Սուրբ Ագնեսայի կղզի

Սուրբ Ագնեսայի կղզի (անգլերեն՝ St. Agnes, կելտերեն՝ Aganas), Սիլլի կղզիների բնակեցված ամենահարավային կղզին է։ Այն կղզեխմբի ամենքիչ բնակչություն ունեցող կղզին է։

Սուրբ Ագնեսա և Գուգ կղզիները
Սուրբ Ագնեսայի կղզին Սիլլի կղզիների հետ
Սուրբ Ագնեսայի կղզու փարոսը

Կառուցվածքը և բնակչությունըԽմբագրել

Լինելով կղզեխմբի ամենաքիչ բնակեցված կղզին, այն 2001 թվականի տվյալներով ուներ ընդամենը 73 բնակիչ։ Կղզու տարածքը կազմում է 148 հեկտար տարածք։ Իրեն ամենամոտ Գուգ կղզուն Սուրբ Ագնեսայի կղզին միանում է բնական, ավազե, ջրի մեջ մտած կամրջով։

Սուրբ Ագնեսայի կղզին Սիլլի կղզիներից միակն է, որը չունի հյուրանոց, սակայն կան հյուրանոցատիպ քոթեջներ։ Կղզում կան տարբեր խանութներ, սրճարան և գինետուն (որոնք փակվում են ձմռանը)։

Այս կղզու ամենահայտնի հուշարձանը փարոսն է։ Այն կառուցվել է 1680 թվականին։ Այլ հուշարձաններից է Կանգնած Քարը որը բնական է։ Կղզում կա Սուրբ Ագնեսայի եկեղեցին։