Ալբանիայի Սուպերլիգա
Ալբանիայի Սուպերլիգա (ալբ․՝ Kategoria Superiore), պրոֆեսիոնալ ամենաբարձր ֆուտբոլային առաջնությունը ալբանական ֆուտբոլային համակարգում։ Ներկայումս Սուպերլիգայում մրցում է 10 թիմ։ Մրցաշրջանները սովորաբար սկսվում են օգոստոսին և տևում են մինչև մայիս։ Յուրաքանչյուր թիմ խաղում է ընդհանուր 36 հանդիպում (չորսական անգամ յուրաքանչյուր թիմի դեմ)։ Ընդհանուր առմամբ մեկ մրցաշրջանի ընթացքում կայանում է 360 ֆուտբոլային հանդիպում։ Խաղերի մեծ մասը անցկացվում են կեսօրին՝ շաբաթ և կիրակի օրերին։ Մնացած խաղերը անցկացվում են երեկոյան՝ աշխատանքային շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին։
Ալբանիայի Սուպերլիգա Kategoria Superiore | |
---|---|
Երկիր | Ալբանիա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | հունիսի 6, 1930 |
Ակումբների քանակ | 10 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Ալբանիայի Առաջին Դիվիզիոն |
Ազգային առաջնություններ | Ալբանիայի Գավաթ Ալբանիայի Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
Ներկայիս չեմպիոն | Սկենդերբեու (2013-14) |
Ամենատիտղոսավոր թիմ | Տիրանա |
Հեռուստատեսություն | TVSH SuperSport |
Պաշտոնական կայք | Պաշտոնական |
Այս մրցաշարը սկզբնավորվել է դեռևս 1930 թվականին՝ Զոգ թագավորի օրոք, և կոչվում էր Ալբանիայի ազգային մրցաշար։ Ստեղծումից քիչ անց այն վերանվանվել է Ալբանիայի Սուպերլիգա։ Սկսած 1930 թվականից մրցմանը մասնակցել է 43 ֆուտբոլային ակումբ, որոնցից միայն 8 թիմի է հաջողվել հաղթել այս մրցաշարում (Տիրանա (24), Դինամո (18), Պարտիզանի (15), Վլազնիա (9), Սկենդերբեու (5), Էլբասանի (1), Ֆլամուրտարի (1), Տեուտա (1))։
Ներկայիս չեմպիոնը Սկենդերբեուն է, որն արդեն նվաճում է իր չորրորդ անընդմեջ տիտղոսը։
Պատմություն խմբագրել
Վաղ ժամանակներ խմբագրել
Ֆուտբոլը առաջին անգամ հայտնվել է Ալբանիայում անգլոմալթացի քուրմ Գուռ Ռուտերի շնորհիվ, ով այցելել է Սավերիան համալսարանը (Շկոդեր) 1908 թվականին։ Շատերն են վիճում, որ առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում Ինդիփենդենսան է, որը հիմնադրվել է Շկոդերում 1912 թվականին Պալոկե Նիկայի կողմից[1]։ Առաջին խաղը, որը պետք տևեր 90 րոպե, խաղացվել է Ինդիփենդենսայի և Ավստրոհունգարական նավատորմի միջև 1913 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այս խաղը համարվում է Ալբանիայում խաղացված առաջին պաշտոնական հանդիպումը։ Խաղն ավարտվել է հօգուտ Ավստրո-հունգարական նավատորմի (2-1)։ Ալբանացիների համար միակ գնդակը խփել է թիմի ավագ և հիմնադիր Պալոկե Նիկան[1][2]։
Ալբանիայի Առաջին Դիվիզիոնը ձևավորվել է 1930 թվականին։ 1998 թվականին Առաջին Դիվիզիոնը դարձավ ալբանական ֆուտբոլային համակարգի երկրորդ ամենաբարձր մրցաշարը՝ իր տեղը զիջելով Ալբանիայի Սուպերլիգային։
