Ալեքսանդր Բարսեղյան

արմատներով հայ ուկրաինացի ռեժիսոր

Ալեքսանդր Բարսեղյան (ուկրաիներեն՝ Олександр Сергійович Барсегян, հունվարի 10, 1929(1929-01-10), Բաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 7, 2011(2011-09-07), Խարկով, Ուկրաինա), արմատներով հայ ուկրաինացի ռեժիսոր, Ուկրաինայի բանասիրական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1965), արվեստի վաստակավոր գործիչ (1969), ժողովրդական արտիստ (1978

Picto infobox cinema.png
Ալեքսանդր Բարսեղյան
ուկրաիներեն՝ Олександр Сергійович Барсегян
Ալեքսանդր Բարսեղյան.jpg
Ծնվել էհունվարի 10, 1929(1929-01-10)
ԾննդավայրԲաթում, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 7, 2011(2011-09-07) (82 տարեկան)
Մահվան վայրԽարկով, Ուկրաինա
ԿրթությունԽարկովի պետական թատրերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտացումդրամատուրգ և ռեժիսոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Պուշկինի մեդալ, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ,
, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ,
, «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա),
, Ուկրաինայի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ և Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

1953 թ. ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը։ 1956-1975 թթ. եղել է Լվովի Գորկու անվան, Կիևի պատանի հանդիսատեսի, օպերետային, 1975 թվականից՝ Խարկովի Պուշկինի անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդել է Խարկովի Ի. Կոտլյարևսկու անվան արվեստների ինստիտուտում (1988 թվականից՝ պրոֆեսոր, ապա՝ ամբիոնի վարիչ)։ Եղել է Խարկովի թատերական գործիչների միության փոխտնօրենը, Ուկրաինայի ԳԱԱ բանասիրական գիտությունների իսկական անդամ։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մեդալների։ Խարկով քաղաքի պատվավոր քաղաքացի[1]։

ԲեմադրություններԽմբագրել

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

  • Խարկովի քաղաքային խորհրդի պատվոգիր (2008)
  • Խարկովի պատվավոր քաղաքացի(2006)
  • Նախարարների կաբինետի պատվոգիր (2004)
  • «Վաստակի համար» շքանշան (19.08.2004)[2]
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (22.08.1986)
  • Պուշկինի մեդալ (31.10.2007)[3]
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)
  • «Ժողովրդական ճանաչում» մրցույթի «Արվեստի նվիրյալ» մրցանակ
  • Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1965)
  • Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (1969)
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (24.11.1960)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել