնվում է Հովհաննես Այվազովսկու վրձնին պատկանող՝ ջրի վրայով քայլող Հիսուս Քրիստոսի պատկերը։ 1875 թվականին տաճարում թաղվեց Չեսմայի նավատորմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Մաթվեևիչի Միխրյուկովը, Ղրիմի պատերազմի պաշտպանության հերոսը և Սինոպի ճակատամարտի մասնակիցը։ 1920 թվականին տաճարում կատարվեց հոքեհանգստյան արարողություն Կիևի Կոնստանտինովյան զինվորական ուսումնարանի 14 ենթասպաների համար, հետագայում ենթադրվում է, որ նրանք հուղարկավորվել են ցոկոլային հարկում (այնտեղ՝ որտեղ որ ծովակալ Միխրյուկովը)։ Այլ աղբյուրները հավաստում են, որ ենթասպաները թաղվել են Թեոդոսիայի քաղաքային հին գերեզմանատանը՝ 1920 թվականին հունվարի 28-ին[2]։ Ոսումնարանի ենթասպաների շարքերում եղել են նաև հայտնի տոհմի ներկայացուցիչներ՝ կոմս Իլլարիոն Վլադիմիրի Մուսին–Պուշկինը, բարոն Նիկոլայ Շտակելբերգ I-ը, Կոնստանտին Իլլովայսկին։ Հարազատների հավաստմամբ կոմս Վլադիմիր Վլադիմիրի Մուսին–Պուշկինը Թեոդոսիաիայում եղել է որդու՝ Իլլարիոնի գերեզմանում։

Բացի դրանից տաճարի գերեզմանատանը թաղված էին.

  1. Իոան Իլիայի Գոնչարով (11 հունիս 1846 — 2 փետրվար 1846) քահանա;
  2. Աննա Նիկոլաևի Գրապերոն (? — 23 մայիս 1877) հավանաբար թեոդոսիացի բժշկի կին, գավառագետ Գռապեռոն Իվան Իվանիչի;
  3. Պավել Նիկոլաևի Կուլակով (? — 7 օգոստոս 1874, 44 տարեկան) Горско-Моздокского կազակական գնդի հրամանատար;
  4. Իվան Գրիգորիի Պավենկո (1831 — 20 հուլիս 1905)[3]

Տաճարը դարձավ քաղաքի գլխավոր զարդը և հասարակական կյանքի կենտրոնը։ Ոչ մի գլխավոր իրադարձություն չէր սկսվում առանց գլխավոր տաճարի օրհնության։ Տաճարում պահպանվում էր 1876 թվականին փոխանցված Մայր Աստվածուհու «խորհրդանշանը», որը համարվել է Թեոդոսիայի հովանավորուհին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի հոկտեմբերին, նրա գմբեթը ծակած երեք արկերից տաճարը վնասվել էր։ Բայց տաճարը ոչնչացվեց սովետական ժամանակաշրջանում։ Այն քանդվեց 1933 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Денис Первухин. «Феодосия - город семи богов. (Theodosius - the city of the seven gods.): Священное место Матросский сад - тайна столетий. (Sacred place Sailor's garden - a mystery centuries.)». Феодосия - город семи богов. (Theodosius - the city of the seven gods.). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Д.Е. Первухин, А.А. Бобков Юные защитники Крыма: юнкера Киевского Константиновского военного училища в боях на Перекопе (1920 г.) // Военно-исторический журнал «Military Крым». — 2016. — № 5(30). — С. 28-33.
  3. Первухин Д.Е. Священное место Матросский сад - тайна столетий.. — 2016.

Արտաքին հղումներ խմբագրել