Առաջին մրցաշրջան (1911) խմբագրել
2012 թվականին մամուլում հայտնվեց մի լուր, ըստ որի առաջին մրցաշրջանը կայացել է դեռևս 1911 թվականին[3]։
Մրցաշրջաններ երկրորդ համաշխարհայինի ընթացքում խմբագրել
Ալբանիան այն հազվադեպ երկրներից էր, որն անց էր կացնում ֆուտբոլային հանդիպումներ երկրորդ համաշխարհայինի ընթացքում։ Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում կազմակերպել է ֆուտբոլային երեք մրցաշրջան 1939, 1940 և 1942 թվականներին[4][5]։
Այն տեղեկությունները, որոնք ստացվել են ալբանացի և այլազգի պատմաբանների, խաղացողների և վետերանների կողմից, ապացուցում են այն փաստը, որ ԱՖՖ-ն շնորհել է 3 տիտղոս այդ տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ 1942 թվականին կայացած մրցաշրջանը այն միակն է, որին մասնակցել են թիմեր երկու երկրներից՝ Ալբանիայից և Կոսովոյից։
Տիրանան հաղթել է այս մրցաշրջաններից երկուսում (1939, 1942), իսկ Վլազնիան՝ մեկ անգամ (1940)։
2013 թվականի փետրվարին ԱՖՖ-ն որոշում է կայացրել, որ աշխարհամարտի տարիներին կայացած մրցաշրջանները չեղյալ են հայտարարվում, քանի որ նրանք պաշտոնապես կազմակերպված չեն եղել ԱՖՖ-ի կողմից։
Մրցաշրջանի ձևաչափ խմբագրել
Ալբանիայի Սուպերլիգայում կան 10 ֆուտբոլային ակումբներ։ Ամեն մրցաշրջանի ընթացքում՝ օգոստոսից մայիս ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր թիմ խաղում է հակառակորդ մնացած 9 թիմերի չորսական խաղ, ընդ որում, դրանցից երկուսը սեփական դաշտում, իսկ մյուս երկուսը հակառակորդի դաշտում։ Այսպիսով, յուրաքանչյուր թիմ անց է կացնում 36 պաշտոնական հանդիպում այս մրցաշարի ընթացքում։ Յուրաքանչյուր հաղթանակի համար սահմանված է 3 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ պարտության համար թիմը միավոր չի ստանում։ Թիմերը դասակարգվում են նախ ըստ հավաքած միավորների, ապա ըստ իրար դեմ խաղացած խաղերի վիճակագրության, ապա ըստ գոլերի տարբերության և վերջում՝ ըստ գոլերի քանակի։ Մրցաշրջանի վերջում ամենաշատ միավորներ հավաքած թիմը դառնում է այդ մրցաշրջանի չեմպիոն։ Եթե մի քանի թիմեր միաժամանակ հավաքում են միևնույն միավորը, ապա որոշիչ են դառնում (ըստ հերթականության) միմյանց միջև խաղերի վիճակագրությունը, գոլերի տարբերությունը և խփած գոլերի քանակը։ Մրցաշրջանի վերջում՝ վերջին երկու տեղերը զբաղեցրած ֆուտբոլային ակումբները դուրս են մնում այս առաջնությունից և անցնում են Ալբանիայի Առաջին Դիվիզիոն։ Իսկ Ալբանիայի Առաջին դիվիզիոնի լավագույն երկու թիմերը անցնում են գլխավոր մրցաշար՝ Ալբանիայի Սուպերլիգա։
Մասնակցությունը եվրոպական մրցաշարերին խմբագրել
