Ալես Ադամովիչ
Ալեքսանդր (Ալես) Միխայլովիչ Ադամովիչ (բելառուս․՝ Аляксандр (Алесь) Міхайлавіч Адамовіч, ռուս.՝ Александр Михайлович Адамович, սեպտեմբերի 3, 1927[1][2][3], Kanyukhi, Hrozaŭski Sieĺsaviet, Q4148667?, Մինսկի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 1994, Մոսկվա, Ռուսաստան), բելառուս գրող, սցենարիստ, քննադատ, գրականագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1971), Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1980)։ Գրել է ռուսերեն և բելառուսերեն։
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 3-ին բժշկի ընտանիքում։ Մայրը Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, փրկելով որդուն Գերմանիա տանելուց, դպրոցական վկայականում նրա ծննդյան թվականը փոխել էր ավելի ուշի։ Պատանի Ալեքսանդրը 1942-1943 թվականներին, լինելով դեռևս դպրոցական, օկուպացիայի ժամանակ եղել է պարտիզանական ջոկատի անդամ։ Այդ ընթացքում ֆաշիստներն անընդհատ կրակի էին տալիս բելառուսական հարյուրավոր գյուղեր և ոչնչացնում էին բնակիչներին։ Ավելի ուշ Ադամովիչը գրեց իր ամենանշանավոր գործը՝ «Խատինյան զրույցը» և «Արի ու տես» ֆիլմի սցենարը, որը հիմնված էր նրա կյանքի իրական պատմության վրա պատերազմում որպես լրատար և պարտիզան եղած ժամանակ։
1944 թվականին նա վերսկսեց շարունակել կրթությունը։ Սովորել է Լենինոգորսկի լեռնամետալուրգական տեխնիկումում։ Պատերազմից հետո նա ընդունվեց Բելառուսի պետական համալսարան, որտեղ նա սովորում է բանասիրության բաժնում և 1950 թվականին ավարտում այն, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան։ Այնուհետև Մոսկվայի պետական համալսարանում անցել է ռեժիսորների և սցենարիստների երկամյա բարձրագույն դասընթացներ, ավարտել է 1964 թվականին։ 1950 թվականից Մինսկում աշխատել է բանասիրության և գրաքննադատության ոլորտում, ավելի ուշ՝ կինոմատոգրաֆիայի։ Խորհրդային գրողների միության անդամ է եղել 1957 թվականից։ 1954—1962 թվականներին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում։ 1962 թվականին դարձել է բանասիրական գիտությունների դոկտոր։ 1962—1966 թվականներին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում դասավանդել է բելառուսական գրականություն, հեռացվել է աշխատանքից մի գրություն ստորագրելուց հրաժարվելու պատճառով Յու. Դանիելի և Ա. Սինյավսկու դատապարտմամբ։ 1967-1987 թվականներին կրկին աշխատել է Յա. Կուպալայի անվան գրականության ինստիտուտում (1976 թվականից՝ կառավարչական բաժնում)։ 1976 թվականին «Խատինյան զրույցի» համար գրականության ոլորտում պարգևատրվել է Յակուբ Կոլասի Բելառուսի պետական մրցանակով։ Ապրել և աշխատել է Մոսկվայում սկսած 1986 թվականից և եղել է քաղաքի բելառուս համայնքի ակտիվ անդամ։
Մահացել է երկրորդ անգամ եղած կաթվածից։ Թաղված է Մոգիլյովի մարզի Բաբրուսկի շրջանի Գլուշա քաղաքային ավանում[4][5]։
Ստեղծագործություն Խմբագրել
Տպագրվել է որպես քննադատ (1953-ից), արձակագիր (1960-ից) և հրապարակախոս։ Ադամովիչի ստեղծագործությունները թարգմանվել են 21 լեզուներով։ Բազմիցս տպագրվել է «Գրական թերթում», «Մոսկովյան լուրեր» թերթում, «Գրական հարցեր», «Դրոշակ», «Նոր աշխարհ», «Ազգերի բարեկամություն» ամսագրերում։
Գեղարվեստական արձակ Խմբագրել
- «Պարտիզանները»՝ վեպ-երկխոսություն (ռուս.՝ «Партизаны», 1960–63 թվականներ, մաս 1-ին՝ «Պատերազմ տանիքների տակ», 1960, մաս 2-րդ՝ «Որդիները կռիվ են գնում», 1963), համանուն ֆիլմ
- «Վերջին արձակուրդ» (1969), վիպակ խորհրդային գիտական մտավորականության կյանքից
- «Ես կրակե գյուղից եմ» (1977, Յանկա Բրիլի և Վլադիմիր Կոլեսնիկի հետ համատեղ), վիպակ
- «Խատինյան զրույց» (1971, ռուս.՝ "Хатынская повесть", հրատարակվել է 1972 թվականին, բնօրինակը՝ բելառուս․՝ "Хатынская аповесць", հրատարակվել է 1976 թվականին)[6]
- «Պատժողները, կամ հյուսիսականների կենսագրություն» (1980), վիպակ
- «Պաշարված գիրք» (1977-81, Դանիլ Գրանինի հետ համատեղ, գրվել է ռուսերեն, ապա թարգմանվել բելառուսերեն)
- «Վերջին հովվերգություն» (1987), հակապատերազմական քնարադրամատիկ վիպակ-զգուշացում
Կինոսցենարներ Խմբագրել
- «Պատերազմ տանիքների տակ» (1967)
- «Որդիները գնում են մարտի» (1969)
- «Ես կրակե գյուղից եմ», վավերագրական ֆիլմ (1975, Յանկա Բրիլի, Վիկտոր Դաշուկի և Վլադիմիր Կոլեսնիկովի հետ համատեղ)
- «Արի ու տես» (1985, Էլեմ Կլիմովի հետ համատեղ)
- «Ֆրանց + Պոլինա» (2006, Ռուսաստան)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Алесь Адамовіч // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 8—9.
- ↑ Похоронен на кладбище, что на окраине села Дойничево Бобруйского района Могилёвской области (Белоруссия)
- ↑ Timothy Snyder, Literary acts of memory, Times Literary Supplement, 17 July 2013, p. 10.
Գրականություն Խմբագրել
- Азадовский Р. Адамович Алесь Михайлович Archived 2014-12-15 at the Wayback Machine. // Новейшая история отечественного кино. 1986—2000. Кино и контекст. — Т. I. — Сеанс, 2001. (ռուս.)
- Алесь Адамович в базе данных «История белорусской науки в лицах» Центральной научной библиотеки им. Я. Коласа НАН Беларуси. (ռուս.)
- Ales Adamovich biography (բելառուս.)
- Selected Literatures and Authors Page - Belarusian Literature, page for Ales Adamovich Archived 2006-08-29 at the Wayback Machine.
- The Ales Adamovich Literary Prize Archived 2007-10-07 at the Wayback Machine., Belarusian PEN-center
- Ales Mikhailovich Adamovich, bio- and bibliography (ռուս.)
- The 2004 Lettre Ulysses Award for the Art of Reportage nomination for "The Blockade Book"