Քաղաքացիական ազատությունների կենտրոն (իրավապաշտպան կազմակերպություն)

Ուկրաինական իրավապաշտպան կազմակերպություն

Քաղաքացիական ազատությունների կենտրոն (ուկրաիներեն՝ Центр Громадянських Свобод) ուկրաինական իրավապաշտպան կազմակերպություն, որը գլխավորում է ուկրաինացի փաստաբան Օլեքսանդրա Մատվիիչուկը[3]։ Այն հիմնադրվել է 2007 թվականին«ref name="nobelprize">«The Nobel Peace Prize 2022». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.</ref>[4], նպատակ ունենալով ճնշում գործադրել Ուկրաինայի կառավարության վրա՝ երկիրն ավելի ժողովրդավար դարձնելու համար[5][6]։ Կազմակերպությունն արժանացել է 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին՝ Ալես Բիալյացկու և ռուսական «Մեմորիալ» կազմակերպության հետ համատեղ։[7][8]

Քաղաքացիական ազատությունների կենտրոն
Изображение логотипа
Տեսակիրավապաշտպան կազմակերպություն
Երկիր Ուկրաինա
Հիմնադրված2007
Գլխադասային գրասենյակԿիև, Ուկրաինա
Գլխավոր քարտուղարԱլեքսանդրա Մատվիյչուկ
Պարգևներ
Կայքccl.org.ua(ուկր.)

Պատմություն

խմբագրել

Քաղաքացիական ազատությունների կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականի մայիսի 30-ին Կիևում, Ուկրաինա[4][7]։ Կազմակերպության նպատակն է՝ օրենսդրական փոփոխություններով, Ուկրաինան դարձնել ավելի ժողովրդավարական, և բարելավել իրավապահ մարմինների և դատական համակարգի վրա հանրային վերահսկողությունը[5]։ Կազմակերպության գործունեության ուղղություններից է՝ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի թարմացումը[5]։

2013-2014 թվականների Եվրամայդանի բողոքի ցույցերի ժամանակ, խումբը սկսեց՝ Եվրամայդանի ցուցարարներին իրավական աջակցություն տրամադրելու և նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգության ուժերի կողմից կատարված չարաշահումները վերահսկելու՝ Euromaidan SOS նախագիծը[6]։

2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից և Դոնբասում պատերազմի մեկնարկից հետո (նաև 2014 թվականին) կազմակերպությունը սկսեց փաստագրել քաղաքական հետապնդումները Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող անջատողական Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքներում հանցագործությունները[9]։ Կազմակերպությունը, Ռուսաստանում և Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում և Դոնբասում, անօրինական բանտարկված մարդկանց ազատ արձակելու միջազգային արշավներ է սկսել[5][10]։

2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Քաղաքացիական ազատությունների կենտրոնը սկսեց փաստագրել պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները[11]։ 2022 թվականին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն փաստեց, որ կազմակերպությունը «առաջատար դեր է կատարում մեղավոր կողմերին իրենց հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցում»[12]։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Քաղաքացիական ազատությունների կենտրոնին, Ալես Բիալյացկու և ռուսական Memorial կազմակերպության հետ համատեղ։[7][8] Սա պատմության մեջ առաջին Նոբելյան մրցանակն էր, որը շնորհվում էր Ուկրաինայի քաղաքացուն կամ կազմակերպությանը։ 2022 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար Օլեքսանդրա Մատվիչուկը խոստովանեց, որ ոչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ոչ էլ (ուկրաինական) կառավարության որևէ այլ պաշտոնյա չեն շնորհավորել Քաղաքացիական ազատությունների կենտրոնին Նոբելյան մրցանակը շահելու կապակցությամբ[13][13]։

2022 թվականի նոյեմբերին Օլեքսանդրա Մատվիչուկը երկրներին կոչ արեց, օկուպացված տարածքներն ազատագրելու համար, Ուկրաինային զենք տրամադրել, լավագույն միջոց, կասեցնելու Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող երկարատև հանցագործությունները[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Elster K., Hestenes S. G., Aanensen K., Bakken L. Ø., Kalajdzic P., Hjorten I. R. Nobels fredspris går til en person og to organisasjonerNorwegian Broadcasting Corporation, 2022.
  2. https://rightlivelihood.org/the-change-makers/find-a-laureate/oleksandra-matviichuk-center-for-civil-liberties-ccl/
  3. «Oleksandra Matviychuk – Ukraine | Coalition for the International Criminal Court». www.coalitionfortheicc.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  4. 4,0 4,1 «Ukraine's Center for Civil Liberties becomes one of Nobel Peace Prize laureates». Ukrinform (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Todorov, Svetoslav (2022 թ․ փետրվարի 14). «Meet Oleksandra Matviichuk from Ukraine». Friedrich Naumann Foundation (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. 6,0 6,1 Specia, Megan; Mykolyshyn, Oleksandra (2022 թ․ հոկտեմբերի 7). «Ukraine's Center for Civil Liberties was documenting rights violations long before Russia's full-scale invasion». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 «The Nobel Peace Prize 2022». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 «Nobel Peace Prize to activists from Belarus, Russia, Ukraine». Onmanorama (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. «Belarus, Ukraine, Russia activists win Nobel Peace Prize». BBC News (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. «Oleksandra Matviichuk». religiousfreedom.in.ua. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Nobel peace prize given to human rights activists in Belarus, Russia and Ukraine». The Guardian (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «Nobel peace prize 2022 awarded to human rights campaigners in Ukraine, Russia and Belarus – as it happened». The Guardian (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  13. 13,0 13,1 Yurii Korogodskyi (2022 թ․ հոկտեմբերի 8). «We hope to create an international tribunal and punish Putin and Lukashenko, – Central Committee on the Nobel Prize». Lb.ua (uk) (Ukrainian). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Nobel Peace Laureate Calls for Weapons to Free Ukraine». 2022 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.