Ալեքսանդրա Մատվիյչուկ (ուկրաիներեն՝ Олександра В’ячеславівна Матвійчук, հոկտեմբերի 8, 1983(1983-10-08)[1], Բոյարկա (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության առաջնորդ Կիևում։ Նա ղեկավարում է «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպությունը, իր երկրում և ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարական բարեփոխումների քարոզիչ է[6]։ 2022 թվականի հոկտեմբերից նա Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահն է։

Ալեքսանդրա Մատվիյչուկ
ուկրաիներեն՝ Олександра В'ячеславівна Матвійчук
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 8, 1983(1983-10-08)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԲոյարկա (քաղաք, Ուկրաինա), Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (2007) և Ukrainian Humanities Lyceum?
Մասնագիտությունիրավապաշտպան
ԱշխատավայրՔաղաքացիական ազատությունների կենտրոն[2]
Պարգևներ և
մրցանակներ
 Oleksandra Matviichuk Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Մատվիյչուկը սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանում։ 2007 թվականին նրան շնորհվել է բակալավրի կոչում։

2017 թվականին նա դարձել է առաջին կինը, որը մասնակցել է Սթենֆորդի համալսարանի «Ուկրաինացի նոր լիդերներ» ծրագրին[7][8]

Գործունեություն

խմբագրել

Մատվիյչուկը սկսել է աշխատել Centre for Civil Liberties ոչ առևտրային կազմակերպությունում 2007 թվականին,կազմակերպության ստեղծման օրից[9]։

2012 թվականին Մատվիչուկը դարձավ Ուկրաինայի ազգային խորհրդարանի (Գերագույն Ռադա) Մարդու իրավունքների հանձնակատարին կից Խորհրդատվական խորհրդի անդամ[10][11]։

2013 թվականի նոյեմբերի 30-ին Կիևի Անկախության հրապարակում խաղաղ ցույցերը բռնի ճնշելուց հետո նա համակարգել է Եվրամայդան-SOS քաղաքացիական նախաձեռնությունը։ Եվրամայդան-SOS-ի նպատակն էր իրավական օգնություն ցուցաբերել Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում Եվրամայդանից տուժածներին, ինչպես նաև հավաքել և վերլուծել տեղեկատվություն ցուցարարներին պաշտպանելու և իրավիճակին միջանկյալ գնահատականներ տալու համար[12]։ Այդ ժամանակից ի վեր Մատվիյչուկը բազմաթիվ միջազգային մոբիլիզացիոն արշավներ է իրականացրել բանտարկյալների ազատ արձակման համար, ինչպիսիք են #letmypeoplego արշավը և #SaveOlegSentsov-ի գլոբալ ակցիան՝ հանուն Ռուսաստանում և օկուպացված Ղրիմում ու Դոնբասում անօրինական բանտարկված մարդկանց ազատ արձակման[13]։

Նա ՄԱԿ-ի տարբեր մարմիններին՝ Եվրոպայի խորհրդին, Եվրամիությանը, ԵԱՀԿ-ին ուղղված մի շարք զեկույցների և Հաագայի Միջազգային քրեական դատարանին ներկայացված մի շարք զեկույցների հեղինակ է[8][14]։

2021 թվականի հունիսի 4-ին Մատվիյչուկը առաջադրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում[15] և պատմության մեջ մտել որպես ՄԱԿ-ի պայմանագրային մարմնի Ուկրաինայի առաջին կին թեկնածու[16]։ Նա ելույթով հանդես է եկել հարթակի վրա՝ կոչ անելով սահմանափակել հակամարտությունների ժամանակ կանանց նկատմամբ բռնությունը։

Արժանապատվության հեղափոխության և 2022 թվականի միջև ընկած ժամանակահատվածում նա կենտրոնացել է Դոնբասում պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների փաստագրման վրա։ 2014-ին հանդիպելով ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, նա հանդես եկավ ավելի շատ զենքի աջակցության օգտին, որը կօգնի դադարեցնել պատերազմը[17]։

2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մատվիյչուկը հայտնվեց մի շարք միջազգային լրատվամիջոցներում՝ ներկայացնելով ուկրաինական քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես՝ կապված ներքին տեղահանվածների և ռազմական հանցագործությունների, ինչպես նաև մարդու իրավունքների այլ հարցերի հետ։ Ըստ Foreign Policy-ի՝ նա հանդես է եկել հատուկ «հիբրիդային դատարանի» ստեղծման օգտին, որը կհետաքննի պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները[18]։

