«Ring of Honor» (թարգ.՝ «Պատվո ռինգ», իրավաբանական անվանում՝ «Ring of Honor Wrestling Entertainment, LLC»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) ամերիկյան համազգային կազմակերպություն, պրոմոշեն։ Հիմնադրվել է 2002 թվականին՝ գործարարներ Ռոբ Ֆայնստինի և Գեյբ Սապոլսկու կողմից։ 2011 թվականին վաճառվել է «Sinclair Broadcast Group» (SBG) հեռահաղորդակցման ընկերությանը։ Կազմակերպության «Ring of Honor Wrestling» կոչվող շաբաթական հեռուստաշոուն բարձր դիտելիություն ունի «SBG» ընկերության բաժանորդների 40%-ի շրջանում[1]։

Ring of Honor
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ռեստլինգ պրոմոշեն և ձեռնարկություն
Հիմնադրված է2002
ՀիմնադիրGabe Sapolsky?
ՎայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունպրոֆեսիոնալ ըմբշամարտ
ՍեփականատերԹոնի Խան
Կայքrohwrestling.com(անգլ.)
Commons-logo.svg Ring of Honor Վիքիպահեստում

«ROH»-ի կողմից կազմակերպվում են հեռուստաշոուների նկարահանումներ, փեյ-փեր-վյու (ՓՓՎ) և ինտերնետ փեյ-փեր-վյու (ԻՓՓՎ) իրադարձություններ և ոչ հեռուստատեսային իրադարձություններ Միացյալ Նահանգներում, Կանադայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում և Ճապոնիայում։

2009 թվականից մինչև 2011 թվականը կազմակերպության ամենշաբաթյա հեռուստաշոուն հեռարձակվել է գործարար Մարկ Քյուբանին պատկանող «HDNet» հեռուստաալիքով։ 2011 թվականի սեպտեմբերից սկսած «Ring of Honor Wrestling» հեռուստաշոուն հյուսիսամերիկյան ծածկությում ցուցադրվում է միմիայն «Sinclair Broadcast Group» ընկերությանը պատկանող կայաններով։ «ROH»-ի հաղորդումները հասանելի են նաև ճապոնիայում՝ «Samurai TV» հեռուստացանցի եթերում։

Համարվում է մեծությամբ երրորդ ռեստինգ կազմակերպությունը Միացյալ Նահանգներում՝ զիջելով միայն «TNA Wrestling»-ին և «WWE»-ին[2][3]։

«ROH»-ում նշանակալի մասնագիտական կարիերաներ ունեցել են մի շարք այնպիսի ռեստերներ, ինչպիսիք են Բրայան Դենիելսոնը, Սի Էմ Փանքը, Սամոա Ջոն, Քևին Ստինը, Էլ Ջեներիկոն, Սեթ Ռոլինսը, Օսթին Էրիսը և այլք։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կալդուել Ջեյմս (մայիսի 21, 2011)։ «ROH հրատաապ լուրեր. վաճառվել է Ring of Honor-ը, նոր հեռուստաբաշխում»։ «Պրո ռեստլինգ թորչ»։ Վերցված է 2011 թ․ մայիսի 21 
  2. ««Sinclair»-ը ձեռք է բերում «ROH»-ը, Sinclair Broadcasting Group»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-13-ին։ Վերցված է 2015-03-28 
  3. http://worldinsport.com/can-ring-of-honor-compete-with-the-top-two-wrestling-promotions

Արտաքին հղումներԽմբագրել