Ամեն մրցաշրջանի չեմպիոնները մասնակցում են Չեմպիոնների Լիգայի երկրորդ որակավորման փուլին, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավածները՝ Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլին։
Եվրոպական ֆուտբոլային մրցաշարերի համեմատական աղյուսակ խմբագրել
- 40 (41) Ուրվալսդելդ
- 41 (42) Մոնտենեգրոյի Առաջին Լիգա (5.250)
- 42 (39) Մակեդոնիայի Առաջին Ֆուտբոլայի Լիգա (5.250)
- 43 (44) Ալբանիայի Սուպերլիգա (4.166)
- 44 (45) Մալթայի Պրեմիեր Լիգա (3.958)
- 45 (43) Լիխտենշտայնի Ֆուտբոլի Գավաթ (3.500)[6]
- 46 (49) Լյուքսեմբուրգի Ազգային Դիվիզիոն
«Ոսկե աստղ» խմբագրել
1958 թվականին՝ հիմնվելով Ումբերտո Ագնելիի մտադրության վրա, առաջ քաշվեց ֆուտբոլային ակումբին «Ոսկե աստղ» (իտալ.՝ "Stella d’Oro al Merito Sportivo") շնորհելու գաղափարը։
Իրականում, Ալբանիայում «Ոսկե աստղ»-ը չի շնորհվում ԱՖՖ-ի կողմից, այն պարզապես ավելացվում է թիմի մարզաշապիկին իր իսկ ցանկությամբ։ Ալբանիայում ընդունված է ավելացնել մեկ աստղ 10 չեմպիոնության կոչման դեպքում։ Առաջին ֆուտբոլային ակումբը Ալբանիայում, որն օգտագործել է այդ աստղը, եղել է Պարտիզանին։ Այս թիմը 1958 թվականին ավելացրել է ոսկե աստղը իր պատկերանիշի վերևում, որպեսզի ցույց տա իր տիտղոսների քանակությունը[7]։ 2000 թվականին Տիրանան ստացավ իր երկրորդ աստղը՝ 20 չեմպիոնության տիտղոսի համար։
Սերիա Ա-ի կողմից պաշտոնապես ճանաչված են հետևյալ ֆուտբոլայի ակումբերի աստղերը
- Տիրանա, ստացել է 1968 և 2000 թվականներին
- Պարտիզանի, ստացել է 1963 թվականին
- Դինամո, ստացել է 1973 թվականին
Համաալբանական Լիգայի գաղափար խմբագրել
2013 թվականի հունվարի 4-ին Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարեց, որ մտադրություն ունի ստեղծելու Համաալբանական Լիգա ֆուտբոլում (ինչպես նաև այլ սպորտաձևերում), որտեղ կմրցեն ֆուտբոլային թիմեր Ալբանիայից և Կոսովոյից[8]։ Սակայն Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդ Դուկան հայտարարեց, որ այդ միտքը դժվար թե իրագործվի, քանի որ UEFA-ն և FIFA-ն թույլ չեն տա նմանատիպ առաջնություն կազմակերպել[9]։
2014-15 թվականների մրցաշրջան խմբագրել
Աղյուսակում բերված են այն 10 ֆուտբոլային ակումբները, որոնք մասնակցում են Ալբանիայի Սուպերլիգայի ներկայիս մրցաշրջանին։
Ալբանիայի Սուպերլիգա 2014–2015 | |||||||
Ֆուտբոլային ակումբ | Քաղաք | Տեղը 2013–14 մրցաշրջանում |
Առաջին մրցաշրջանը բարձրագույն դիվիզիոնում |
Մրցաշրջան, որից հետո ֆուտբոլային |
Բարձրագույն դիվիզիոնի
մրցանակների քանակ |
Վերջին բարձրագույն
դիվիզիոնի տիտղոս | |
Ապոլոնիա | Ֆիեր | Առաջին Դիվիզիոն |
21945 | 2014-15 | — | ||
Էլբասանի | Էլբասանի շրջան | 1 Առաջին Դիվիզիոն |
1930 | 2014–15 | 2 | 2005-06 | |
Ֆլամուրտարի | Վլորա | 7 | 1930 | 2006-07 | 1 | 1990-91 | |
