Ալբերտ Կառլ Լյուդվիգ Գոթգելֆ Գյունտերը (հոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1], Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1] - փետրվարի 1, 1914(1914-02-01), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանական ծագում ունեցող կենդանաբան է, ով հիմնականում աշխատել է Բրիտանիայում, իխտիոլոգ և հերպետոլոգ է, Լոնդոնի Թագավորական միության անդամ է։

Ալբերտ Գյունտեր
գերմ.՝ Albert Karl Ludwig Gotthelf Günther
Gunther Albert 1830-1914.png
Ծնվել էհոկտեմբերի 3, 1830(1830-10-03)[1]
Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1]
Մահացել էփետրվարի 1, 1914(1914-02-01) (83 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlagge Königreich Württemberg.svg Վյուրտեմբերգի թագավորություն և Flag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, ֆոնդապահ, Ձկնաբան, հերպեսաբան և zoological collector
Հաստատություն(ներ)Բնագիտական թանգարան, Բնագիտական թանգարան և Բրիտանական թանգարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն[2], Ձկնաբանություն[2] և հերպետոլոգիա[2]
Պաշտոն(ներ)President of the Linnean Society of London?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[1]
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][2] և գերմաներեն[2]
Պարգևներ
Երեխա(ներ)Ռոբերտ Գյունտեր
Commons-logo.svg Albert Günther (zoologist) Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ալբերտ Գյունթերը ծնվել է 1830 թվականի հոկտեմբերի 3-ին Էսսլինգեն-նա-Նեկքարում Շվաբիայում, (Վյուրտեմբերգ)։ Նա ուսումնասիրել է աստվածաբանություն Բեռլինում և Բոննում։ Տյուբինգենում Գյունտերը բժշկություն է սովորել։ Դոկտորական աստիճան է ստացել Նեկքարի ձկների հետազոտության համար (1853)). 1857 թվականին Գյունտերը տեղափոխվել է Լոնդոն և դարձել է Բրիտանական թանգարանի կենդանաբանության բաժանմունքում ասիստենտ, զբաղվել է իխտիոլոգիայով, իսկ Ջոն Էդուարդ Գրեյի մահից հետո 1875 թվականին դարձել է այդ բաժանմունքի տնօրեն (պաշտոնավարել է մինչև 1895 թվականը)։ 1865 թվականին Գյունտերը հիմնադրել է "records of zoological litterature" ամենամյա հրատարակությունը, որի առաջին 6 հատորները թողարկել է ինքը ։ Ալբերտ Գյունտերի գլխավոր աշխատանքը — ութհատորանի «Ձկների կատալոգն» է (անգլ.՝ Catalogue of Fishes, (1859—1870)): Նա նաև ուսումնասիրել է սողունների և երկկենցաղների թանգարանային հավաքածուից։ Գյունթերն ընտրվել է Լոնդոնի թագավորական միության անդամ 1867 թվականին և եղել է նրա փոխնախագահը 1875-1876 թվականներին։ Ստացել է բրիտանական քաղաքացիություն 1874 թվականին:Գրեթե քառասուն տարի (1868-1905) նա Լոնդոնի կենդանաբանական միության խորհրդի անդամ էր։ 1877 թվականին նա ընտրվել է Լոնդոնի Լիննեևյան միության անդամ, և նրա նախագահն էր 1896-1900 թվականներին։ Ալբերտ Գյունտերը մահացել է 1914 թվականի փետրվարի 1-ին Քյուում (անգլ.՝ Kew Gardens, այն ժամանակ Սուրրեյ, այստեղ գտնվում են Քյուի Թագավորական բուսաբանական այգիները)[4][5]։ Ալբերտ Գյունտերի որդին Ռոբերտ Գյունտերը հայտնի է որպես գիտության պատմիչ։

ՍտեղծագործություններԽմբագրել

Բացի հատուկ հրատարակություններում բազմաթիվ հոդվածներից, Գյունտերը գրել է.

  • «Catalogue of the colubrins snakes» (1857)
  • «Cat. of the Batrachia salientia» (1857)
  • «Reptiles of British India» (1864)
  • «Catalogue of fishes» (1859—1870)
  • «The gigantic land-tortoises» (1877)
  • «Introduction to the study of fishes» (1880; վերամշակած Հայյեկ (անգլ.)ռուս. և այլոց կողմից «Handbuch der Ichthyologie» (1885) գերմանական հրատարակությունում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Oxford Dictionary of National Biography 2004. Vol 24.Dictionary of National Biography 2004. Vol 24.
  5. A. C. L. G. Günther // Proceedings of Royal Society of London B. — 1915. — Vol. 88. — № 608 (Obituary notice of fellows deceased). — P. 11—26. — doi:10.1098/rspb.1915.0016