Կուկաս (Կուկեշ, Կուկուշ, ալբ․՝ Kukës, Kukësi), քաղաք հյուսիսարևելյան Ալբանիայում։ Գտնվում է համանուն՝ Կուկաս գավառում՝ Ալբանիայի ու Կոսովայի սահմանից ոչ հեռու։ 2003 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 16 315 մարդ, որոնց մեծամասնությունն ալբանացիներ են։ Ալբանացիներից հետո երկրորդ էթնիկական խումբը գորացիներն են։

Քաղաք
Կուկաս
Kukës կամ Kukësi
Զինանշան

ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառԿուկասի գավառ
ՇրջանԿուկասի շրջան
ԲԾՄ358 մ
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն16 315 մարդ (2003)
Ազգային կազմալբանացիներ
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+355 (0) 24
Փոստային դասիչ8501-8503
Ավտոմոբիլային կոդKU
Պաշտոնական կայքbashkiakukes.com
Կուկաս (Ալբանիա)##
Կուկաս (Ալբանիա)

Քաղաքը տեղակայված է Սև Դրին ու Սպիտակ Դրին գետերի միախառնվելու վայրում, որտեղ այդ երկու գետերը ձևավորում են Դրին գետը։ 1976 թվականին այս տարածքում գոյություն ունեցած նախկին քաղաքը ողողվել է Ֆիերցա ջրամբարի ջրով, որ կառուցվել էր ջրաէլեկտրակայանի կառուցումից հետո։ Նոր քաղաքը կառուցվել է ոչ հեռու՝ Գյալիցա ու Կորիտնիկ լեռների ստորոտում։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը հաճախ կոչում են Նոր Կուկաս (ալբ․՝ Kukësi i Ri

Քաղաքի կողքով հոսում է ևս մի գետ՝ Լյուման։ Քաղաքի ոչ հեռու՝ մի քանի կիլոմետր դեպի հարավ, կա օդանավակայան՝ Kukës Airport Zayed bin Sultan Al Nahyan։ Քաղաքն ունի իր անունը կրող ֆուտբոլային ակումբ։

Պատմություն խմբագրել

1939 թվականի ապրիլի 15-ին Կուկոս քաղաքը դարձավ իտալական ռազմաօդային ուժերի վայրէջքի երկու վայրերից մեկը։ Այդ զորքերը ավարտին հասցրին Ալբանիայի բոլոր կարևոր բնակավայրերի գրավման գործը։

Քույր-քաղաքներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուկաս» հոդվածին։