Կուկեսի | Կուկաս | 2 | 2011-12 | 2011-12 | — | ||
Լաչի | Լաչի | 3 | 1991-92 | 2009-10 | — | ||
Պարտիզանի | Տիրանա | 5 | 1947 | 2012-13 | 15 | 2007-08 | |
Սկենդերբեու | Կորչա | 1 | 1930 | 2009-10 | 5 | 2013-14 | |
Ֆլամուրտարի | Դուրրաս | 4 | 1930 | 1962-63 | 1 | 1993-94 | |
Տիրանա | Տիրանա | 6 | 1930 | 1930 | 24 | 2008-09 | |
Վլազնիա | Շկոդեր | 8 | 1930 | 1962-63 | 9 | 2000-01 |
Վիճակագրություն խմբագրել
Նշում։ 1958-1991 թվականներին Տիրանան և Էլբասանին կոչվում էին համապատասխանաբար 17 Նենտորի և Լաբինոտի
Ֆուտբոլային ակումբների վիճակագրություն | |||
Ֆուտբոլային ակումբների | Հաղթած մրցաշրջանների քանակ | Երկրորդ տեղը գրաված մրցաշրջանների քանակ | Հաղթած մրցաշրջաններ |
Տիրանա | 1930, 1931, 1932, 1934, 1936, 1937, 1964-1965, 1966-67, 1968, 1969-1970, 1981-1982, 1984-1985, 1987-1988, 1988-1989, 1994-1995, 1995-1996, 1996-1997, 1998-1999, 1999-2000, 2002-2003, 2003-2004, 2004-2005, 2006-2007, 2008-2009 | ||
Դինամո | 1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1960, 1966-67, 1972–1973, 1974–1975, 1975–1976, 1976–1977, 1979–1980, 1985–1986, 1989–1990, 2001–2002, 2007–2008, 2009–2010 | ||
Պարտիզանի | 1947, 1948, 1949, 1954, 1957, 1958, 1959, 1961, 1962–1963, 1963–1964, 1970–1971, 1978–1979, 1980–1981, 1986–1987, 1992-1993 | ||
Վլազնիա | 1945, 1946, 1971-1972, 1973-1974, 1977-1978, 1982-1983, 1991-1992, 1997-1998, 2000-2001 | ||
Սկենդերբեու | 1933, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013-2014 | ||
Էլբասանի | 1983–1984, 2005–2006 | ||
Ֆլամուրտարի | 1990–1991 | ||
Տեուտա | 1993–1994 |
Նշում։ Տիրանան և Վլազնիան կունենային համապատասխանաբար 26 և 10 չեմպիոնության տիտղոսներ, եթե երկրորդ համաշխարհայինի ժամանակ անցկացված մրցաշրջանները հաշվի առնվեին։
Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներ | ||||
# | Ռմբարկու | Գոլերի քանակ |
Ֆուտբոլային ակումբներ | Մրցաշրջաններ |
1 | Վիորեսին Սինանի | 206 | Վլազնիա (178), Տիրանա (23), Բեսա (5) | 1997–2012 |
2 | Դանիել Ջաֆա | 205 | Բիլիս (12), Ֆլամուրտարի (32), Դինամո (23), Տեուտա (82), Տիրանա (18), Բեսա (18) | 1997–2014 |
3 | Ռեֆիկ Ռեսմյա | 184 | Տիրանա (4), Պարտիզանի (180) | 1948–1964 |
4 | Ինդրիտ Ֆորտուզի | 167 | Դինամո (15), Տիրանա (152) | 1992–2008 |
5 | Պանայոտ Պանո | 144 | Տիրանա (8), Պարտիզանի (136) | 1958–1974 |
6 | Ագուստին Կոլա | 140 | Շկենդիա (7), Տիրանա (133) | 1978–1997 |
7 | Իլիր Պերնասկա | 136 | Դինամո (136) | 1968–1981 |
8 | Սկենդեր Ջարեցի | 122 | Տեուտա (3), Դինամո (119) | 1949–1965 |
