Ալեքսանդրիա (Հունաստան)
Ալեքսանդրիա (հուն․՝ Αλεξάνδρεια), քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 10 մետր բարձրության վրա, Վարիայից 24 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սալոնիկից 42 կիլոմետր դեպի արևմուտք և Աթենքից 315 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Վարչական կենտրոնը համանուն համայնքն է, որը գտնվում է ծայրամասային միավոր Կենտրոնական Մակեդոնիայում։ 2011 թվականի մարդահամարի համաձայն՝ բնակչության թիվը կազմում է 14821 մարդ։ Ալեքսանդրիան արագ զարգացող քաղաք է, որը կենտրոնացած է գյուղատնտեսության, առևտրի, այլընտրանքային զբոսաշրջության եւ այլընտրանքային գործողությունների վրա[1]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալեքսանդրիա | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Alexandria Municipality? և Commune of Alexandria? | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | ▲15 042 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2333 | |
Փոստային դասիչ | 593 00 | |
Պաշտոնական կայք | alexandria.gr(հուն.) | |
| ||
Մինչ 1953 թվականի հունվարի 6-ը կոչվել է Յիդաս (Γιδάς)[2][3], հուն․՝ γίδα «այծ» բառից։ Դանիել մարգարեի գրքում այծը ներկայացվում է որպես Մակեդոնիայի կայսեր խորհրդանիշ։ Նոր անվանումը քաղաքն ստացել է ի պատիվ Ալեքսանդր Մակեդոնացու, ով ծնվել է Պեպլա քաղաքում։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքի միջով է անցնում Աթենքի ազգային թիվ 1 ճանապարհը՝ Աթենք-Սալոնիկ։ Ազգային թիվ 4 ճանապարհն Ալեքսանդրիան կապում է Կոզանի քաղաքի հետ։ Քաղաքի հարավային մասով անցնում է «Էգնատիա» թիվ 2 ավտոպողոտան՝ Եվրոպական E90 երթուղու մի հատվածը։
Քաղաքում են գտնվում Սալոնիկ-Բիտոլա երկաթուղու «Ալեքսանդրիա» կայարանը և Սալոնիկի արվարձանային երկաթուղու 2-րդ գիծը։
Ալեքսանդրիա միություն
խմբագրելՅիդաս միությունն ստեղծվել է 1918 թվականին (ΦΕΚ 152Α)[3]: Ալեքսանդրիա ընդհանրական միության մեջ են մտնում երեք բնակավայրեր։ 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ բնակչությունը կազմում է 15864 մարդ։ Մակերեսը 61,693 քառակուսի կիլոմետր է։
Անվանում | Բնակչություն (2011), մարդ |
---|---|
Ալեքսանդրիա | 14821 |
Նիսելիոն | 653 |
Սխինաս | 390 |
Բնակչություն
խմբագրելՏարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 12718[4] |
2001 | 14023[4] |
2011 | 14821 |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Αλεξανδρινή Γη | Τοπικά Σχέδια Δράσης για την ΑπασχόλησηΑναπτυξιακής ΣϋμπραξηςΑλεξανδρινή Γη». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Γιδάς — Αλεξάνδρεια» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Κ. Γιδά (Θεσσαλονίκης)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրիա (Հունաստան)» հոդվածին։ |