Ալեսսանդրո Միլեսի (իտալ.՝ Alessandro Milesi, 1856[1][2][3][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 29, 1945(1945-10-29)[4], Վենետիկ, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հիմնականում պատկերել է ժանրային առարկաներ։

Ալեսսանդրո Միլեսի
Ծնվել է1856[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1945(1945-10-29)[4]
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն
 Alessandro Milesi Վիքիպահեստում
La traversata կամ La partenza del marinaio
Շուկայի տեսարան, Բրուքլին թանգարան

Կենսագրություն խմբագրել

Միլեսին Նապոլեոն Նանիի աշակերտն էր Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում 1869-1874 թվականներին, երբ ուսուցչի հետ մեկնել էր Վերոնա՝ հայրենի քաղաք վերադառնալով 1876 թվականին։ Իր աշխատանքները ներկայացրել է Միլանի[5] և Վենետիկի ազգային ցուցահանդեսներում՝ ձեռք բերելով Վենետիկի առօրյա կյանքի նկարչի համբավ՝ շարունակելով Ջիակամո Ֆևրետոյի ավանդույթները՝ ազդվելով նաև Էտտորե Տիտոյի և Չեզարե Լաուրենտիի գեղարվեստական նոր մոտեցմամբ։

1890 թվականին Բոստոնի միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալակիր է, նա մասնակցել է Միլանի տրիենալեին և Վենետիկի բիենալեին` 1895-1935 թվականների բոլոր ցուցահանդեսներին, 1912 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես և 1935 թվականին՝ աթոլոգիական ցուցահանդես։ նոր դարասկզբին հաջողությունների է հասել Վենետիկի միջին դասի մարդկանց դիմանկարներով, ինչպես նաև` հետագա տասնամյակների ընթացքում շարունակել է նկարել գրողների, երաժիշտների և դերասանների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Alessandro Milesi
  2. 2,0 2,1 Swartz A. Alessandro Milesi — 2007.
  3. 3,0 3,1 Alessandro Milesi (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Alessandro Milesi (նիդերլ.)
  5. Edoardo Sonzogno, ed. (1881). Catalogo ufficiale della Esposizione Nazionale del 1881 in Milano: belle arti. Milano. Վերցված է 3 luglio 2016-ին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրո Միլեսի» հոդվածին։