Ալեքսանդր Մատրոսով (ռուս.՝ Алекса́ндр Матве́евич Матро́сов, բաշկիրերեն՝ Шәкирйән Юныс улы Мөхәмәтйәнов, ուկրաիներեն՝ Олександр Матвійович Матросов, փետրվարի 5, 1924, Եկատերինոսլավ (ներկայումս՝ Դնեպրոպետրովսկ) - փետրվարի 27, 1943, Չերնուշկի, Պսկովի մարզ), Խորհրդային բանակի զինծառայող, Խորհրդային Միության հերոս (1943, հետմահու)։

Ալեքսանդր Մատվեևիչ Մատրոսով
ռուս.՝ Александр Матвеевич Матросов
փետրվարի 5, 1924(1924-02-05)[1] - փետրվարի 27, 1943(1943-02-27) (19 տարեկան)
Ծննդավայր1924 փետրվարի 5Եկատերինոսլավ
Մահվան վայրփետրվարի 27, 1943(1943-02-27) (տարիքը 19)Չերնուշկի
ԳերեզմանՎելիկիե Լուկի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ
Ծառայության տարիներ1942-1943
ԿոչումԿարմիրբանակային
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Լենինի շքանշան
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս

Մեծացել է մանկատանը ու մանկական աշխատանքային գաղութում։ 1942 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ և ուղարկվել հետևակային ուսումնարան։ Նոյեմբերին կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ ծառայելով որպես 56-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի (Կալինինյան ռազմաճակատ) 254-րդ գնդի շարքային։ 1943 թվականի փետրվարի 23-ին Չեռնուշկի գյուղի համար մղված մարտում մարմնով ծածկելով թշնամու հրակնատը՝ իրեն զոհաբերել է ստորաբաժանման հաջողությունն ապահովելու համար։ Մատրոսովի անունը շնորհվել է 254-րդ գնդին և հավերժ գրանցվել 1-ին վաշտի ցուցակում։

Մատրոսովի հիշատակին նախկին ԽՍՀՄ մի շարք քաղաքներում տեղադրվել են հուշարձաններ, մասնավորապես Դնեպրոպետրովսկում, Կրասնոյարսկում, Կուրգանում, Տոլյատիում, Սանկտ Պետերբուրգում, Ուլյանովսկում, Ուֆա, Խարկովում և այլն։

Կենսագրություն և զինվորական ծառայություն

խմբագրել

Համաձայն պաշտոնական տվյալների Ալեքսանդր Մատվեևիչ Մատրոսովը ծնվել է 1924 թ. փետրվարի 5-ին[2], Եկատերինոսլավ քաղաքում։ Կրթությունն և դաստիարակությունն ստացել է Իվանովսկի մարզի Մայնսկի շրջանի և Մելեկեսյան մանկատներում և Ուֆայի մանկական աշխատանքային գաղութում։ 7-րդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է նույն մանկատանը որպես դաստիարակի օգնական։

Այլ կարծիքնենրի համաձայն նրա իսկական անուն ազգանունը Շաքիրյան Յունուսովիչ Մուհամեդյանով է եղել[3][4], իսկ ծնվել է Կունակբաևո գյուղում (Բաշկորական ԻՀՀ, ներկայումս՝ Ուչալինսկի շրջան)։ Համաձայն նույն տարբերակի Ալեքսանդր Մատրոսով անուն ազգանունով ներկայացել է մանկատուն գրանցվելու ժամանակ, այն բանից հետո երբ փախել է տնից հոր երկրորդ ամուսնությունից հետո [5][6][7]։

Կան նաև այլ կարծիքներ, ըստ որոնց նա ծնվել է Սամարայի նահանգի Վիսոկիյ Կոլոկ գյուղում (ներկայումս Ուլյանովսկի մարզի Նովոմալիկլինսկի շրջան)։ Նրա մայրը ամուսնու մահից հետո մնալով երեք երեխաների հետ, չունենալով ապրուստի միջոցներ, Ալեքսանդրին հանձնում է Մելեկեսյան մանկատուն նրան սովից փրկելու համար[8]։

Հայրենական Մեծ Պատերազմի սկսվելուց հետո նա մի քանի անգամ նամակով խնդրում է իրեն զինվորագրել ծառայության և 1942 թ. սեպտեմբեր ամսին զորակոչվում է ծառայության և սովորում է զինվորական հմտություններ Օրենբուրգի մոտ գտնվող Կրասնախոլմյան հետևակային ուսումնարանում։ Արդեն հաջորդ տարվա հունվար ամսին ուսումնարանի զինվորականների հետ որպես կամավոր մեկնում է Կալինինյան ճակատ։

Հերոսական սխրանքը

խմբագրել

Պաշտոնական տվյալներ

խմբագրել
 
ԽՍՀՄ փոստային նամականիշ նվիրված Ա. Մատրոսովի հերոսական սխրանքին, (1944 թ. հուլիս, № 924, նկ. Ի. Դուբասով)

