«Consejo Mundial de Lucha Libre» (CMLL, նախկին անվանումներ՝ Empresa Mexicana de la Lucha Libre, NWA-EMLL), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) լուչա լիվրե ենթատեսակի մեքսիկական կազմակերպություն, պրոմոշեն։

Consejo Mundial de Lucha Libre
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1933
ՀիմնադիրՍալվադոր Լուտերոթ
ՎայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
Կայքcmll.com(իսպ.)
 Consejo Mundial de Lucha Libre Վիքիպահեստում

Հիմնադրվել է 1933 թվականին՝ հանդիսանալով մինչ օրս գոյություն ունեցող ամենահին ռեստլինգ կազմակերպությունը։ Հայտնի է ստեղծագործական պահպանողությամբ և մարզիկների կերպարային դրսևորումների ավանդականությամբ։ Բացի մի քանի տեսակի ոչ ավանդական մարտատեսակներից, ինչպիսիք են վանդակային կամ առանց որակազրկումների մարտերը, կազմակերպությունը զերծ է մնում հարդքոր ռեստլինգի ցուցադրումից։

Կազմակերպության տարբեր քաշային կարգերում ներկայումս գործում են թվով 12 աշխարհի չեմպիոնական տիտղոսներ։

Արտաքին հղումներ խմբագրել