9 | Միգեն Մեմելլի | 110 | Սկենդերբեու (18), Տեուտա (13), Էլբասանի (16), Լաչի (1), Տիրանա (23), Ֆլամուրտարի (33), Պարտիզանի (6) | 2000–ից սկսած |
10 | Դորյան Բուբեքի | 110 | Ալբպետրոլ (4), Շկումբինի (48), Բեսա (19), Լուֆտետարի (3), Ապոլոնիա (6), Բիլիս (9) Լուշնյա (6) | 1997–2013 |
11 | Արբեն Մինգա | 105 | Տիրանա (105) | 1977–1996 |
12 | Պերո Պեժիչ | 101 | Տիրանա (26), Տիրանա (14), Ֆլամուրտարի (9), Սկենդերբեու (31), Կուկեսի (22) | 2008–ից սկսած |
13 | Լորո Բորիչի | 101 | Վլազնիա (23), Պարտիզանի (77), Սպարտակ (1) | 1937–1957 |
14 | Մեդին Զեգա | 101 | Վլազնիա (66), Դինամո (35) | 1964–1978 |
15 | Գյորգի Մուզակա | 92 | Պարտիզանի (44), Տիրանա
(17), Դինամո (4), Սկենդերբեու (20), Ֆլամուրտարի (15) | |
16 | Վասիլ Ռուցի | 94 | Ֆլամուրտարի (94) | 1977–1993 |
17 | Էնվեր Իբերշիմի | 92 | Էլբասանի (92) | 1960–1973 |
18 | Ֆյոդոր Ջաֆա | 90 | Ֆլամուրտարի (22), Դինամո (20), Բիլիս (7), Տիրանա (30), Էլբասանի (8) | 1994–2013 |
19 | Մեջիտ Հաջիու | 87 | Ֆլամուրտարի (77), Պարտիզանի (10) | 1963–1976 |
20 | Սոկոլ Կուշտա | 86 | Ֆլամուրտարի (55), Պարտիզանի (31) | 1980-1991 |
Մարզադաշտեր խմբագրել
-
Տիրանայի
մարզադաշտ -
Վլազնիայի
մարզադաշտ -
Ֆլամուրտարիի
մարզադաշտ -
Սկենդերբեուի
մարզադաշտ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Գեորգի Կոլա. «Սպորտի պատմաբան». Shkodra Sport. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին. (ալբ.)
- ↑ «Ալբանական Սուպերլիգա». Vllaznia.al. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.(ալբ.)
- ↑ Sport Ekspres, ֆետրվարի 7, 2012, էջ 7 Արխիվացված 2012-05-26 Wayback Machine (ալբ.)
- ↑ RSSSF(անգլ.)
- ↑ Ալբանիայի առաջնություն (իտալ.)
- ↑ Ուեֆա 2013 Արխիվացված 2023-06-10 Wayback Machine kassiesa.com, հուլիսի 13, 2013 (անգլ.)
- ↑ «FIFA.com». 2008 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.(անգլ.)
- ↑ Asport (2013 թ․ հունվարի 4). «Բերիշա». Asport. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.(ալբ.)
- ↑ Ora Info (հունվարի 6, 3). «Բերիշա Դուկա».(ալբ.)
- ↑ Մրցաշրջան պատերազմի ժամանակ Արխիվացված 2013-09-22 Wayback Machine(անգլ.)
- ↑ Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ(չաշխատող հղում)(իտալ.)
Արտաքին հղումներ խմբագրել
- Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք
- Ալբանիայի Սուպերլիգան Արխիվացված 2014-09-23 Wayback Machine FIFA-ի կայքում
- Ալբանիայի Սուպերլիգան soccerway.com կայքում
- Ալբանիայի Սուպերլիգայի վիճակագրություն(չաշխատող հղում)
- Ալբանիայի Սուպերլիգայի չեմպիոնների ցուցակ RSSSF.com կայքում
- Ալբանիայի ֆուտբոլի կայք Արխիվացված 2020-03-30 Wayback Machine