Ալեքսանդրիայի փարոս (հուն․՝ Φάρος της Αλεξάνδρειας), մ.թ.ա. III դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդ քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120 մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվեց մ.թ. 796 թվականին երկրաշարժից։

Ալեքսանդրիայի փարոս
Տեսակancient lighthouse?, գոյություն չունեցող շենք կամ կառույց և Հին աշխարհի հրաշալիք
ՏեղագրությունPharos?
Վարչական միավորԱլեքսանդրիա
Գտնվում է ափինՆեղոսի դելտա և Միջերկրական ծով
ԵրկիրՀին Եգիպտոս
Կառուցվել էմոտ մ. թ. ա. 279
Դադարել է աշխատել1303
Քանդվել է1480
Կառուցի ձևքառակուսի, Ութանկյուն և Շրջան
Բարձրություն137 մետր
Ճարտարապետական ոճHellenistic architecture?
ՃարտարապետՍոստրատոս Կնիդոս
ՊատվիրողՊտղոմեոս Լագոս
Անվանված էPharos?
Լույսի հեռավորություն46 855,6 մետր
Իրադարձություններշինարարություն, երկրաշարժ, 1303 Crete earthquake?, երկրաշարժ և demolition?
Քարտեզ
Քարտեզ
 Pharos of Alexandria Վիքիպահեստում

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ XV դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ XV դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա 332 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու կողմից։ Այս քաղաքի ստեղծումը եղավ նրա ամենամեծ գործը, որ նա հասցրեց անել իր հաղթարշավի ընթացքում՝ Եգիպտոսում հայտնվելու շրջանում։ Քաղաքը չափազանց հարմար դիրք ուներ՝ Միջերկրական ծովի ափին, խիստ հարմար նավահանգստի տեղ ուներ։ Մակեդոնացին չէր էլ կարող պատկերացնել, որ քաղաք-նավահանգիստը կարող էր դառնալ հելլենիստական մշակույթի կենտրոն։ Մակեդոնացին քաղաքի կառավարումը հանձնեց Պտղոմեոսին, ում հետ ուսում էր ստացել Արիստոտելի մոտ։

Անտիկ աշխարհում մեծ համբավ էր վայելում Ալեքսանդրիայի գրադարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 158