«Իմ հայրը նավապետ է» (ռուս.՝ «Мой папа — капитан»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Բիչկովը Մաքսիմ Գորկու անվան ստուդիայում 1969 թվականին։

Իմ հայրը նավապետ է
ռուս.՝ Мой папа — капитан
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թվական1969
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Բիչկով
Սցենարի հեղինակԱվենիր Զակ
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Վասյա Գոտովցևի հայրը «Իգարկա» բեռնատար գետային նավի նավապետն է։ Մեծ դժկամությամբ նա որդուն իր հետ տանում է տարվա վերջին նավարկությանը Ենիսեյով։ Տղան, որն սպասում էր ծովային արկածների, բախվում է առօրյա աշխատանքների։ Բացի այդ, նա չի կարողանում հարթել հարաբերություններն ավագ օգնականի հետ, որն արհամարհանքով Վասիլիին կոչում է ուղևոր և նրանից բողոքում է ծեր նավապետին։ Վիրավորված Վասյան փախչում է ափ և նրա որոնման համար թիմը ծախսում է ամբողջ օրը։ Ջրի մակարդակի անկման պատճառով ժամ առ ժամ նվազում է տայգայական գյուղ հասնելու հույսը։ Որոշվում է հետ գնալ, սակայն նավապետ Գոտովցևն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, և նավը ապահով տեղ է հասցնում։

Դերերում խմբագրել

  • Եվգենի Տետերին – Իվան Մակարովիչ Գոտովցև, «Իգարկայի» նավապետ
  • Վասիլի Բիչկով – Վասյա Գոտովցև, նրա որդին
  • Յուլիեն Բալմուսով – Ռոբերտ Չուգունով, ավագ օգնական
  • Պավել Պերվուշին – Տիխոն Ֆեոդորովիչ Պուխով, մեխանիկ
  • Բորիս Գրիգորև – Բորիս Վոյտեցկի, օդերևութաբան
  • Վլադիմիր Նոսիկ – Միխայիլ Լոկոտկով, ուսանող
  • Գալինա Չիգինսկայա – Մուսյա, բուֆետապանուհի
  • Գերման Կաչին – Լյոշա, շտուրման
  • Բորիս Գիտին – «Լիմոնադ», տախտակամածի նավաստի
  • Իվան Կոսիխ – լուղարկորդ
  • Յուրի Վիզբոր – ուղևոր
  • Անատոլի Վեդյոնկին – ծաղրածու Սավկին, Լոկոտկովի հին ընկերը
  • Ալեքսանդր Կուզնեցովսկանդալիստ
  • Վլադիմիր Պլոտնիկով – էպիզոդ
  • Խեյնո Ռախե – էպիզոդ
  • Վ. Սիզոնենկո – էպիզոդ
  • Ս. Աղաև -  էպիզոդ
  • Վ. սպաներ – էպիզոդ
  • Երկրաբանների խմբի դերում հանդես է եկել «Искатели» համույթը։
  • Զանգվածային նկարահանումներին մասնակցել են Ենիսեյի գետային տրանսպորտի աշխատողները։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարիստներ՝ Ավենիր Զակ, Իսայ Կուզնեցով
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Բիչկով
  • Օպերատոր՝ Կոնստանտին Հարությունով
  • Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
  • Նկարիչ՝ Գալինա Անֆիլովա
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Վիզբոր

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի կինոփորձերին մասնակցել է նաև Վլադիմիր Վիսոցկին։ 2004 թվականին գտնվել է տեսագրություն, որտեղ դերասանը կատարում է «Ещё не вечер» երգը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Один Высоцкий. «"История одной песни. «Ещё не вечер»"». echo.msk.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.