Ալաա Մուրաբիթ
Ալաա Մուրաբիթ (անգլ.՝ Alaa Murabit, հոկտեմբերի 26, 1989, Սասկատուն, Սասկաչևան, Կանադա), կանադացի բժիշկ և խաղաղապահական գործընթացներում միջազգային իրավապաշտպան, առաջնորդ։ Նա ՄԱԿ-ի Առողջապահական զբաղվածության և տնտեսական աճի բարձրաստիճան հանձնակատարն է, Միավորված ազգերի կամզակերպության գլխավոր քարտուղարի կողմից նշանակվել է Կայուն զարգացման նպատակների աշխարհում 17 իրավապաշտապաններից մեկի պաշտոնում։
Ալաա Մուրաբիթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Սասկատուն, Սասկաչևան, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրոն | իսլամ[1] |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և University of Zawia?[2] |
Մասնագիտություն | բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alaa Murabit Վիքիպահեստում |
Նա «Phase Minus 1»-ի՝ խաղաղապահական, հակամարտությունների կարգավորման, կայուն զարգացման, ազգային անվտանգության, անվտանգության համագործակցության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում առաջնորդություն ցուցաբերող կազմակերպության[3], գործադիր տնօրենն է։
Մուրաբիթի TED ելույթը՝ «Ի՞նչ է իսկապես իմ կրոնն ասում կանանց մասին» անունով, տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին և ընտրվել է որպես օրվա ԹԵԴ ելույթ, իսկ The New York Times-ը այն ներառել է չորս այն ԹԵԴ-երի շարքում, որոնք պետք է հենց այս պահին դիտել։
15 տարեկանում Ալաան ավարտել է ավագ դպրոցը և Կանադայի Սասկատուն քաղաքից տեղափոխվել է Զավիա, Լիբիա։ Հենց այստեղ նա ընդունվել է բժշկական դպրոց, և 21 տարեկանում հիմնել է «Լիբիացի կանանց ձայնը» կազմակերպությունը։ Հասարակական և մշակութային նորմերի դեմ պայքարի և ավանդական ու պատմական դերակատարման մոդելների օգտագործման ուժեղ կողմնորոշմամբ, Մուրաբին խթանում է կանանց մասնակցությունը խաղաղապահական գործընթացներում և միջնորդական առաքելության մեջ։ Նա Կայուն զարգացման, խաղաղապահության, միջազգային անվտանգության, առաջնորդության, համաշխարհային առողջապահական քաղաքականության և բանակցությունների քաղաքականության փորձագետ է։
Կենսագրություն
խմբագրելՄուրաբիթը ծնվել և մեծացել է Սասկատունում, Սասկաչևան, Կանադա՝ ընտանիքի տասնմեկ երեխաներից վեցերորդն է։ Նրա հայրը բժիշկ է[4]։ Նա հայտարարել է, որ թեև սկզբնապես նա չէր պլանավորել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել՝ նրա ծնողների հավասար վերաբերմունքը դեպի իրեն և իր եղբայրները կարևորագույն դեր են ունեցել իր աշխարհայացի վրա․
«ես գիտեմ, որ ես պարտավոր եմ ճանաչել և զարգացնել յուրաքանչյուր երեխայի առաջնորդ լինելու սեփական զգացումը, քանի որ եթե չլիներ իմ մայրը, ես իմ առաջնորդելու զգացումը երբեք չէի ճանաչի ու չէի պահանջի»[5]
Բնօրինակ տեքստ (անգլ.)I know that I have a duty to every child to recognize and cultivate their own sense of leadership, because had it not been for my mother, I would not have recognized or claimed my own space to lead
Մուրաբիթը հայտարարել է, որ իր մեծագույն մոդելները իր ընտանիքի անդամներն են, այդ թվում իր ավագ քույրը` Ամերա Մուրաբիթը, որը համաշխարհային ճանաչում ունեցող պլաստիկ վիրաբույժ է և հակամարտությունների գոտիներում և հումանիտար աղետներում հաճախ է կամավոր լինում[6]։
15 տարեկանում ավարտելով ավագ դպրոցը՝ նա 2005 թվականին, իր ընտանիքի անդամների հետ, վերադարձել է Զավիա (Լիբիա), որտեղ ընդունվել է Զավիայի համալսարանի բժշկության ֆակուլտետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.ted.com/speakers/2513
- ↑ https://web.archive.org/web/20150725123725/http://journal.georgetown.edu/giving-a-voice-to-women-in-libya-five-minutes-with-alaa-murabit/
- ↑ Alaa Murabit. «The Phase Minus 1 team provides thought leadership in peacebuilding, conflict resolution, sustainable development, national security, security cooperation and defense technology» (անգլերեն). Վերցված է 29,07,2018-ին. «Thinking outside the box is elusive and never enough»
{{cite web}}
: Check|authorlink=
value (օգնություն); External link in
(օգնություն)|authorlink=
- ↑ Dickson, Caitlin (2013 թ․ ապրիլի 5). «Alaa Murabit on Fighting for Women in Libya». The Daily Beast.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ https://vimeo.com/166921462
Արտաքին հղումներ
խմբագրել- Ալաա Մուրաբիթ TED-ում
- Alaa Murabit (NGO Voice of Libyan Women) on Women, Peace and Security - Security Council, 7533rd meeting Արխիվացված 2019-02-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաա Մուրաբիթ» հոդվածին։ |