Ալեսսանդրո Կոստակուրտա
իտալացի ֆուտբոլիստ
Ալեսսանդրո Կոստակուրտա (իտալ.՝ Alessandro Costacurta, ծնվ. ապրիլի 24, 1966, Օրագո, Իտալիա), իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ։ Գրեթե ողջ կարիերայի ընթացքում խաղացել է Միլան ակումբի կազմում։ Ֆրանկո Բարեզիի, Պաոլո Մալդինիի և Մաուրո Տասսոտտիի հետ համարվել է 90-ականների Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը։ Հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականի կազմում։
Ալեսսանդրո Կոստակուրտա իտալ.՝ Alessandro Costacurta | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Ալեսսանդրո Կոստակուրտա | ||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Մականուն | Բիլլի | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 24, 1966 (58 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Օրագո, Իտալիա | ||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական | |||||||||
| |||||||||
Մարզչական կարիերա | |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է զբաղվել մարզչական աշխատանքով. նախ եղել է Կառլո Անչելոտտիի ղեկավարած Միլանի տեխնիկական օգնական, ապա՝ Մանտովա ակումբի մարզիչ։
Այժմ աշխատում է որպես ֆուտբոլային մեկնաբան իտալական «Sky Sport» հեռուստաալիքում։
Նվաճումները
խմբագրելՄիլան
խմբագրել- Սերիա A (7). 1987/88, 1991/92, 1992/93, 1995/96, 1998/99, 2003/04
- Իտալիայի գավաթ (1). 2002/03
- Իտալիայի սուպերգավաթ (5). 1988, 1992, 1993, 1994, 2004
- Չեմպիոնների Գավաթ/Չեմպիոնների Լիգա (5). 1988/89, 1989/90, 1993/94, 2002/03, 2006/07
- Եվրոպայի սուպերգավաթ (4). 1989, 1990, 1994, 2003
- Միջմայրցամաքային գավաթ (2). 1989, 1990
Անձնական
խմբագրել- Ընդգրկվել է 1994-ի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ (ՖԻՖԱ վարկածով)
- Արժանացել է Գաետանո Շիրեա մրցանակի (2000)
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է նախկին Միսս Իտալիա (1991) Մարտինա Կոլոմբարիի հետ, ունի մեկ որդի՝ Աքիլլեսը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 25. Martina Colombari(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսսանդրո Կոստակուրտա» հոդվածին։ |