Ալեն դը Բոթոն (անգլ.՝ Alain de Botton, դեկտեմբերի 20, 1969(1969-12-20)[1], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարական ծագմամբ բրիտանացի գրող, Թագավորական գրական հասարակության անդամ, փիլիսոփա, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր: «Սիրո փորձեր» (1997), «Անհանգիստ կարգավիճակ» (2004), «Երջանկության ճարտարապետություն» (2006) անգլալեզու բեսթսելլերների հեղինակ է: Իր գրքերում, հեռուստահաղորդումներում և ելույթներում Ալեն դը Բոթոնն արծարծում է տարբեր թեմաներ և ժամանակակից կյանքի իր տեսակետերը` շեշտը դնելով առօրյա կյանքում փիլիսոփայության կիրառման վրա:

Ալեն դը Բոթոն
ֆր.՝ Alain de Botton
Alain de Botton.jpg
Ծնվել էդեկտեմբերի 20, 1969(1969-12-20)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՑյուրիխ, Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, հրատարակիչ և լրագրող
Լեզուֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն[2]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[3]
ԿրթությունՀերոու դպրոց, Դրագոն սքուլ, Գոնվիլ և Քիիզ քոլեջ (1990)[4] և Լոնդոնի թագավորական քոլեջ (1992)[4]
Ուշագրավ աշխատանքներThe Architecture of Happiness?
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
ՊարգևներPrix Européen de l'Essai Charles Veillon? և Թագավորական գրական միության անդամ
Կայքalaindebotton.com
Alain de Botton Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալեն դը Բոթոնը ծնվել է Ցյուրիխում` Ժիլբեր դը Բոթոնի ընտանիքում, որը Սուեզի ճգնաժամի ժամանակ Նասերի հրամանով մի քանի սեֆարդական հրեաների և Բուրգազուրում ծնված կնոջ` Ժակլինի հետ վտարվել է Եգիպտոսից:

ԿրթությունԽմբագրել

1991 թվականին Լոնդոնի համալսարանին առընթեր Թագավորական քոլեջում ստացել է փիլիսոփայության մագիստրոսի աստիճան:

ՍտեղծագործությունԽմբագրել

Դը Բոթոնն աշխատում է գրական տարբեր ձևաչափերում: Դրականորեն արձագանքելով իր աշխատանքներին` պնդում են, որ նա շատ բարդ փիլիսոփայական գաղափարների հիանալի տարածողն է: Բացասական արձագանքողները նշում են անկեղծությունը ու գոռոզությունը, ինչպես նաև նրա աշխատանքների անճշտությունը:

  • «Սիրո փորձեր» (1993)
  • «Ռոմանտիկ շարժում» (1994)
  • «Համբուրի´ր և ասա´» (1995)
  • «Ինչպե՞ս է Փրուստը կարողանում փոխել Ձեր կյանքը» (1997)
  • «Փիլիսոփայության մխիթարությունը» (2000)
  • «Ճանապարհորդելու արվեստը» (2002)
  • «Անհանգիստ կարգավիճակ» (2004)
  • «Երջանկության ճարտարապետություն» (2006)
  • «Աշխատելու հաճույքը և ցավը» (2009)
  • «Մեկ շաբաթ օդանավակայանում» (2009)
  • «Աթեիստների համար կրոն: Անհավատի` կրոնի օգտագործման ուղեցույցը» (2012)
  • «Ինչպե՞ս ավելի շատ մտածել սեքսի մասին» (2012)
  • «Արվեստը որպես թերապիա» (2013)
  • «Նորություններ: Օգտագործոզի ձեռնարկ» (2014)

ԾրագրերԽմբագրել

«Կյանքի դպրոցը» (The School of Life), միջազգային սոցիալական ծրագիր, որն իրականացվել է Լոնդոնում, Փարիզում, Ամստերդամում և Մելբուռնում: «Կյանքի դպրոցը» ծրագրի նպատակն է բացահայտել մարդկանց ինքնակատարելագործման հնարավորությունները և ցույց տալ, թե ինչպես կարող է նրանց կյանքն ավելի հետաքրքիր և հագեցած լինել:

Հարցազրույցներից մեկում դը Բոթոնը նշել է.

Դպրոցի գաղափարն ավանդական համալսարաններին մարտահրավեր նետելն է և գիտելիքները վերաիմաստավորելը` դրանք մոտեցնելով իրական կյանքին` զերծ մնալով «գիտելիք հանուն գիտելիքի» սկզբունքից: Կարճ ասած` սա մի նախագիծ է, որը մարդկանց փորձում է տալ այն, ինչը, իմ կարծիքով, նրանց պետք է տար համալսարանը` ուղղության զգացում և մշակույթի միջոցով կյանքի իմաստություն:

[5]

Կենդանի ճարտարապետություն (Living architecture), 2009 թվականին մեկնարկած ճարտարապետական նախագիծ, որի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ժամանակակից առաջատար ճարտարապետների կողմից կառուցվել են մի շարք նորարարական տներ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (чеш.) — 2001.
  2. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. LIBRIS — 2012.
  4. 4,0 4,1 http://www.npg.org.uk/collections/search/person/mp16216/alain-de-bottonNational Portrait Gallery.
  5. «Ален де Боттон: «Путешествуйте в одиночестве»» (ռուսերեն)։ metkere.com։ 2008-08-05։ Վերցված է 2017-11-13 

Արտաքին հղումներԽմբագրել