Մատրոսովի սխրանքի մասին պաշտոնական տվյալները հետևալն են. 1943 թ. փետրվարի 27-ին 2-րդ գումարտակն առաջադրանք է ստացել գրոհել Կալինինի մարզի (1957 թ. հոկտեմբերի 2-ից Պսկովի մարզ) Լոկնյանսկի շրջանի Չերնուշկի գյուղի մոտ ամրացված հենակետը։ Գրոհը սկսելու պես խորհրդային զինվորները ընկնում են հակառակորդի ուժեղ կրակահերթի մեջ՝ հրակնատից 3 գնդացիր կրակով փակում էին գյուղի մուտքը։ Կրակակետերի ճնշման համար ուղարկվում է գրոհային խմբեր երկու զինվորներով։

Մի գնդացիրը շարքից հանում է ավտոմատավորների ու հակատանկիստների խումբը, երկրորդը՝ հակատանկիստների խումբը, իսկ երրորդ գնդացրորդը շարունակում էր կրակի տակ պահել ճանապարհը, այնինչ այդ կրակակետը վերացնելու փորձերը անհաջողության էին մատնվել։

Այդ փորձերից մեկի ժամանակ կրակակետին են մոտենում կարմիրբանակայիններ Պյորտ Օգուրցովը և Ալեքսանդր Մատրոսովը։ Ճանապարհին Օգուրցովը ճանր վիրավորվում է և Մատրոսովը միայնակ մոտենալով կողքից կրակակետի վրա է նետում երկու նռնակ, որից հետո գնդացիրը լռում է։ Սակայն երբ խորհրդային զինվորները դուրս են գալիս գրոհի գնդացրորդը նորից սկսում է կրակ բացել, այդ ժամանակ Ալեքսանդր Մատրոսովը ցատկում է կրակակետի մոտ և իր մարմնով փակում գնդացրի փողը, կյանքի գնով նպաստում ստորաբաժանման առաջադրանքի կատարմանը։

Այլ վարկածներ

խմբագրել

Պաշտոնական վարկածի հետ միասին տարբեր աղբյուրներում նշվում է տարբեր կարծիքներ դեպքի մասին, դրանցից մեկի համաձայն Մատրոսովը սպանվում է կրակակետի տանիքին, նռնակ նետելու պահին և ընկնելով մարմնով փակում հրակնատի արտանետվող գազերի միջանցքը, ու մինչև նրա դին փորձում են հեռացնել, գրոհայիները անցնում են այդ տարածքով[9]}}

Մի շարք տպագիր նյութերում նշվում է, որ Ալեքսանդր Մատրոսովը ակամա է դարձել այդ սխրանքի հեղինակ[10]

Այլ տարբերակներում նշվում է, որ սեփական մարմնով հրակնատը փակելը այնքան էլ ճիշտ որոշում չէր կարող լինել, քանի որ դրա համար կային շատ այլ տարբերակներ[11]։

Մատրոսովի նման սխրանքներ ըստ տարբեր աղբյուրների կատարվել են մոտ 400 զինվորի կողմից[12], այդ թվում հայ զինվորականներ Հունան Ավետիսյանը և Սուրեն Առաքելյանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 TracesOfWar
  2. ↑ Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1988. - Т. 2 /Любов - Ящук/. - 863 с. - 100 000 экз. - ISBN 5-203-00536-2
  3. «Verteidigung der Heimat ist Pflicht eines Moslems» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Бондаренко-Снитин О. «Правда и вымысел». Ватандаш. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Александр Матросов был не тем, за кого себя выдавал». Парламентская газета. 8 мая 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. Людмила Трухина. (2003 թ․ մայիսի 8). «Александр Матросов, он же Шакирьян Мухамедьянов». Учительская газета. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  7. «Александр Матросов в Краткой энциклопедии Башкортостана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Александр Толчков: «Мать сдала его в детдом, чтобы он не умер с голода»». Известия. 2004 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. ««Александр Матросов. Правда о подвиге» - Россия, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Մեգապոլիս հրատ. հոդված, հեղինակ` Յուրի Պրոխորով, «Կուրսկի մոտ տեղի ունեցած մեծ հաղթանակի մասին ճշմարտությունը», 31.08.2003 թ.
  11. Алексей Филиппов (2004 թ․ փետրվարի 5). «Неизвестный Матросов». Известия-Наука. Վերցված է 2011 թ․ հունվարի 28-ին.
  12. «Герои Советского Союза (По материалам книги Иванов Геннадий., Знаменитые и известные бежечане: В 3-х книгах (Вече), М.։». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

  Ալեքսանդր Մատրոսով «Երկրի հերոսներ» կայքում

Գրականություն

խմբագրել
  • Насыров Р. Х. Откуда ты родом, Матросов? (Лит. запись Я. Бурангулова). - Уфа։ Китап, 1994. - 170, (2) с. ил.
  • Имя с первой полосы. - М., 1985. - С. 540-548.
  • Легостаев И. Т. Бросок в бессмертие. - 2-е изд., перераб. - М., 1983.
  • Молодые герои Великой Отечественной войны. - М., 1970. - С. 141-153.
  • Славные сыны Башкирии. - Уфа, 1965. - Т. 1. - С. 19-28.
  • Анвер Бикчентаев. Право на бессмертие Արխիվացված 2016-03-04 Wayback Machine - М.։ Советский писатель, 1950. - 288 с.
  • Бикчентаев А. Г. Орёл умирает на лету. Уфа, 1966.

Ֆիլմեր

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 294