Ալեքսանդր Գրիգորի Ալլեգրով (իսկական ազգանունը՝ Սարկիսով, ռուս.՝ Александр Аллегров, ապրիլի 15, 1915(1915-04-15), Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1994(1994-05-24), Մոսկվա, Ռուսաստան), օպերետի և կրկեսի խորհրդային դերասան։ Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ (1959) վաստակավոր արտիստ։ Երգչուհի Իրինա Ալլեգրովայի հայրը։

Ալեքսանդր Ալլեգրով
Ծնվել էապրիլի 15, 1915(1915-04-15)
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1994(1994-05-24) (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կրկեսի դերասան
Ամուսին(ներ)Serafima Sosnovskaya?
Երեխա(ներ)Իրինա Ալլեգրովա
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Ալլեգրովը ծնվել է 1915 թվականի ապրիլի 15-ին Արմավիրում (Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդարի երկրամաս), որոշ տվյալներով՝ Շուշիում (հաստատել է դուստրը՝ Իրինա Ալլեգրովան՝ հարցազրույցներում)։ Հայրը եղել է հաշվապահ-աուդիտոր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ալեքսանդրը եղել է ընտանիքի իններորդ երեխան։ Տասներկու տարեկան հասակում փախել է տանից, աշխատել շրջիկ կրկեսում, բայց նրան գտել ու տուն են վերադարձրել։ Տանից վերջնականապես հեռացել է տասնյոթ տարեկան հասակում։

Մասնագիտական գործունեությունն սկսել է Բաքվի օպերետային թատրոնում։ 1943 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում[1]։ 1946 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, աշխատել երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Սերաֆիմա Սոսնովսկայային։ 1961 թվականին թողել է թատրոնը, ընտանիքի հետ տեղափոխվել և աշխատանքի անցել Բաքվի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1976 թվականին, թողնելով Բաքվի թատրոնը, ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[2][3]։

Մահ խմբագրել

Մահացել է 1994 թվականի մայիսի 24-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1959
  • Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Ֆիլմեր խմբագրել

  • «Սուզանավ T-9»՝ Վասիա Բենկո, նավաստի, 1943
  • «Ես կպարեմ»՝ պարուսույց, 1962
  • «Մարդն ու շղթաները» (կարճամետրաժ), դրվագներում, 1964

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Аллегров Александр Григорьевич
  2. «Аллегров Александр Григорьевич - артист театра музкомедии — OurBaku». www.ourbaku.com (ռուսերեն). Վերցված է 2017-02-08-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն); |first= missing |last= (օգնություն)
  3. «Ալեքսանդր Ալլեգրով». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Ալլեգրովը կնոջ և դստեր՝ Իրինայի հետ