Մատվիյչուկը կոչ է արել Վլադիմիր Պուտինին և ռուս զինվորներին դատել հատուկ տրիբունալում՝ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման համար՝ նշելով, որ դա կարող է սառեցնող ազդեցություն ունենալ «մարդու իրավունքների խախտումների այն դաժանության վրա, որը կատարում են ռուսական զորքերը»[19]։

Մրցանակներ

խմբագրել
  • 2007 — Վասիլ Ստուսի մրցանակ[20]
  • 2009 — Ուկրաինայի լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպությունների դիպլոմ
  • 2015 — "Sjur Lindebrække Prize for Democracy and Human Rights", Conservative Party (Norway), Awarded by the Norwegian centre-right political party Høyre[21]
  • 2016 — «Դեմոկրատիայի պաշտպան» մրցանակ ԵԱՀկ-ից[22]
  • 2017 — «Ուկրաինայի խիզած կին» մրցանակ ԱՄՆ դեսպանատան կողմից[23]
  • 2022 —«Ճիշտ կենսակերպ վարելու համար» մրցանակ շվեդական Right Livelihood Award Foundation-ի կողմից[24]

Արտաքին հղումներ

խմբագրել
  • https://www.bbc.com/russian/features-63380620бб(չաշխատող հղում), «Մենք վավերագրում են մարդկանյին ցավը», Մատվիյչուկը Ուկրաինայի առաջին Նոբելյան մրցանակի մասին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրա Մատվիյչուկ» հոդվածին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ANNEX III Biographical data form of candidates to the Committee against Torture
  2. Bazán C. 8M | Oleksandra Matviichuk (Ucrania), abogada defensora de los derechos humanos (իսպ.) — 2024.
  3. Oleksandra Matviichuk / Center for Civil Liberties (CCL)
  4. BBC 100 Women 2022: Who is on the list this year?
  5. https://www.mzv.cz/mission.vienna/en/latest/article_archive/democracy_defender_award.html
  6. «Oleksandra Matviychuk – Ukraine». Coalition for the International Criminal Court. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Ukrainian Emerging Leaders Cohort 2017-18». fsi.stanford.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  8. 8,0 8,1 «Oleksandra Matviichuk | CivilMPlus» (ֆրանսերեն). 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  9. Todorov, Svetoslav (2022 թ․ փետրվարի 14). «Meet Oleksandra Matviichuk from Ukraine». Friedrich Naumann Foundation (անգլերեն). Վերցված է 2022թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «Про створення консультативної ради». Офіційний вебпортал парламенту України (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Women Pursue a Democratic Future for Ukraine». National Endowment for Democracy (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  12. «Євромайдан SOS». maidanmuseum.org (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  13. «Oleksandra Matviichuk». religiousfreedom.in.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Oleksandra Matviichuk». Skopje Youth Summit (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «18th Meeting of States parties - Elections 2021». www.ohchr.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Оголошення про результати добору кандидата для висунення на обрання членом комітету ООН проти катувань». minjust.gov.ua (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 4. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  17. «Activist who met Biden in 2014 says 'Putin war crimes could have been stopped'». The Independent (անգլերեն). 2022 թ․ մարտի 29. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
  18. Mackinnon, Robbie Gramer, Amy. «Ukraine's 'Nuremberg Moment' Amid Flood of Alleged Russian War Crimes». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Rankin, Jennifer (2023թ․ փետրվարի 27). «Ukrainian Nobel peace laureate calls for special tribunal to try Putin». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023թ․ փետրվարի 27-ին.
  20. «Премія імені Василя Стуса». PEN Ukraine (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
  21. «Awarded for human rights efforts in Ukraine». 2015 թ․ ապրիլի 24.
  22. «Украинская активистка Александра Матвийчук получает премию "Защитник демократии"». Миссия США при ОБСЕ (ռուսերեն). 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  23. «Remarks by Ambassador Yovanovitch at the "Honoring Ukrainian Women of Courage" Event». U.S. Embassy in Ukraine (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  24. «2022 Announcement». Right Livelihood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 29-ին.