Խոսե Ալբերտո Ռոդրիգես (իսպ.` Jose Alberto Rodríguez, մայիսի 25, 1977(1977-05-25), Սան Լուիս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) ն նախկին խառնամարտիկ (MMA)։ Հայտնի է «WWE» կազմակերպությունում ելույթ ունեցած տարիներից՝ Ալբերտո Դել Ռիո ռինգային անվամբ։ Ներկա պահին հանդես է գալիս «Global Force Wrestling» (GFW) կազմակերպությունում և մի շարք անկախ առաջնությունններում՝ Ալբերտո Էլ Պատրոն ռինգային անվամբ։

Ալբերտո Դել Ռիո
Alberto Del Rio
Իրական անունԱլբերտո Ռոդրիգեզ
Ռինգային անուն(ներ)Ալբերտո
Ալբերտո Բանդերաս
Ալբերտո Դել Ռիո
Ալբերտո էլ Պատրոն
Դորադո
Դոս
Դոս Կարաս
Դոս Կարաս կրտսեր
Էլ Դորադո
Էլ Հիյո դե Դոս Կարաս
Էլ Պատրոն
Էլ Պատրոն Ալբերտո
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ108 կգ
Հայտարարվող հասակ196 սմ
Ծննդյան թվականմայիսի 25, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրՄեքսիկա Սան Լուի Պոտոսի, Մեքսիկա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԼեոնել Կոլեսնի (հունահռոմեական ըմբշամարտ)
Խուան Ֆեռնանդես (հունահռոմեական ըմբշամարտ)
Դոս Կարաս (պրոֆեսիոնալ ըմբշամարտ)
Սիկոդելիկո (պրոֆեսիոնալ ըմբշամարտ)
«Florida Championship Wrestling»
Մարկո Ռուաս (ընդհանուր մենամարտեր)
ԴեբյուտՍեպտեմբերի 29, 2000

Հանդես է եկել նաև «Ring of Honor» (ROH), «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL), «Asistencia Asesoría y Administración» (AAA) և «Lucha Underground» կազմակերպություններում, ինչպես նաև ելույթներ ունեցել ամերիկյան, ճապոնական և պուերտոռիկյան անկախ առաջնություններում։

«WWE»-ում անցկացրած տարիներին 2-ական անգամ նվաճել է WWE չեմպիոնական տիտղոսը, Աշխարհի ծանրքաշային տիտղոսը և 1 անգամ՝ WWE Միացյալ Նահանգների տիտղոսը։ Տիտղոսային նվաճումներից զատ, հաղթել է 2011 թվականի «Թագավորական կռիվը» (անգլ.` Royal Rumble) և «Փողը բանկում» մրցույթը։

Մինչև «WWE»-ում հանդես գալը՝ Ռոդրիգեսը Ճապոնիայում և Մեքսիկայում ելույթներ ունենալիս օգտագործել է Dos Caras Jr. (dos caras - երկդեմ) ռինգանունը՝ թե՛ որպես լուչադոր և թե՛ որպես իրական՝ ընդհանուր մենամարտիկ։

Արտաքին հղումներ խմբագրել