Կենտրոնական Մակեդոնիա (Հունաստան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակեդոնիա (այլ կիրառումներ)
Կենտրոնական Մակեդոնիա (հուն․՝ Περιφέρεια Κεντρικής Μακεδονίας), առաջին մակարդակի վարչատարածքային միավոր՝ պերիֆերիա Հունաստանի հյուսիսարևելյան հատվածում[1]:
Կենտրոնական Մակեդոնիա հուն․՝ Περιφέρεια Κεντρικής Μακεδονίας | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | պերիֆերիա | ||
Մտնում է | Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք և Հունաստան | ||
Ներառում է | 7 տարածաշրջանային միավորներ | ||
Վարչկենտրոն | Սալոնիկ | ||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||
Հիմնական լեզու | Հունարեն | ||
Բնակչություն (2011) | 1 881 869 (2-րդ տեղ) | ||
Ազգային կազմ | հույներ | ||
Կրոնական կազմ | հույն ուղղափառ եկեղեցի | ||
Տարածք | 18 810,52 կմ² | ||
![]() | |||
ISO 3166-2 կոդ | GR-B | ||
pkm.gov.gr |
Զբաղեցնում է Հունաստանի Մակեդոնիա պատմական երկրամասի կենտրոնական հատվածը: Այստեղ է գտնվում Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն ու Մակեդոնիա երկրամասի վարչական կենտրոնը՝ Սալոնիկը (հուն․՝ Θεσσαλονίκη)[1]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Կենտրոնական Մակեդոնիա պերիֆերիան զբաղեցնում է Մակեդոնիա պատմական երկրամասի կենտրոնական հատվածը, ինչպես նաև Հունաստանի հյուսիսարևելյան հողերը՝ այդ թվում ևս Քաղկեդոնյան թերակղզին:
Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունի Հունաստանի համար: Կենտրոնական Մակեդոնիան Հունաստանի ամենամեծ վարչական մարզն է՝ ըստ տարածքի: Այն զբաղեցնում է 18 811 կմ² տարածք:
Վարչական կենտրոնը և խոշորագույն քաղաքը Սալոնիկն է, որը նաև Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքն է՝ քաղաքամայր Աթենքից հետո: Վարչականորեն բաժանված է 7 տարածաշրջանային միավորների կամ նոմոսների[2]:
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Επανεκλέγεται περιφερειάρχης Κεντρικής Μακεδονίας ο Απόστολος Τζιτζικώστας, eklogika.gr, 25-5-2014
- ↑ Αποτελέσματα Περιφερειακών & Δημοτικών Εκλογών 2010, ιστοχώρος Υπουργείου Εσωτερικών
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կենտրոնական Մակեդոնիա (Հունաստան) կատեգորիայում։ |