Ալեքսանդր Կուզնեցով
Ալեքսանդր Վսևոլոդովիչ Կուզնեցով (ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в, մայիսի 21, 1935, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 4, 2017, Մոսկվա, Ռուսաստան)[1], խորհրդային, ռուս դերասան, դրամատուրգ։
![]() ռուս.՝ Алекса́ндр Все́володович Кузнецо́в | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 21, 1935 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 4, 2017 (81 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դանիլովսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Աշխատավայր | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի Ի․ Գուբկինի անվան նավթի ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետում, սակայն այն չավարտելով՝ ընդունվում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետ, որն ավարտում է 1959 թվականին (Իոսիֆ Ռաևսկու դասարան)[1]։
1959 թվականից աշխատել է Մոսկվայի մանրաերկի թատրոնում որպես դերասան և ռեժիսոր[1]։ Միաժամանակ նկարահանվել է կինոյում։
1960-ական թվականներին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Խորհրդային Միության թատրոններում՝ Տիրասպոլում, Մոսկվայում բեմադրել է ներկայացումներ։
1970-1984 թվականներին դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, նկարահանել ֆիլմեր, գրել պիեսներ[1]։
1994 թվականից Ռուսաստանի գրողների միության անդամ է[2]։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԹատերական ռեժիսոր
խմբագրելՆերկայացում | Վայր |
---|---|
Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» | Տիրասպոլ |
Էդուարդ Օլբիի «Պատմություն կենդանաբանական այգում» | Մոսկվայի Ն․ Գոգոլի անվան դրամատիկական թատրոն |
Կինոռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1970 | Երեխաները |
1975 | Հենց Սև ծովի մոտ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1978 | Երբ ես հսկա կդառնամ |
Դերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1959 | Բալլադ զինվորի մասին | ժամապահ Գավրիլկին |
1963 | Առավոտյան գնացքներ | Սլավա |
1964 | Կրակոց մշուշում | Սլավա |
1964 | Նրանք գնում էին Արևելք | խոհարար |
1965 | Օտարերկրուհին | ոստիկանության լեյտենանտ |
1965 | Հոկեյիստները | Սաշա |
1969 | Ձեր Գերազանցության ադյուտանտը | ժամապահ |
1969 | Օր և ամբողջ կյանք | բանվոր |
1969 | Իմ հայրը նավապետ է | սկանդալ անողը |
1969 | Սյուժե ոչ մեծ պատմվածքի համար | Ժուրկին |
1971 | Ազատագրում։ Գլխավոր հարվածի ուղղությունը | Գուլիա, խոհարար |
1972 | Ահա իմ գյուղը | Ալեքսանդր Պավլովիչ |
1972 | Եկավ զինվորը ռազմաճակատից | Պավլով |
1972 | Տասնհինգերորդ գարունը | գերմանացի ֆելդֆեբել |
1972 | Չիպոլինո | արքայազն Լիմոնի բանակի շտաբի պետ |
1973 | Ջուլհակուհիները | |
1974 | Кыш и Двапортфеля | հարևան |
1975 | Հենց Սև ծովի մոտ | Գլուշչենկո |
1976 | Դասացուցակ վաղվա համար | |
1979 | Երբ ես հսկա կդառնամ | գրականության ուսուցիչ |
1982 | Ապրիլյան երազներ | Պաշա |
1982 | Այնտեղ՝ անտեսանելի ճամփաներին․․․ | Դոմովոյ քեռին |
1983 | Երկնաքար | Գրուզիլով |
1983 | Իմ քնքուշ, սիրելի հետախույզ | ամուրիների ակումբի անդամ |
Հատընտիր երկեր
խմբագրել- Кузнецов А. В. В обнимку с прошлым — в будущее. — М.: Спецкнига, 2009. — 251+2 с. — 1000 экз. — ISBN 978-5-98537-054-6
- Кузнецов А. В. В синих цветах : Повесть. — М : Мол. гвардия, 1983. — 158 с. — 100000 экз.
- Кузнецов А. В. Зачем принцессе усы : Пьеса-сказка в 2 д. / Отв. ред. М. Мишаков. — М : ВААП-Информ, 1985. — 78 л. — 100 экз.
- Кузнецов А. В. Крестики-нолики : [Повесть]. — М : Мол. гвардия, 1988. — 222 с. — (Компас). — (Продолж. повести «В синих цветах») — 100000 экз. — ISBN 5-235-01010-8
- Кузнецов А. В., Туманян И. С. Когда я стану великаном : Киносценарий : [Для детей] / [Предисл. Р. Быкова]. — М.: Искусство, 1982. — 87 с. — (Библиотека кинодраматургии). — 30000 экз.
- Кузнецов А. В., Туманян И. С. Лети все горе прочь! : Пьеса в 2 актах, 6 эпизодах / Отв. ред. С. Терентьева. — М.: ВААП-Информ, 1981. — 93 л. — 250 экз.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Умер снявшийся в «Балладе о солдате» актер Александр Кузнецов» (ռուսերեն). Lenta.ru. 2017 թ․ մարտի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
- «Кузнецов Александр Всеволодович». Кино СССР. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.